Եթե դիմակն արժե 200 դրամից ավելի, մեր հայրենակիցները օբյեկտիվ պատճառներով դիմակը կփոխեն ամիսը մեկ ու վարակը կտարածվի նույն տեմպերով
Դիտել նաև
Փարիզում դեկտեմբերի 31-ից փողոցներում դիմակային ռեժիմ է մտցվում
«Լավ եմ անում՝ դիմակ չեմ դնում» և «տուգանվիր, եթե դիմակ չես դնում». պետական «դիմակահանդես». Տեսանյութ
Հիմա նայե՛ք էժանագին սուտը ոնց է բացահայտվում. Լուսանկար
Դրսում համատարած պարտադիր դիմակ կրելու պահանջը 0-ին մոտ ՕԳԳ ունի
Պաշտոնական. Նոյեմբերի 1-ից պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում դիմակների կրումը
Ինչքան որ հասկանում եմ եղած ինֆորմացիայից դիմակ կրելը մնացել է համավարակի դեմ պայքարի միակ միջոցը։ Շատ լավ ուրեմն բոլորը պետք է կրեն։ Եթե դիմակն արժե 200 դրամից ավելի, տաղանդավոր և ճարպկացած մեր հայրենակիցները օբյեկտիվ պատճառներով դիմակը կփոխեն ամիսը մեկ, ինչպես որ սովետական տարիներին ցելոֆաններն էին լվացում ու մի քանի ամիս օգտագործում։ Այս իրավիճակում վախենալով տուգանքներից բոլորը դիմակով կլինեն, իսկ վարակը կտարածվի նույն տեմպերով։ Անհրաժեշտ է շտապ, շատ շտապ, միջոցառումներ, ինչու չէ նաև դոտացիա դիմակի գինը 20 դրամ իջեցնելու համար։ Այլապես ոչ մի արդյունք չենք ունենա։ Բայց արդյոք պետք է Հարվարդի համալսարանը ավարտած լինի մարդ, որպեսզի հասկանա այս պարզագույն ճշմարտությունը։
Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան էջից