Վրաստանը սահմանը կբացի ոչ բոլոր երկրների համար

Դիտել նաև
Վրաստանը պարզեցրել է մուտքը Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար
Որ դեպքում է հնարավոր ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստան. պարզաբանում է ԱԳՆ-ն
Վրաստանի վարչապետը վրացիներին հորդորել է զերծ մնալ Ադրբեջանի հետ սահմանի գծանշումը քաղաքականացնելուց
Ախալքալաքում պահանջում են բացել վրաց-հայկական սահմանը
Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ
Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի՝ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու կորոնավիրուսից շատ տուժած երկրներից, փոխանցում է Ալիք Մեդիան։
Facebook Live ձևաչափով եթերի ընթացքում երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ 10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց նկատմամբ համաճարակային հսկողության կարգը:
Հիշեցնենք՝ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից: