Հրդեհ Աբովյանի տներից մեկում. բնակիչների տարհանման կարիք չի առաջացել
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 26-ին, ժամը 18:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի խոհանոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:21-ին, մարվել՝ 19:42-ին: Այրվել են խոհանոցում (մոտ 12 քմ) կուտակած մոտ 10 քմ կենցաղային աղբ, 1 պատուհան եւ 1 դուռ․ տուժածներ չկան։
Հրդեհաշիջման արդյունքում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից սենյակներ․ շենքի բնակիչների տարհանման կարիք չի առաջացել։