Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե»
19
Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Սահմանագծումը սկսել են Տավուշից, որ թշնամուն բերեն մեր զինվորի թիկունք. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Փաշինյանն իր «ախրանիկներով» «Էրեբունի» բիզնես կենտրոնում է․ ոստիկանները փնտրում են դավաճան գոռացող կնոջը (տեսանյութ) Եվ նորից՝ Կոմիտասի շուկայի մասին Պատերազմ Արցախում
Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ Ադրբեջանցիներն ավերել են գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը (լուսանկար) Սա զոռբա, տգիտության ձեռագիր է․ պատգամավորը՝ ակադեմիական քաղաքի մասին Հայտնել է, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել, այլապես պատերազմ կլինի․ Գառնիկ Դանիելյան ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Ոսկեպարում Փաշինյանին շատ սառն են ընդունել, վախեցրել է պատերազմով. Ոսկան Սարգսյան Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր Ինչու են Սամվել Ալեքսանյանի որդուն բերման ենթարկել Մոսկվայում Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․ Յըլդըրըմ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով

Ինչպես հայտնի է Հայաստանում այսօր գործում է «ժողովուրդի ծոցից դուրս եկած» իշխանություն: Շատերը Փաշինյանին անվանում են` պոպուլիստ: Այսինքն` գործիչ, ով փորձում է դուր գալ սեփական քաղաքացիներին` բաժանելով նրանց տարատեսակ արտոնություններ:

Նշվում է նաև, որ, օրինակ, հարևան Վրաստանում իշխանությունը պոպուլիստական բնույթ չունի: Դեռ ավելին այն մեղադրվում է ոչ այնքան դեմոկրատական լինելու մեջ:

Իսկ հիմա փորձենք հասկանալ` համեմատելով, թե ինչպիսին են իրականում իշխանությունները Հայաստանում և Վրաստանում: Ինչպես են նրանք պայքարում այս վարակի դեմ և ինչ գնով:

Առաջինը այս վարակը արձանագրվեց Վրաստանում` սույն թվականի փետրվարի 26-ին և միայն մարտի 2-ին վարակը եկավ նաև Հայաստան: Թվում էր` Հայաստանը ավելի պատրաստված պիտի ընդուներ վարակին, մանավանդ որ մեզ մոտ արտերկրացիների քանակը տարվա մեջ մոտ 4,5 անգամ ավելի պակաս է լինում, քան Վրաստանում, սակայն այսօր ունենք բոլորովին հակառակ պատկերը: Մայիսի 28-ի դրությամբ, մեզ մոտ վարակակիրների թիվը`  8216  է: Վրաստանի թիվն ավելի քան 10 անգամ ցածր է`  738: Մեզ մոտ վարակից արդեն մահացել են 113 մարդ, նրանց` մոտ 12: Այսինքն`  մոտ 10 անգամ պակաս:

Հայաստանի իշխանությունները նշում են, թե իբր մեր առողջապահական ոլորտը տանուլ ենք տվել, փոխարենը մեզ մոտ ավելի բարվոք է սոցիալական վիճակը  Վրաստանի հետ համեմատ:

Փորձենք հասկանալ, թե ինչ են հասկանում դրա տակ: Մեզ մոտ վարակի տարածումը   սկսվելուց հետո դրամ-դոլար հարաբերակցությունը գրեթե չփոխվեց,  մինչդեռ Վրաստանում  լարի-դոլար հարաբերակցությունը փոխվեց մոտ 14 տոկոսով: Մինչև վարակը մեկ դոլարն արժեր  2,8 լարի, իսկ այսօր մեկ դոլարն արժե 3,2 լարի:

Պետք է նշել, որ Վրաստանում  ի տարբերություն Հայաստանի  վարվում է բոլորովին այլ դրամա-վարկային քաղաքականություն: Ի դեպ  նման քաղաքականություն է վարվում նաև Ռուսաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում և Իրանում: Ինչո՞ւ է Հայաստանը տարբերվում այս շարքից, այլ խոսակցության թեմա է:

Սակայն վերադառնանք քաղաքացիներին հուզող խնդիրներին: Պանդեմիան սկսվելուց  հետո  առաջին անհրաժեշտության ապրանքների գները Վրաստանում կամ չեն փոփոխվել, կամ էլ չնչին են փոխվել: Հայաստանում առնվազն մրգերի գները բարձացան մինիմում 20-30 տոկոսով:

Եթե Հայաստանում աշխատանքի ճակատը կաթվածահար վիճակում է, ապա հարևան Վրաստանում այն համեմատելի ավելի բարվոք վիճակում է գտնվում: Վրաստանն անցյալ տարի հյուրընկալել էր 9,2 մլն զբոսաշրջիկ: Այս տարի նրանք նախատեսում են ստանալ մոտավորապես այս թվի 25 տոկոսը: Հայաստանում այս ոլորտը մեռած վիճակում է.  այսօր և ոչ ոք չի հավատում, որ այս տարի Հայաստանն կարող է ունենալ իր անցած տարվա 1,9 մլն-ի նույնիսկ 10 տոկոսի չափը:

Սակայն վերադառնանք Փաշինյանի կողմից սիրված կորոնավիրուսային տնտեսական խնդիրներին: Նա մի քանի ամիս առաջ կոչ էր անում մեր քաղաքացիներին արտադրել դիմակներ, ալկոգելեր և հակասեպտիկ այլ միջոցներ: Երբ Փաշինյանն դրա մասին խոսում էր  մեր հարևաններն այդ գաղափարները կյանքի էին կոչում: Այսօր, մասնավորապես,  Վրաստանում գործում են 9 խոշոր դիմակի արտադրություններ, որոնցից ամենախոշորը՝ New Technologie Impex ընկերության հզորությունները կազմում են ամսեկան մինչև 12 մլն դիմակի արտադրություն: Համեմատելով մեր Տաշիր-տեքստիլը, որն  օրեկան արտադրում է մոտ 30 հազար դիմակ, ամսեկան` մինչև 900 000 դիմակ:

Այսօր Վրաստանն ոչ միայն կարողացել է ապահովել իրեն դիմակների պահանջարկով, այլև սկսել է դիմակների արտահանումը դեպի Ուկրայինա, եվրոպական երկրներ և նույնիսկ ԱՄՆ:

Արտադրության ծավալները այնքան մեծ են, որ այսօր Վրաստանի խանութներում և դեղատներում  բժշկական դիմակի միջին գինը տատանվում է 50 թետրիի սահմաններում, այսինքն  մոտ 75 դրամի չափ:

Հիշեցնենք, որ հայաստանյան խանութներում և դեղատներում նույնանման դիմակների միջին գինը տատանվում է 150 դրամի սահմաններում:

Իսկ այս ամենին ավելացնենք այն, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են հակաճգնաժամային ծրագրերի վրա ծախսել մոտ 300 մլն դոլար, իսկ Վրաստանը` 750 մլն, ապա հարց է առաջանում,  ինչո՞ւ է Հայաստանի այսօրվա իշխանությունը կոչվում պոպուլիստական, իսկ Վրաստանի Գախարիայի կառավարությունը` ոչ:

Փաշինյանի կառավարությունը կոմունալ վճարների համար, փոխհատուցեց ընդամենը մեկ ամսվա համար, իսկ Վրաստանի կառավարությունը` երեք ամսվա:

Այս ամենից հետո նշել, որ Վրաստանում վիճակն ավելի բարվոք է «երջանիկ պատահականության» պատճառով, ուղղակի վիրավորական պիտի լինի նույնիսկ ամենահավատարիմ հայաստանյան պողոսակական հատվածի համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan