«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն

ՄԻՊ-ն առաջարկներ է ներկայացրել զինապարտների առողջական վիճակի փորձաքննության վերաբերյալ․ տարեկան հաղորդում

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունքների տրամադրման խնդիրների վերաբերյալ բողոքներ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հաշվի առնելով բողոքների ուսումնասիրությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ  ներկայացրել է առաջարկներ․

1. բոլոր այն դեպքերում, երբ զորակոչիկը համաձայն չէ զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ, նրան ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը,

2. էապես հակասող բժշկական փաստաթղթերի առկայության դեպքում կրկնակի փորձաքննությունից առաջ իրականացնել նաև լրացուցիչ բժշկական հետազոտություններ,

3. եթե սեփական նախաձեռնությամբ և զինկոմիսարիատի ուղեգրով կատարված բժշկական հետազոտությունների արդյունքներում առկա են էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ, ապա ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների,

4. փորձաքննությունները պատշաճ իրականացնելու նպատակով բժշկական հետազոտություններն անցկացնել առավել թիրախային գործիքակազմով՝ ապահովելով զինապարտների առողջական վիճակի վերաբերյալ մանրամասն և հստակ տեղեկություններ ստանալու գործընթացի արդյունավետությունը (օրինակ՝ համակարգչային տոմոգրաֆիայի փոխարեն իրականացնել մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա),

5. եզրակացություն ներկայացնել զինապարտի առողջական բոլոր խնդիրների վերաբերյալ, նույնիսկ եթե առողջական խնդիրներից մեկով հիմքեր կան նրան տարկետում տրամադրելու,

6. հիվանդությունների «քանակական փնջի» հետ միասին քննարկել հիվանդությունների «որակական փունջ» սահմանելու հարցը,

7. նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումը հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար,

8.   սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակ,

9.   Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,

10. «անգիոտրոֆոնևրոզ» հիվանդություն ունեցող զորակոչիկների փաստացի առողջական վիճակը պարզելու համար նրանց բժշկական հետազոտություններն ու փորձաքննությունը կազմակերպել ձմեռային զորակոչին (տարկետման ժամկետը որոշելիս պարտադիր հաշվի առնել, որ կախված եղանակից հիվանդության արդյունքներն էականորեն կարող են տարբերվել)` նկատի ունենալով, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովն ունի «մինչև մեկ տարի» ժամկետով տարկետում տրամադրելու հայեցողություն և հաշվի առնելով, որ նշված հիվանդությունն առավել արտահայտվում է ցուրտ եղանակին,

11.  վերանայել Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,

12.  քաղաքացու առողջական վիճակի վերաբերյալ ներկայացվող եզրակացության ներածական, նկարագրական, պատճառաբանական մասերը, ախտորոշումը, ինչպես նաև եզրափակիչ մասը լրացնել ամբողջությամբ,

13. բժշկական փաստաթղթերը ստանալու քաղաքացիների իրավունքն ապահովելու նպատակով խստացնել հսկողությունը զինկոմիսարիատների, բժշկական հաստատությունների, զինվորական հոսպիտալների, բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների գործունեության նկատմամբ:

Նշենք, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումը Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա աշխատանքի առանցքային ուղղություններից է։

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով Պաշտպանին կարելի է դիմել 116 կամ 096116100 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարներով:

Թեմայի վերաբերյալ մանրամասները՝ Տարեկան հաղորդման մեջ (480-492 էջեր):

Տարեկան հաղորդումը՝ այստեղ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan