Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Հայաստանում այսօր կորոնավիրուսից ավելի շատ մարդ է մահացել քան Վրաստանում ամբողջ համաճարակի ընթացքում. Ո՞վ է մեղավոր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 15֊ին ասաց թե Կորոնավիրուսը շատ ավելի պակաս սարսափելի է քան h1n1 գրիպը(խոզի գրիպը), և որ գրիպից Հայաստանում 80 մահ է եղել՝ 2009֊ին 50, իսկ 2016֊ին 30, և որ այն ժամանակ այսքան աժիոտաժ չկար քանի որ խոսքի ազատություն չկար։

Այսօր Հայաստանում արդեն կորոնավիրուսից 157 հոգի մահացել է։ Կառավարությունը որպեսզի մահացության ցածր թվեր ցույց տա առանձնացրել է կորոնավիրուսի հետևանքով մահացածները՝ 113 և կորոնավիրուսով վարակ ունեցողների մահերը՝ 44: Հետազոտողներն ասում են որ սա շփոթեցնող վիճակագրություն է, քանի որ ոչ ոք այդքան արագ չի կարող պարզել թե վարկված անձը կորոնվիրուսից է մահացել թե այլ հիվանդությունից։

Իսկ վարակվածների ընդհանուր թիվը արդեն 8216 է։ ո՞վ է մեղավոր։

Այո, համաճարակի վտանգի ժամանակ երկրի վարչապետը հանարահավաքներ էր անում ու գոռում կորոնավիրուսն ում շունն է, իսկ նրա առողջապահության նախարարն ասում էր կորոնավիրուսը այնքան վտանգավոր չի, հատուկ միջոցառումների կարիք չկա, երեխանրիս դպրոց եմ ուղարկելու։ Հետո ստիպված ասահմանփակումներ մտցրեցին, բայց չօգնեց։ Իսկ մայիսի 4֊ին, երբ վարկվածների թիվը աճում էր, սահմանափակումների մի մասը հանեցին. շարքային մարդիկ վստահում են կառավարությանը, եթե սրճարան գնալը թույլատրվում է, ուրեմն, տներում էլ կարելի է խնջույքներ անել. զանգել եմ ընկերոջս, ասում է բարեկամներն են եկել, հարցնում եմ ոնց, համաճարակ է, ասում է՝ դե արդեն կաֆեները բացել են, ուրեմն, վտանգավոր չի։ Ո՞վ է մեղավոր որ մարդիկ արխայնացան։

Ոմանք Հայաստանի իրավիճակի մեղքը գցում են հայ ժողովրդի մշակութային առանձնահատկությունների վրա։ Այո, իհարկե, հայերն ու կորեացիները տարբեր են մշակույթով, բայց այն որ Կորեայում կանխարգելեցին համաճարակը, իսկ Հայաստանում՝ ոչ, մշակութային տարբերությունից չի, այլ կառավարման որակից։ Այո, կան մշակութային տարբերություններ, և կան նաև կառավարման տարբերություններ՝ օրինակ կան արդյունավետ գործող, մտահոգ նաև անարդյունավետ գործող, քիչ մտահոգ ու նաև անպատասխանատու և մտավոր պակաս ունեցող կառավարություններ։

Հայաստանն ու Վրաստանն էլ ի՞նչ մշակութային տարբերություն ունեն, երկուսն էլ հետսովետական երկիր, երկուսն էլ Կովկասի փեշին, երկուսն էլ խինկալի սիրում եմ, Երևանում էլ տեղեր կան հիանալի խինկալի են սարքում, միայն թե Վրաստանը 1 միլիոնով ավել բնակչություն ունի և երկիր ավելի շատ մարդ է ներսուդուրս անում, այսինքն համաճարակի տարածման առավել շատ պայմաններ կան։ Բայց Վրաստանում համաճարակի ողջ ընթացքում 728 վարակված կա, 12 անգամ Հայաստանից քիչ, 12 մահ, այսինքն ավելի քիչ քան Հայաստանում միայն այսօր՝ 15 մահ։ Վրաստանում այսօր ընդամենը 3 դեպք է եղել, Հայաստանում 442, Վրաստանում հետզհետե սահմանփակումները վերացնում են ու լողափերը պատրաստում զբոսաշրջիկների համար, Հայաստանում ղեկավարները անճարակությունից պահանջում են որ մարդիկ դիմակ առնեն դնեն. վարչապետն. «մենք աշխատանքների հնարավորությունները բացել ենք որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել և իրենք իրենց առողջության մասին մտածել»։ Ասենք՝ Վրաստանում բացում են քանի որ համաճարակը մարում է, իսկ Հայաստանում բացում են որ մարդիկ դիմակ առնելու փող աշխատեն։

Ինչու է այս տարբեր վիճակները, շատ պարզ՝ Վրաստանում մտահոգ, պատասխանատու, խելացի կառավարություն է, Հայաստանում անպատասխանատու, անխելք, ճիշտ որոշումների անընդունակ կառավարություն։

Ադրբեջանն էլ կարծես մեծ մշակութային տարբերություններ չունի, հարևան է, կրկին Կովկասի փեշին, ճիշտ է ադրբեջանցիների մշակույթը հերոսացնում քնած մարդուն կացնահարողին, այսուհանդերձ ընդհանրություններն էլ շատ են՝ ջերմ ազգակցական հարաբերություններ, հավքույթներ և այլն։ Բայց Հայաստանից բնաչությամբ երեք ու կես անգամ մեծ Ադրբեջանում կորոնավիրուսից մահացել է 54 հոգի։

Երբ հարևան երեք երկրների համեմատության մեջ համաճարակի ցուցանիշները անհամեմատ տագնապալի են նրանցից միայն մեկում ուրեմն, մեղավորը մեկն է ՝ իշխանությունը։

Ուրեմն, եթե Հայաստանում լիներ Վրաստանի իշխանության որակը, ապա համաճարակից 12 մահ կլիներ, լավ՝ պատահականություններն հաշվի առնելով թող լինի 20։ Այսպիսով, այն 93 մահերի մեղքը ընկնում է Հայաստանի իշխանության վրա։

Մարդկանց կյանքերի հետ խաղալուց ավելի մեծ հանցանք կա՞։

Մի այդպիսի իշխանություն էլ Լատինական Ամերիկայում է, Բրազիլիայի նախագահ՝ Ժաիր Բոնսոնարուն, որին էլ էր միայն մի բան հետաքրքրում թե կորոնավիրուսը ում շունն է, և հատուկ միջոցառումների կարիք չէր տեսնում, իսկ հիմա Բրազիլիայում ուղղակի համաճարակային սպանդ է, Բոնսոնարուն էլ փողոց է դուրս գալիս, հետևից գոռում են՝ մարդասպան։

Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan