Օտարերկրյա ուղղակի ներդրումները ՀՀ-ում 2018-ի հետ համեմատած 2019 թ. կրճատվել են երկու անգամ. Տեսանյութ
ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին՝ նշեց, որ օրենքի հետ կապված որևէ խնդիր չկա, որովհետև գործընթացը ավելի թափանցիկ է դառնում: Անդրադառնալով Հայաստանում օտարկերկրա ներդրումների բացակայությանը՝ Միքայել Մելքումյանը նշեց. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները, փաստ է, որ ՀՀ-ում 2018-ի հետ համեմատած 2019-ին կրճատվել են երկու անգամ»: Պատգամավորը հավելեց, որ քաղաքական մեծամասնությունը ներդրումային ծրագրերի սպասարկման որակյալ պետական ծառայություններ պետք է մատուցի, որը ըստ պատգամավորի՝ գոյություն չունի, ցանկություն կարող է կա, սակայն փաստ չկա:
Մանրամասները՝ LiveNews.am-ի տեսանյութում