Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել, դայակներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Մանկատան աշխատակիցը վաղուց ինքնամեկուսացվել էր տանը, նաև ինքնամեկուսացել էին նրա հետ շփված բոլոր անձինք։ Այդ մասին 24News-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Օրեր առաջ Մարտիրոսյանը նշել էր, որ դայակն առաջինն է եղել, ում մոտ 37,6 ջերմություն է նկատվել, և նրան միանգամից մեկուսացրել, ուղարկել են տուն։
«Դայակի թեստի պատասխանը երեկ է հայտնի դարձել, պատասխանը դրական է։ Նա իրեն լավ է զգում այս պահին։ Մանկատան կորոնավիրուսով վարակաված երեխաները և աշխատակիցները ևս սիմպտոմներ չունեն»,- նշել է խոսնակը։