Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
Դիտել նաև
Արցախի ԱԺ պատգամավորը դատի կտա Թաթուլ Հակոբյանին՝ զրպարտության համար
Պարետի որոշմամբ՝ 2020-ի ընթացքում ժամանակավորապես կասեցրել է 2 866 տնտեսավարող սուբյեկտի գործունեություն
Սահմանափակումների որոշ մեղմացումներ․ պարետը նոր որոշում է ստորագրել
Պարետի որոշմամբ՝ մարզասրահներում և լողավազաններում հակահամաճարակային կանոնների պահպանման սկզբունքներում փոփոխություն է կատարվել
Երբ կարելի է խանութ այցելել. Պարետը նոր որոշում է ստորագրել
Հայաստանում տեսչական մարմինները մայիսի 29-ի դրությամբ իրականացրել են 17 հազար 572 ստուգում, նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 29-ի դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն: Մայիսի 29-ի դրությամբ իրականացվել է 17 հազար 572 ստուգում: Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացրել են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, Կրթության տեսչական մարմինը, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: