Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Հայաստանի Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Հայտարարության մեջ նշված է, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։