Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ես դիմակ չեմ կրելու. եթե գտնում են, որ իրենց ողջ կյանքի փրկությունը դիմակից է կախված, թող կրելով ման գան. Գ. Պետրոսյան. Տեսանյութ

Հանձնաժողովում ըտենց  անդամ չկա, որ կարողանա ինձ նկատողություն տալ: Այս մասին այսօր` մայիսի 26-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ իր դիմակ չկրելու թեմային:

«Նկատողություն եղել է քիչ առաջ, լիագումար նիստի ժամանակ Ազգային ժողովի  նախագահի կողմից, եւ ես կարծում եմ, որ րոպեական անհրաժեշտության որոշում կայացվեց, ու եթե վիճարկեմ այդ որոշումը, երեւի թե դա  կայացնողի համար հաճելի չի լինի»,- նշել է պատգամավորը:

Ըստ  Պետրոսյանի`  այսօր Հայաստանում  երկրի գլխավոր խնդիրները թողած, կարեւոր նախագծեր են  մերժում, որոնք ավելի մեծ օգուտ պետք է տային  պետությանը, քան դիմակ կրել, չկրելու  թեման, որն անընդհատ բերվում է քննարկման առաջին պլան:

«Եթե այդքան մտածում եք, ապա նիստերը հեռահար անցկացրեք, այդ սոցիալական հեռավորություն ասվածը, ինչի՞ համար չեք պահպանում, իրարից 20 սանտիմետր հեռավորությամբ եք նստում, դա ի՞նչ ձեւականություն է: Կամ իրանք դիմակները ստեղ-ընդեղ հանած ման են գալիս,  քեֆերի, գինարբուքների մեջ, կամերայի առաջ գալիս են նկարվում են, իրանք դառնում են օրինապահ, մենք էլ օրինախա՞խտ: Ամոթ է, ավելի լուրջ բանով է պետք զբաղվել, կարեւոր հարցեր ու օրինագծեր կան, որոնք մարդիկ չեն քննարկում, բայց դրել դիմակների թեման են  անընդհատ շահարկում»,- ասում է պատգամավորը:

Ըստ Գեւորգ Պետրոսյանի` դիմակների  արհեստական թեման պետք է կառավարությունը դնի մի կողմ եւ զբաղվի իր խոստումները կատարելով` տնտեսական հեղափոխությունով, ներդրումներով եւ այլ  առաջնային հարցերով:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք դիմակ չկրելով վերջինս չի՞ վնասում իր շրջապատի մարդկանց, Պետրոսյանը պատասխանեց. ««Բա ինչո՞ւ արդեն քանի ամիս է` չեմ վտանգում ոչ մեկին, երեւի իրենք են վտանգում, որ  դիմակները հագած ման են գալիս: Ես որեւէ մեկի համար վտանգ չեմ ներկայացրել, թող իրենք իրենց մեջ ման գան վտանգ ու վնաս ներկայացնողներին»:

Անդրադառնալով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք մեր կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում թերացել է, թե ոչ, վերջինս պատասխանեց,  որ մեր կառավարությունը  միայն այդ  խնդրի լուծման հարցում չէ, որ թերացել է եւ, համեմատելով հարեւան պետությունների հետ, նա նշեց, որ  մեր պետությունը ոչ լավ իմաստով առաջ է հարեւան  մնացած երկրներից.

«Առաջ է վարակակիրների թվով, առաջ է չբուժվածների, մահվան դեպքերի քանակով, ահագին առաջ է, դե գոնե պետք է լինի չէ՞ մի տեղ, որ մեր երկիրը լինի առաջ, իսկ եթե ավելի լուրջ` ամոթ է ուղղակի, իրենք ձեւական արարողակարգերով փորձում են ցույց տալ, որ ինչ- որ բան են անում:

Ինչ վերաբերվում է իմ դիմակ կրել-չկրելուն, ես հիմա դիմակ չեմ կրելու: Եթե իրենք գտնում են, որ  իրենց ամբողջ կյանքի փրկությունը  դիմակից է կախված, թող կրելով ման գան: Ոչ ոքի չեմ ցանկանում վիրավորել, բայց չեմ կարծում որ Ազգային ժողովի համար մեր քննարկելու թեման պետք է լինի դիմակ կրելու խնդիրը, սա՞ է մեր երկրի   հաջողությունը, այսպես կոչված հեղափոխությունից հետո»:

Անդրադառնալով վերջերս Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի թեմային, նաեւ փաստին, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հրավիրել են ՀՔԾ, իսկ «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին ոչ, Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Ես միշտ աշխատում եմ չպիտակավորել իրավապահ մարմինների աշխատանքը, սակայն պետք է  իրենցից ճշտել, թե արդյոք հավասարության սկզբունքը այս էր ենթադրում:

Հավասարության սկզբունքը ոչ թե ՀՔԾ-ի կողմից չի պահվում, այլ ընդհանրապես այստեղ` Ազգային ժողովում էլ չի պահվում,  երկակի ստանդարտներից իրենք այդպես էլ չկարողացան դուրս գալ, ու վախենամ` արդեն ուշ է:

Մենք ամեն ինչ տեսնում ենք, հիմա, որ մեր  ապրած կյանքը թույլ չի տալիս, որ    ելնենք ամեն ինչի մ,ասին հրապարակային խոսենք, դա դեռ չի նշանակում որ չենք տեսնում շատ բաներ, սա ի՞նչ աճպարարություն է, սաղ կյանքը  սարքեցին դիմակահանդես, որոշ մարդիկ,  սաղ կյանքում  դիմակ են կրել  մի քանի հատ, հիմա նրանց համար շատ սովորական է սա, թող իրենք իրենց ապրած կյանքը վերլուծեն, նոր  անցնեն մյուսներին»,- հավելեց պատգամավորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan