«Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Օկուպացիոն ռեժիմը բարոյալքված է. Ստեփան Դանիելյան
23
Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Պատերազմ Արցախում
«Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն Ռիչարդ Մուրի մեդիա դեսանտը եկել էր ևս մեկ անգամ թուրքադրբեջանական ալյանսին ծառայություն մատուցելու Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետին, ոստիկանապետին, ՊՆ նախարարին Փաշինյանի գրպանում են նաև միջանցքի ու ադբեջանցիների վերաբնակեցման քարտեզները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Իշխանությունները որդեգրել են մարդկանց մոլորեցնելու, խաբելու և փաստի առաջ կանգնեցնելու մարտավարությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Ոսկեպար-Կիրանց ճանապարհը փակած տավուշցիների հետ (տեսանյութ) Իսկակական հայրենասիրությունը հենց սա է Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ` «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները գտնվում են Կիրանց-Ոսկեպար փակ ճանապարահատվածում (տեսանյութ, լուսանկար) 2018-ից այս կողմ Եվրամիությունը շարունակաբար լռում է. Դավիթ Ֆիդանյան Ինչ է կատարվում Ոսկեպարում. ուղիղ Երևանի մետրոն ապրիլի 24-ին կաշխատի արտակարգ ռեժիմով Բավրայում փակվել է նաև ՀՀ ելքի 2-րդ ճանապարհը

«Նոր Հայաստանի» թանկարժեք տղան

Օրեր առաջ մենք ծավալուն նյութ էինք հրապարակել իշխանական պատգամավոր, ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդու՝ բանակում չծառայելու մասին: Մասնավորապես, հիշեցնենք՝ պետական, ուսումնական հաստատություններին հասցեագրած հարցումների արդյունքում ստացած պատասխանների հիման վրա պարզել էինք, որ Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ տերեկետումներով ավարտել է ուսումը և նույնպես տարեկետումներով երկու զորակոչից «պլստացել» է։

Հաշվի առնելով, որ փաստերի համադրման արդյունքում կասկածներ են առաջանում կոռուպցիոն գործարքի վերաբերյալ, հրապարակումն ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, որը պետք է որ ընդունվեր որպես հաղորդում հանցագործության մասին՝ հետաքննելու և իրավական ընթացք ստանալու հույսով։

Դատախազությունը պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով, որ 2019 թվականի երկու զորակոչերից Լևոն Քոչարյանին տարկետում է տրվել օրենքով սահմանված կարգով՝ առողջական վիճակով պայմանավորված, որը չեն կարող հրապարակել, քանի որ հանդիսանում է անձնական կյանքի գաղտնիք։

Մեղմ ասած, այլ պատասխան դժվար էր ակնկալել դատախազությունից: Հայտնի գաղտալսումների հրապարակելուց հետո անգամ դատախազությունը որևէ հանցակազմ չգտավ: Դատախազությունը, մեծ հաշվով, կրկնել էր այն, ինչ իրար հետևելով ասել էին Անդրանիկ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ա․Քոչարյանի և ՊՆ պատասխանը կարող էր «ինքստինքյան» հասկացվել՝ հաշվի առնելով, որ եթե այդ ամենը եղել է ներքին պայմանավորվածության շրջանակում, դատախազության դեպքում այդպես չէ, իրենք պետք է հետամուտ լինեին՝ հասկանալու համար՝ այդ ո՞նց է ստացվում, որ մի շարք դեպքերում և հիմնականում, ուսման տարեկետումները ավարտվելուց հետո, անմիջապես զորակոչվում են, իսկ երբ ավարտողը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահի որդին է, ստանում է բժշկական տարեկետում, այն էլ՝ 2 անգամ։ Նամակին պատասխանի արագությունից հասկանում ենք, որ ընթերցել են ընդամենը ինչոր թղթեր, որևէ մեկին չեն հարցաքքնել։ Մի խոսքով՝ չեն ստուգել պատշաճ կարգով։ Պատկերացրեք, եթե սրա նման մի պատմություն լիներ նախկին պաշտոնյաների դեպքում, ինչպիսի՞ գործ կհարուցվեր, որքա՞ն կտանեին-կբերեին, ցուցմունքներ կվերցնեին, մեղադրանքներ կառաջադրեին, դատարանում դոշները կծեծեին, որ անպայման կալանք ընտրվեր խափանման միջոցը։ Դե նախկին բարձրաստիճան պաշտոնյա է, ճնշում կգործադրի և այլն։ Իսկ այս դեպքում, դուրս է գալիս՝ ամեն բան կարգին է, բոլոր թղթերը կան։

Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանի որդու թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 20-ին և ԲՈԿ-ի հաստատմամբ ապա նա ազատվում էր զինվորական ծառայությունից: Իսկ ԲՈԿ-ը այն հաստատեց օրեր առաջ, Անդրանիկ Քոչարյանի որդին էլ ազատվեց պարտադիր ծառայությունից:

Լևոն Անդրանիկի Քոչարյանին տնտեսագիտության թեկնածուի (Ը.00.03 թվանիշով) գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը ստորագրվել է մայիսի 15-ին՝ ԲՈԿ ղեկավար Սմբատ Գոգյանի՝ հրաժարական ներկայացնելուց ընդամենը մեկ օր հետո:

Մամուլում նաև լուրեր են շրջանառվում, որ Անդրանիկ Քոչարյանի որդու գիտական աշխատանքի շուրջ ԲՈԿ-ում թեժ քննարկումներ են տեղի ունեցել: Մամուլը գրում էր, որ Գոգյանի վրա, հնարավոր է, ճնշումներ են գործադրվել, որպեսզի վավերացվի Քոչարյանի որդու աշխատանքը, ինչի արդյունքում վերջինս կազատվեր պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ կունենար գիտությունների թեկնածուի աստիճան, ինչը հիմք է հանդիսանում ԶՈւ չզորակոչվելու համար: Իսկ Սմբատ Գոգյանն էլ՝ որպես սկզբունքային անձ, չի կարողացել աչք փակել կատարվածի վրա և որոշել է հեռանալ կառույցի ղեկավարի պաշտոնից: Գոգյանը մամուլով արդեն անդրադարձել է՝ հերքելով այդ վարկածները։

Սակայն հիմնական խնդիրը մնում է չպարզաբանված՝ բարձրաստիճան պաշոնյայի որդուն երկու անգամ տարեկետում է տրվել՝ բժշկական հիմնավորմամբ։ Տարեկետումը տրվել է մի գերատեսչության կողմից, որը ստուգում ու հսկվում է տարեկետման դիմած զինակոչիկի հայրը։ Այ այս հարցերի պատախանը պետք է ստանար դատախազությունը և հանրությանը ներկայացներ, որ մարդիկ էլ իմանային՝ արդյո՞ք այդտեղ կորուպցիոն գործարք չկա, եթե կա, գործ հարուցվեր, եթե ոչ՝ հանրությանը ներկայացվեր հնարավոր մանրամասներով, քանի որ խոսքը գնում է բարձրաստիճան պաշտոնյաների մասին։ Ի դեպ, նշենք նաև, որ շատ այլ դեպքերում պաշտպանության նախարարությունը, չի խուսափել բժշկական պատճառով տարեկետումների հիմքերը հրապարակայնացնելը, իսկ այս դեպքում, շատ կասկածելիորեն մերժում է հիմքերի մասին խոսելը։

Աղբյուրը՝ Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan