Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով. Հայոց կաթողիկոսի կոչը հայ ժողովրդին
Դիտել նաև
Կանխեցին իշխանությունների հերթական արշավը Եկեղեցու դեմ. «Փաստ»
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Քաղաքացիները հավաքվել են Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու
«Մայր Հայաստան»-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է` ի աջակցություն մեր Եկեղեցու (տեսանյութ)
Ակցիա Մայր Աթոռի դիմաց՝ հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու
Առաջարկում ենք փետրվարի 24-ին, ժամը 11:30-ին լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Տրդատի խորանի մոտ․ «էջմիածին» խմբակցություն
ՍԱՐԴԱՐԱՊԱՏ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին. մայիս, 1918
—————
«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից։
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ:
Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան էջից