Երկակի ստանդարտների կիրառումը հիմք է տալիս մտածելու՝ Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է
Դիտել նաև
Ոնց որ մարմնիդ մասերը հերթով վաճառես ու ասես․ կարեւորը՝ ապրում եմ
ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան
Ադրբեջանի 86.600 քառ. Կմ-ը ներառո՞ւմ է Արցախը, թե ոչ. Հարցը հնչեց 5 անգամ, պատասխանը՝ ոչ մի. Տեսանյութ
Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին
Որոշ ՔՊ-ականներ կողմ էին Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելուն
Ստյոպա Սաֆարյանի և Արտյոմ Խաչատրյանի կողմից հայտնի կանանց նկատմամբ հայտնի գրառումները, իմ համոզմամբ, բացարձակ նույն արատավոր հատկանիշներն ունեն, պարզապես տարբերվում էին արտահայտման բառամթերքով:
Ակնհայտ է, որ երկուսն էլ նույն հակաբարոյական եղանակով թիրախավորել են կանանց և այդ կանանց նկատմամբ հնչեցված վիրավորանքները և առերևույթ սպառնալիքների ծավալները չեն տարբերվում: Այսպիսի հայտնի հանգամանքներում ոստիկանությունը զբաղվում է միայն Արտյոմ Խաչատրյանով, և նույն իրավիճակի պայմաններում բացարձակ անգործություն է ցուցաբերում Ստյոպա Սաֆարյանի մասով: Համաձայն մամուլի հրապարակումների Արտյոմը կանչվել է ոստիկանություն և բացատրություններ է տվել:
Երկակի ստանդարտների այսօրինակ գռեհիկ և բացահայտ կիրառումը հիմք է տալիս մտածելու, որ Ստյոպան գտնվում է իշխանության հովանավորության ներքո և գործել է նույն իշխանության ուղղորդմամբ:
Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից