ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին. Միհրդատ Մադաթյան

Միրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կարծես թե այսօր կորոնավիրուսի առումով ունենք անկառավարելի վիճակ։ Միայն մայիսի 28-ի տվյալներով՝ մեկ օրում մահացել է 15 մարդ։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով՝ 113 մահ։ Ո՞վ է այս մահերի մեղավորը կամ նույնիսկ պատճառը։ Կարծում եմ՝ այս հարցն ունի միանշանակ պատասխան։

«Կորոնավիրուսն ում շունն է, պինցետով կհանենք և արաղով կախտահանենք, Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացու անձնագրերը կփևկեն Ձեզ կորոնավիրուսից», ահա Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, այսօր արդեն իր համար մեծ խնդիր դարձած կորոնավիրուսին, հենց այն պահին, երբ աշխարհի բոլոր երկրները ակտիվ պայքարում էին այս համաճարակի դեմ։ Նիկոլ Փաշինյանը ուղղակի լռում էր այն մասին, որ այդ անձնագրերի հետ որպես հավելում՝ ԿՈՐՈՆԱՎՐՈւՍԻ ԱՆԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՀԱՄԱՃԱՐԱԿ էր բերում Հայաստանի Հանրապետություն, որի մեղքն էլ հետո ակտիվորեն բարձելու էր ՀՀ այդ նույն՝ «ՀՊԱՐՏ» քաղաքացու վրա։

Այո, այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը... որոշել էր հանրաքվե անցկացնել։ Այսօրվա «դիմակների ջատագովը» անձամբ տնետուն էր գնում և քարոզարշավ իրականացնում։ Նա, և նրա կողմնակիցները, քարոզելով ՀՀ քաղաքացիներին ասել «ԱՅՈ՛» հանրաքվեին, նրանք «ԱՅՈ՛» ասեցին ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻՆ։ «ԱՅՈ՛» ասեցին 115 մահի (այս թիվը աճելու միտում ունի) և այո, այս 115 հայ մարդուն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍՊԱՆԵՑ իր մոլուցքով։ «ԱՅՈ՛» ասեցին 8216 վարակվածների (այս թիվը նույնպես աճելու միտում ունի)։ «ԱՅՈ՛» ասեցին ՀՀ տնտեսության արհավիրային փլուզմանը։ «ԱՅՈ՛» ասեցին այսօր, աշխարհի՝ մեր առջև փակած սահմաններին։ (Վերը նշված թվերը վերցված են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից)։

Մի՞թե Նիկոլ Փաշինյանի կողմից ՍԴ-ն սեփականաշնորհելը այնպիսի հանրային պահանջ էր, որ հանրությունը սա էր ուզում՝ կանգնել ավելի վատ իրավիճակի առջև, քան Բելորուսիայում է, որտեղ ընդհանրապես կարանտին չի հայտարարվել։

Իհարկե լավ կլիներ, եթե այս «քայլող մարդը» մտածեր պետության մասին, Հայաստանի Հանրապետության և այն «ՀՊԱՐՏ» 115 քաղաքացիների, ովքեր ԶՈՀՎԵՑԻՆ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով, այն «ՀՊԱՐՏ» 8216 քաղաքացիների մասին, ովքեր այս պահին վարակված են և գտնվում են բարդ ֆիզիկական և հոգեբանական վիճակում։ Ժամանակին հայտարարված կարանտինը կփրկեր իրավիճակը մոտ 80%-ով, սակայն ու՞մ ենք դա ասում։ Մարդու, ում անձնական քմահաճույքը վեր է պետական շահերի՞ց։ Մարդու, ով համոզված եմ, որ նույնիսկ այսօր դիմակների վրա լուրջ բիզնես է անում։ Այո՛, ուսումնասիրելով տարբեր երկրներում դիմակի արտադրությունը վստահ ասեմ, որ դիմակի ինքնարժեքը տատանվում է 5-7 դրամի շրջանակներում։ ՌԴ-ում այդ ինքնարժեքը կազմում է 1 ռուբլի... Հետաքրքիր է թե ո՞վ է օգտվում այս 5000% եկամտաբերությամբ ՄՈՆՈՊՈԼ բիզնեսից։ Օլիգա՞րխ, չէ, չենք լսել։ Հարցս էլ իհարկե հռետորական էր...

Եվ վերջում ուզում եմ պնդել, որ յուրաքանչյուր հայի մահ՝ նվեր է ադրբեջանցու համար։ Նիկոլ Փաշինյանը իր «ԱՅՈ՛»-ով մեծ նվեր արեց իր բարեկամ, կիրթ Ալիևին։ Իսկ հիմա պինդ բռնեք Ձեր Հայաստանի Հանրապետության Հպարտ Քաղաքացու անձնագրերը, 200-300 դրամով դիմակ գնեք, հագեք և գնացեք թեստավորվելու...

P.S. Հայկական մամուլի որոշ հրապարակումների համաձայն, «Ապրիլյան պատերազմի» ժամանակ, հայկական կողմից զոհվել կամ սպանվել է ավելի քան 100 մարդ... (վիկիպեդիայից)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan