Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է Հուլիսի 5-ից 11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ
12
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Տնտեսության իրական հատվածը․ հետաքրքիր ու հակասական տվյալներ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչի հանդիպումը ՄԻԵԴ նախագահի հետ պարզաբանման կարիք ունի. Սիրանուշ Սահակյան. Տեսանյութ Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին՝ քննարկելու աշխատելու այլ վայրեր. տեսանյութ Հեռավար հանդիպմանը Ռոբերտ Քոչարյան հուսադրել է համակիրներին, նշելով, որ մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ են հաղթահարել. Տեսանյութ Մոսկվայում հայտարարել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանը «արտաքին վերահսկողության տակ վերցնելու» մասին. ВЗГЛЯД Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ Այս կյանքում 2 անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը Հայաստանում մեկին մեկ կրկնվում է այն, ինչ կատարվում էր գունավոր հեղափոխություններով անցած երկրներում. Տիգրան Քոչարյան ԱԱԾ-ն 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների է բերման ենթարկել Ինչո՞ւ քրիստոնեական աշխարհը կռիվ չտվեց Սուրբ Սոֆիայի տաճարի համար. Նաիրա Զոհրաբյան Հայի տականքը հենց այպսին է լինում Նիկոլը փորձում է ժողովրդին դարձնել հնազանդ զանգված, որպեսզի հեշտ իշխի Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ 30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած Ալիևի վերջին հայտարարությունն ի՞նչ առնչություն կարող է ունենալ Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումների հետ. Տեսանյութ Վիրուսն ի՞նչ անի, ախր, մարդը մարդ չի, զզվում եմ…Սոնա Շահգելդյանը սարսափելի տեսանյութ է տարածել. Տեսանյութ «Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է». «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Արտագաղթելու եք, որ ի՞նչ, էն Գլենդելից լայվ մտնողների պես լայվ մտնեք ու մեզ պաշտպանե՞ք կամ էլ հայհոյեք Եթե Մամեդյարովը պաշտոնանկ արվի, ապա կնշանակի, որ պատերազմական գործողությունները կդառնան անխուսափելի Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե Հուլիսի 5-ից 11-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ Երեք կուսակցությունների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանության գործողությունների վերաբերյալ Մոմավառություն Կասկադում՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի Մենք պետք է հասկանանք, որ եթե որևէ որակով բան ենք ուզում, ապա դրա արժեքը բարձր է. «Իմ քայլի» պատգամավորը` պետական պաշտոնյաների բարձր աշխատավարձ ստանալու մասին Վաղն էլ կասեն՝ Հայոց պատմությունը պետք չի առանձին դասավանդել Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեկնաբանել է Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կան վիրավորներ Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ լուրեր են հրապարակում Արցախում զինծառայողների մահվան մասին. ԱՀ ՊՆ արձագանքը Արմեն Սարգսյանն իր անձնական միջոցներով կօժանդակի Ստեփանակերտի ծննդատան վերազինմանը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 84 հիվանդ է բուժվում Երբ տեղի կունենա Ակտաու-Երևան չարտերային չվերթը Մայիսյան հուլիս 2020. Գագիկ Սուրենյանի Պարգևավճարի համար գումար կա,իսկ ժողովրդի օգնության համար`չկա Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր բրենդի գովազդում. Լուսանկարներ Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը Մենք մեզ չպետք է հիմարի պես պահենք միջազգային հարթակում․ Պուտին Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 8-ով Մխիթարյանը շնորհավորել է Շախտյորին. Տեսանյութ Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմամբ թուրքական իշխանությունները վերահաստատեցին քաղաքակրթությունների հանդեպ իրենց այլատյաց կեցվածքը․ ԱՀ նախագահ Պարզվում է պատգամավորները մարտին «մարդասիրական քայլ» չեն կատարել ու այդ ամսին կրկնակի պարգևատրումներ են ստացել Որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ՝ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու, պատմությունը նենգափոխելու իր վարքագիծը. Արամ Ա Կաթողիկոս Պարոն Սերժ Թանկյան, Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել Արցախ մուտք գործելու պայմանները խստացվել են. Տեսանյութ Մեր եկեղեցին տեսել է, թե ինչպես է պատմության գետը տանում բոլշևիզմի դին, կտեսնի նաև նիկոլականության դին նույն գետի ալիքներում Խաբա՞ր եք ավետարանական սատանիստների կենտրոնը որտեղ է գտնվում. Բա, որ իմանաք Մարտի 1-ում ինչ առանցքային դեր են խաղացել դրանք Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 489, մահվան՝ 16 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է Եթե համացանցում հայհոյելը համարվեր օլիմպիկական մարզաձև՝ կունենայինք սպորտային Ուշունցի օլիմպիական հավաքական․ Մկրտիչ Արզումանյան Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց «Հեռավար կրթությունը սարսափելի է. դպրոցներն աշնանը պետք է վերաբացվեն». Թրամփ

Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը

Տոներ կան, որ ոչ միայն իրար շնորհավորելու առիթ են, այլև խորհելու ու եզրակացություններ անելու հիանալի հնարավորություներ են: Մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը, հենց այդ տոներից է: Շնորհավորելով բոլորիս մեր պետականության վերածննդի օրվա առթիվ՝ ամեն դեպքում ուզում եմ հիշեցնել, որ չլիներ Սարդարապատը՝ չէր լինելու Հայաստանի Հանրապետությունը: Ավելին՝ չլիներ Սարդարապատը, այլևս Հայաստան ու հայեր չէին լինելու գոնե թե Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ներկայիս տարածքներում:
 
Սարդարապատը մեր գոյամարտի վերջին կռիվն ու փրկության վերջին հույսն էր: Սարդարապատը մեր հարությունն էր մեռելներից: Եվ հաղթեցինք, որովհետև նահանջի տեղ չկար: Աստծո կամոք համախմբվել էին քաղաքական գործիչները՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, զինվորականության սերուցքը, Եկեղեցին, ֆիդայական ջոկատները: Այս բռունցքը կարողացավ դիմակայել ոչ միայն թուրքական հարձակմանը, այլև Երևանը հանձնելու պատրաստ «խաղաղասերներին»:
 
Սարդարապատն այսպես է եղել. ուրիշ բան, որ հարյուր տարի զբաղվել ենք ինքնախաբեությամբ, ասել ենք՝ 1918-ի մայիսին բոլորը միակամ ու միասնական էին՝ ինքնազոհությամբ երկիրը փրկելու հարցում: Չի՛ լինում այդպես. հաղթանակը որբ չէ, հաղթանակը միշտ կոնկրետ անուններ ունի: Ուղղակի վախենում էինք, որ ամբողջ ճշմարտությունն ասելով՝ կխախտենք մեր միասնականությունն ու կնվազեցնենք Սարդարապատի արժեքը:
 
Սխալ էինք վախենում. լույսը ճշմարտությունից չի նվազում, շատանում է... Ճշմարտությունն այն զրահն է, որը ոչնչով չի խոցվում: Հավատացե՛ք, եթե առանց խմբագրումների խոսեինք Սարդարապատի և Առաջին հանրապետության մասին, շատ ավելի հեշտ կլիներ 90-ականների սկզբին՝ Հանրապետության վերածննդի ու մեծ Ազատամարտի օրերին: Իրավիճակը նույնն էր: Ապրելու մեր իրավունքը նվաճվում էր սակավ ընտրյալների, Վազգեն Սարգսյանի խոսքով՝ վճռական մենակների առաջնորդությամբ ու թերահավատների կասկածամտությունը հաղթահարելով:
 
1918-ին երկրի հեռավոր մատույցներում՝ Էրզրումում, Կարսում, Ալեքսանդրապոլում մարտն ընդունելու փոխարեն հասանք Երևան, որովհետև Երևանն էինք Հայոց աշխարհի պորտը համարում: 90-ականների սկզբին և այսօր էլ տհասներ կան, որ գոռում են՝ մեր երեխաներին Ղարաբաղից հետ բերեք, վերևից են նայում Զանգեզուրին, Տավուշի տեղն ընդհանրապես չգիտեն ու Երևանի փոքր կենտրոնն են պաշտում, որովհետև Արգիշտի արքայի «զտարյուն ծոռներն են»: Ու քիչ չեն դրանք...
 
Սրիկաներն ընդհանրապես բազմանալու հակում ունեն, իսկ պղտոր ջրերում ավելի ակտիվ ու հնարամիտ են բազմանում, մանավանդ՝ երբ վճռական մենակներն արդեն փրկած են լինում երկիրն ու ժողովրդին: Ու հայտնվու՛մ են. է՛լ խոսքի կավատներ, է՛լ գործի խարդախներ, պրոֆեսիոնալ պնակալեզներ ու սպա խաղացող օսլայածներ: Հայտնվում են, շերեփուկներ տալիս ու իրենցով քիչ-քիչ ծածկում են ամեն ինչ...
Առաջին հանրապետության ընդամենը երկու տարում այդ շերեփուկները հասան նրան, որ գոյամարտում հաղթած ու վաթսուն հազար քառակուսի կիլոմետրանոց պետություն ստեղծած ժողովուրդը նորից հասավ ոչնչացման եզրին...
 
Օրեր շարունակ ջուր ծեծող պառլամենտ, ճամարտակող ժողընտրյալներ, հաղթած բանակ, որի կեսն արդեն դասալիք էր, խանութպանի չափսի գործարարներ, որ մտածում էին զուտ իրենց փորը պարարտացնելու մասին, Թիֆլիս փախչող պետական այրեր, թշնամություն Ռուսաստանի հետ, արհամարհանք սահմանապահ մարզերի նկատմամբ, միամիտ ցնծություն՝ Սևրի պայմանագրի և ամերիկյան մանդատի կապակցությամբ ու թուրքական զորքերի իրական հարձակում...
 
Եվ առանց կրակոցի հանձնվեցին Կարսն ու Ալեքսանդրապոլը, ցեղասպանվեց Շուշին, կորցվեց Արցախը, Զանգեզուրը մի կերպ դիմացավ մի բուռ քաջերի անձնազոհությամբ: Արդյունքում՝ թուրքի առաջ բացվեց Արարատյան դաշտը, և ստիպված Քանաքեռի բարձունքում աղուհացով դիմավորեցինք բոլշևիկներին, որովհետև այլընտրանքը նոր եղեռնն էր...
 
Սա անտարբեր, բայց վճռորոշ մեծամասնության հաղթանակն էր վճռական մենակների փոքրամասնության հանդեպ: Առարկելու ցանկություն ունեցողներին առաջարկում եմ կարդալ 1918-20 թվականների մամուլը, թերթել ժամանակակիցների հուշերը, քարտեզ նայել ու մտածել՝ այսօրվա հետ համեմատած՝ նմանություննե՞րն են շատ, թե՞ տարբերությունները:
 
Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա: Ու տագնապ կա, որ հանրության բարոյական անկումը, հասարակական-քաղաքական-տնտեսական էլիտայի դեֆորմացիան, բանակի անվանարկումը, Եկեղեցու մերժումը, ստախոսության ու կեղծիքի գրոհը չկանգնեցնելու դեպքում նորից աղուհացով դիմավորելու ենք ինչ-որ մեկի բանակին:
Այդպես է. իր Աստծուն մերժողը, օտար աստվածներ է պաշտում...
 
Հիրավի, մայիսի 28-ը պայծառ ու պատմական տոն է, ազգային հարության տոն, հարյուր տարվա հեռվից մեզ ուժ տվող տոն: Հույս ունեմ՝ նաև միավորող տոն, որովհետև հատկապես այսօր մեր փրկությունը վճռական մենակներին ճանաչելու և նրանց շուրջն ազգովի միավորվելու հրաշքի մեջ է:
 
Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն:
Աստված պահապան բոլորիս:
 
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan