Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից

Փաշինյանի կողմից «կոնստրուկտիվ» ձևակերպված Ալիևը պատրաստվում է «ազատագրել» ոչ միայն Արցախն, այլև Երևանը

Ինչպես հայտնի է մարդկանց կողմից հնչեցված գնահատականներն ունեն իրենց ուրույն նշանակությունը: Երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ» գործիչ է համարում, նույնպես իր իմաստն ունի:

Օրինակ`  Ադրբեջանական ոչ մի ղեկավար երբեք Հայաստանի 2-րդ կամ 3-րդ նախագահներին  «կոնստրուկտիվ» գնահատականը չի տվել: Եվ դա տրամաբանական է, քանզի այդ ձևակերպումների մեջ պետք է քաղաքական իմաստ լինի: Լևոն Տեր-Պետրոսյանն այդպիսի գնահատականի արժանացել է, քանզի դրա մեջ ադրբեջանցիները միտք են դրել:

Օրինակ`  1992-ին Տեր-Պետրոսյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, նշել էր, թե «Լեռնային Ղարաբաղի հարցը պիտի լուծվի Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների շահերի համադրմամբ»` կրկնելով ներկայիս Փաշինյանի միտքը  և,  որպես օրինակ առաջարկում էր Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարության կարգավիճակով:

Հասկանալի է, որ իր այդ դիրքորոշման համար Տեր-Պետրոսյանը պիտի «կոնստրուկտիվ» հռչակվեր ադրբեջանցիների կողմից: Նույն գնահատականի նա արժանացավ նաև 1997-ին, երբ համաձայնվեց  այսպես կոչված «փուլային» տարբերակին:

ՀՀ 2-րդ և ՀՀ 3-րդ նախագահներն,  ի տարբերություն ՀՀ 1-ին նախագահի,   նման գնահատականի չեն արժանացել ադրբեջանցիների կողմից, քանզի հիմք չեն ունեցել նման ձևով «գնահատվելուն»:

Ավելին` Նիկոլ Փաշինյանը  սկզբնական փուլում,  ադրբեջանցիները նույնպես «կոնստրուկտիվ էին» գնահատում` հույս ունենալով, որ նա կշարունակի իր «հոգևոր հոր»՝ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղին:

Այսօր, երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ է» գնահատում նույնպես իր իմաստն ունի:

Բայց,  քանի որ մենք գիտենք, որ Ալիևը  Հայաստանի համար «կոնստրուկտիվ» դիրքորոշում չունի, նշանակում է, որ Փաշինյանի և Հայաստանի շահերն  իրար հետ, մեղմ ասաց,  չեն հատվում:

Օրինակ`  Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ հավակնություններ ունի ոչ միայն Արցախի, այլև ողջ Հայաստանի տարածքի վրա, իսկ Երևանն արդեն վաղուց ադրբեջանցիները անվանում են «Իրևան» անվանումով:

Երեկ էլ Ալիևը Ադրբեջանի անկախության տոնի առիթով հերթական անգամ նշեց, որ 100 տարի առաջ, երբ Ադրբեջանի առաջին ղեկավարները  «համաձայնվեցին»  Երևանը թողնել հայերին, մեծ սխալ գործեցին, որն երբեք, ըստ Ալիևի,  «ներելի չէ»: Ավելին`  Ալիևը կոչ է անում այսօրվա ադրբեջանցի երիտասարդությանն  «ուղղել այդ սխալը»:

Նշենք նաև, որ արդեն մի քանի տարի է Ադրբեջանի ակադեմիական շրջանակներում շրջաբերական է իջեցվել, որպեսզի ներկայիս Հայասատանը կոչվի «Արևմտյան Ադրբեջան»: Նշենք նաև, որ ի տարբերություն Ալիևի,  Հայաստանի ոչ մի ղեկավար չի հայտարարել, որ «Բաքուն պետք է վաղ թե ուշ վերադարձվի հայերին»: Բայց միևնույն է, ադրբեջանցի ոչ մի ղեկավար ՀՀ 2-րդ և ՀՀ 3-րդ նախագահներին չեն գնահատել`   որպես  «կոնստրուկտիվ»:

Ինչ կարող է նշանակել Փաշինյանի գնահատականը Ալիևի հասցեին հայտնի կդառնա ոչ հեռու ապագայում: Պարզ է մեկ բան, որ  նման գնահատականներով զուտ քաղաքավարության առումով հանդես չեն գալիս: Գոնե այս պարզ միտքն արդեն ոչ ոք չի վիճարկում, որովհետև մեծ քաղաքականության մեջ, նման ասիմետրիկ գնահատականներով, զուտ քաղաքավարության նորմերի պահպահնման համար հանդես չեն գալիս, իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի նպատակներում այլ միտումներ են առկա:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan