Մի փոքր էլ խորանան մի ամսից ասելու են Հայաստանը առաջին երկիրն է, որը հաղթահարել է այս ճգնաժամը
Հ1 նայում ես ու լուրջ եմ ասում մի պահ մտածում ես, որ ապրում ես դրախտում, որը հենց Նիկոլ Փաշինյանն է ստեղծել մեզ համար։ Ասում ա անկում կա տնտեսական ապրիլին 17,2% համեմատած 2019 թվականի նույն ժամանակահատվածի հետ, բայց մայիսին արդեն սկսել ենք վերականգնել տնտեսությունը։ Մի փոքր էլ խորանան մի ամսից ասելու են Հայաստանը առաջին երկիրն է, որը հաղթահարել է այս ճգնաժամը։ Աշխարհի բոլոր առաջատար տնտեսագետները խոսում են լուրջ փոփոխությունների մասին այս ճգնաժամի արդյունքում և խորը ճգնաժամայի ազդեցության, իսկ Հ1 ասում ա, որ արդեն վերականգնում ենք տնտեսությունը։ Սրա համար մարդիկ հարկ են մուծում, որ պահեն նման ցածր որակի ալիք, որը ծառայում է բացառապես իշխանություններին։ Թե բա ՀԱՆՐԱՅԻՆ։ Կարծում եմ, որ հանրային հեռուստաալիքում պետք է հրավիրվեն բոլոր քաղաքական ուժերի ներակայացուցիչները։ Մի անգամ գոնե Պետրոսի հաղորդումը դիտեք։ Հրավիրվում են միայն իշխանության ներկայացուցիչները և նրանք, ովքեր ամբողջ օրը շողոքորթում են Նիկոլ Պաշինյանին։ Նման ՀԱՆՐԱՅԻՆԸ ձեզ պահեք։ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի լավ ա հեղափոխություն անի Հ1֊ում։
Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից