Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Պատերազմ Արցախում
ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է

Փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից. Արթուր Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթի լրագրողներին։

Պարոն Վանեցյան, ե՞րբ է տեղի ունենալու Ձեր կուսակցության համագումարը, ո՞վքեր են կուսակցության ղեկավար կազմում, եւ առաջիկայում ի՞նչ ծրագիր ունի կուսակցությունը, կա՞ն իշխանափոխության պլաններ, թե՞ այն դեռեւս ձեւավորման փուլում է՝ նաեւ գաղափարական առումով։

Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով մեր պլանները մի քիչ շեղվեցին, չկարողացանք անցկացնել համագումար, եւ արդեն, որպես կուսակցություն, մեր դերակատարումն ունենալ հայաստանյան քաղաքական դաշտում։ Բայց, հաշվի առնելով տիրող իրավիճակը, այս սահմանափակումները, որոնք, կարծում եմ, երկար կտեւեն, այս փուլում քննարկում ենք սովորականից տարբեր ձեւով համագումար անցկացնելու տարբերակ։ Տարբերակները մի քանիսն են։ Առաջիկա 10-15 օրվա ընթացքում կհայտարարենք մեր համագումարի անցկացման ձեւաչափը եւ կձեւավորենք մեր քաղաքական կառույցը։ Ինչ վերաբերում է քաղաքական թիմին․ այս պահին ունենք 1700-ից ավելի դիմում՝ կուսակցությանն անդամագրվելու։ Իսկ ծրագիրը, արժեքային, գաղափարական սկզբունքները,  քաղաքական թիմը կորոշվեն համագումարի ընթացքում։ Այս փուլում չեմ ցանկանում առանձնացնել ինչ-որ անձանց, բայց կարող եմ վստահ ասել, որ մեր թիմում ընդգրկվելու են բարձր մարդկային, մասնագիտական հատկանիշներ ունեցող մարդիկ, լինելու է լավ մարդկանց պրոֆեսիոնալ թիմ։

Ո՞ր դաշտում եք գործելու։

Մեր քաղաքական ուժը գործելու է ընդդիմադիր դաշտում, գործող իշխանություններին լինելու ենք հստակ ընդդիմություն եւ փորձելու ենք, մեր ծրագրերը ներկայացնելով, գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։

Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով ՝հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետեւ ես շատ եմ կարեւորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարեւոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու են պետության շահի, պետության արժեւորումն ու կարեւորումը, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարեւորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռեւս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց եւ ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե այլ իրավիճակում կլինեն փոփոխությունները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, եւ 3-րդ տարբերակը՝ գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն, եւ ընտրվում է նոր վարչապետ։

- Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն ասաց, որ Դուք 2019-ին Հռոմում հանդիպել եք իրեն, գործարք եք առաջարկել։ Եղե՞լ է նման բան։

- Խոստանում եմ այդ հարցին անդրադառնալ առաջիկայում եւ մանրակրկիտ։ Հաշվի առնելով, որ ՀՔԾ-ում հարուցված է քրեական գործ,  իրավունք չունեմ հրապարակելու նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն, ուստի այս պահին զերծ կմնամ մեկնաբանությունից։ Կարող եմ մի բան ասել․ թե՛ իրավական, թե՛ առավել եւս բարոյական տեսանկյունից գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։ Մնացած բոլոր հարցերին կպատասխանի քննությունը։ Հարուցված գործով որեւէ կարգավիճակ չունեմ, հարցաքննվել եմ որպես վկա։

- Ձեր՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնավարման ընթացքում քաղաքական կամ անօրինական հրահանգներ ստացե՞լ եք վերադասի կողմից։

- Առհասարակ, ճիշտ չեմ համարում բարձրաձայնել ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ գործունեությունը։ Դա կոռեկտությունից դուրս է, եւ ես, օգտվելով առիթից, եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ երբեւիցե չեմ խոսելու այն ժամանակահատվածի մասին, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն։ Առանց այդ էլ, կարող եմ ասել, որպես ԱԱԾ ղեկավար, բացառիկ ղեկավարներից եմ եղել, որ գործել է հրապարակային, իհարկե՝ թույլատրելիի սահմաններում։

- Հանրությանը պարզ չեղավ, թե որ պահից առաջացան Ձեր հակասությունները իշխանության հետ, ինչու թողեցիք պաշտոնը։

- Ինձ հնարավոր չէ ինչ-որ բան պարտադրել։ Ես հստակ իմացել եմ իմ լիազորությունների սահմանը եւ մշտապես գործել եմ դրանց շրջանակներում։ Թե ինչն էր հրաժարականի պատճառը, կարծում եմ՝ հրաժարականին հաջորդած 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից արդեն շատ մարդկանց պարզ է դարձել, թե որն էր պատճառը։ Եթե ուշադիր ընթերցել եք իմ հրաժարականի տեքստը, որում ասում եմ՝ թող իմ հրաժարականը լինի կանգառի սթափեցնող քայլը, դա մեկնաբանվեց շատ տարբեր տեսանկյուններից։ Բայց ես ասել եմ՝ այս իշխանության մեջ վերջին մարդը չեմ եւ իմ հրաժարականով ցանկանում եմ սթափեցնել իշխանություններին, որպեսզի նրանք ուղղվեն եւ երկիրը տանեն զարգացման ճիշտ ուղով։ Իսկ այն, ինչ կատարվում եւ կատարվել է, ուղղակի անթույլատրելի է, դա ուղիղ հարված է մեր պետության հիմնասյուներին։

- Ձեր հրաժարականը «կանգառի սթափեցնող» ազդանշան դարձա՞վ։

-  Ցավոք սրտի, չեմ նկատել փոփոխություններ, եւ դա է հիմնական պատճառներից մեկը, որ այսօր քաղաքականության մեջ եմ։

- Մամուլը գրեց, որ «Հայրենիք» հիմնադրամի շուրջ համախմբվում են ԱԱԾ եւ ուժային կառույցների պաշտոնաթող սպաներ։ Արդյոք դա՞ է այն կորիզը, որ հավաքվելու է Ձեր քաղաքական ուժում։ Ի՞նչ սկզբունքով եք մարդկանց հրավիրում կուսակցություն։

- Ոչ, դա հիմնական կորիզը չէ։ Մեր շուրջը համախմբվում են տարբեր ոլորտների, մասնագիտությունների մարդիկ, այդ թվում՝ նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Բայց ասել, թե դա է մեր նորաստեղծ քաղաքական ուժի հիմնական կորիզը, այդպես չէ։ Մենք ունենք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչներ, որոնց փորձն ու վաստակը շատ կարեւորում եմ եւ ուրախ կլինեմ նրանց տեսնել մեր շարքերում։ Ինչ վերաբերում է, թե ինչ սկզբունքով ենք հրավիրում, ապա սկզբունքները երկուսն են՝ մարդկային հատկանիշները եւ պրոֆեսիոնալիզմը։ Իհարկե, շատ բարդ է գտնել լավ մարդ, որն իր ոլորտում բարձր որակի մասնագետ է, բայց, հավատացեք՝ այդպիսիները կան։

- Տեղեկություն տարածվեց, որ ձեւավորվում է Արթուր Վանեցյան- Տիգրան Ավինյան տանդեմ, դա այդպե՞ս է։

- Թրենդի մեջ պատասխանեմ՝ չեմ պատասխանի այդ հարցին։

- Որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում կան օտարերկրյա գործակալներ։

- Ցանկացած մարդ, առավել եւս՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա, պետք է իմանա իր խոսքի արժեքը։ Ցավոք, մենք չենք տեսնում, որ գործող վարչապետը գիտի իր խոսքի արժեքը։ Դա անլուրջ եւ անհավասարակշիռ հայտարարություն էր, որը միջազգային հանրության եւ մեր քաղաքացիների շրջանում տարակուսելու առիթ տվեց։

- Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի վրա կա՞ն արտաքին ճնշումներ՝ նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանից կան հիասթափվածներ, քանի որ նա հրաժարվեց վեթինգի գաղափարից եւ այլ ծրագրերից։

- Ես հարցի ձեւակերպման հետ համաձայն չեմ։ Կարող եմ ասել, որ այս իշխանություններն իրենց հայտարարած ցանկացած բարեփոխում կամ գործ չեն կարողանում հասցնել տրամաբանական ավարտին։ Դա խոսում է նրանց ապիկարության մասին, նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին։ Դուք մատնանշեցիք վեթինգը, ես կարող եմ ասել, որ վեթինգ չանելու հիմնական պատճառն այն է, որ նրանք ուղղակի չեն կարողանում անել դա, որովհետեւ ապաշնորհ են եւ անգրագետ։ Հավատացեք ինձ, իրենց ոչ մի բան չի խանգարում, պետք է ուղղակի փոփոխություն անելու կամք եւ փոփոխությունը կյանքի կոչելու ունակություն։ Նրանք չեն կարողանում որեւէ ոլորտում անել խորքային բարեփոխումներ, չեն կարողանում որեւէ ոլորտ նորմալ կառավարել։ Պետական կառավարման ամբողջ համակարգն այսօր քաոսի մեջ է։

- Դուք ասացիք, որ ընդդիմադիր քաղաքական ուժ եք ստեղծում, հասկանալի է, որ սկզբում լինելու եք արտախորհրդարանական ընդդիմություն, ինչպե՞ս եք գնահատում ընդդիմություն-իշխանություն այսօրվա փոխհարաբերությունները։ Արդյոք Դուք պատրա՞ստ եք խաղի նման կանոններով խաղալ։

- Մենք որեւէ դեպքում չենք հարմարվելու այսօրվա իշխանությունների կողմից թելադրվող կանոններին, որոնք ուղղակի շատ ցածր որակի են։ ՀՀ-ում այսօր քաղաքական բանավեճն իջեցվել է շրիշակից ցածր մակարդակի, եւ դրա միակ պատասխանատուն իշխանությունն է։ Նրանք են թելադրում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքական դիսկուրսը։ Անհասկանալի ելույթները, տարօրինակ պահվածքը, ոչ ադեկվատ խոսքերը եւ այլ անթույլատրելի արարքները բերել են այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է մեր քաղաքական դաշտում։ Իհարկե, խորհրդարանական ընդդիմությունն իր գործունեության ընթացքում փորձում է չիջնել այդ մակարդակին, բայց իշխանություններն ամեն ինչ անում են, որ դիսկուրսն իջնի շատ ցածր մակարդակի, որովհետեւ իրենք մանիպուլյատիվ դաշտում շատ ուժեղ են, գրեթե պրոֆեսիոնալ են։ Այս համատեքստում ես կուզեի մի բան ասել․ քաղաքական տերմինաբանության մեջ «Պողոսի» կերպարը դրվեց շրջանառության մեջ իշխանությունների կողմից։ «Պողոսի» հավաքական կերպարը հավասարեցվեց անգրագետ, որեւէ բան չհասկացող մի մարդու, որն ապրում է Հայաստանում եւ առանց հասկանալու սատարում է գործող իշխանություններին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իրենց փրկել է «նախկիններից»։ Ես համոզված եմ, որ առաջիկայում մարդիկ կհասկանան այս թեզը եւ դուրս կգան էյֆորիկ վիճակից։ Արդեն դուրս են գալիս։

- Ինչպե՞ս եք պատրաստվում իշխանությանը բերել կառուցողական դաշտ։ Դուք առաջարկ եք անում, առողջապահության նախարարը հեգնում է, Դուք հայտարարություն եք անում, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ գնացեք «Հայկո-Մկո» նայեք, այնտեղ պատասխանը կգտնեք։ Քաղաքական բանավեճ հնարավո՞ր է։

- Իրենք փորձում են ամեն բան անլրջացնել։

- Բայց դա ազդեցիկ է։

- Ազդեցիկ է մինչեւ այն պահը, երբ կհայտնվի մի քաղաքական ուժ, որը կկարողանա խոսել եւ բացատրել մարդկանց, որ այս ամենը կեղծ օրակարգ է եւ արվում է բացառապես իշխանությունը պահելու, մարդկանց մոլորեցնելու նպատակով։

- Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձեւավորել։ Ի՞նչ է դա, ո՞վ պետք է ղեկավարի։

- Երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները, իրականում, չեն կարողանում կառավարել, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է՝ «ժողովուրդ ջան, մենք ձախողվեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Համավարակը լակմուսի թուղթ էր՝ եղավ համավարակ, եւ մենք հասկացանք, որ երկրում չկան պրոֆեսիոնալներ, չկա համախմբվածություն, տիրում են ատելությունը եւ բաժանարար գծերը, որն ուղղակի անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա կարծում եմ՝ Հայաստանում կան շատ անհատներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, հայրենասեր են եւ որոնք առանց պարգեւավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին ու իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային, եւ մենք կխոսենք կոնկրետ գործողությունների մասին։

- Իշխանությունները Ձեզ անընդհատ կապում են նախկինների հետ, ինչպե՞ս եք ապացուցելու, որ կապ չունեք։

- Շատ ծիծաղելի է ինձ կպցնել «նախկինների» հետ։ Ես հեղափոխությունից հետո, երբ ստանձնեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնը, նախկինների դեմ պայքարի գլխավոր սիմվոլն էի։ Արել եմ ամեն ինչ, որ հրապարակներում քաղաքացիներին տրված  խոստումներն ի կատար ածվեն։ Այն 48 միլիարդ դրամի մասին, որ կառավարությունը բարձրաձայնում է, որ կոպեկ առ կոպեկ վերադարձվել է պետբյուջե, արվել է բացառապես իմ՝ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում։ «Նախկին» բառն ինձ դուր չի գալիս, եկեք այդ տերմինից հրաժարվենք։ Բայց այն մարդիկ, որոնք ինձ փորձում են կապել «նախկինների» հետ, անճարությունից են դա անում եւ մանիպուլյատիվ գործիքակազմն օգտագործելով՝ փորձում են հանրությանը ցույց տալ, թե ես նախկին եմ կամ ուղղորդվում եմ նախկինների կողմից։ Այսպես կոչված «նախկինների»՝ իշխանության հետ գալու դեպքում իրենց թիվ 1 թիրախն ու թշնամին լինելու եմ ես, որովհետեւ ես եմ բոլորին քրեական հետապնդման ենթարկել, ես եմ նրանց գողացած փողերը հետ վերադարձրել պետական բյուջե եւ ես հպարտ եմ իմ կատարած աշխատանքով։ Որովհետեւ ինչի համար ժողովուրդն ընդվզել է, այդ խոստումների ամենաէֆեկտիվ մասը ես եմ արել։ Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է իմ օրոք։ 7 ամիս է, ինչ ԱԱԾ տնօրեն չեմ, ո՞ւր են բացահայտումները։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա․ եթե ուզում ենք, որ հետագայում կոռուպցիա չլինի, պետք է լինեն ինստիտուցիոնալ որոշումներ, որոնք կբացառեն կոռուպցիան։ Մենք տեսանք՝ նոր իշխանությունների մեջ բազմաթիվ մարդիկ մեղադրվեցին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու մեջ, այսինքն՝ խոսքն այն մասին է, որ չեն արվում խորքային բարեփոխումներ, եւ կոռուպցիայի դեմ պայքարը տարվում է զուտ լայվ մտնելու եւ ինչ-որ բան ասելու շրջանակներում։ Կոռուպցիայի դեմ պայքար մեզանում այսօր չի տարվում։ Ես սա ցավով եմ ասում։ Բայց իրողություն է։

- Հնարավո՞ր է այլ ուժերի՝ «նախկին», հետ համագործակցություն։

- Ասել եմ, որ կտրականապես մերժում եմ բոլոր բաժանումները, «նախկիններ», «ներկաներ»։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի։ Պետք է լինի լայն կոնսոլիդացիա։ Նույն ՀՀԿ-ում եւ մյուս բոլոր քաղաքական ուժերում կան բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող անձինք, որոնց գիտելիքները պետք է ծառայեցնել մեր հայրենիքին։ Այդ կեղծ օրակարգը, որ բերվել է քաղաքական դաշտ, պետք է մոռանալ, ջնջել եւ մարդկանց գնահատել զուտ իրենց հատկանիշներով։ Եթե մարդը հանցագործ չէ, եթե շատ սեւ պատմությունների մեջ խառնված չէ եւ ուղղակի եղել է ինչ-որ մի կուսակցության անդամ, չի կարելի միայն այդ պատճառով այդ մարդուն մերժել։ Բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն հանուն մեր հայրենիքի եւ պետության։

-Դուք առաջարկ եք արել՝ հումանիտար աղետից խուսափելու համար հակաճգնաժամային կառավարություն ձևավորելու։ Ի՞նչ է հակաճգնաժամային կառավարությունը, ինչպե՞ս պետք է կազմավորվի և ո՞վ պետք է ղեկավարի այն։

- Այո, ես կոչ եմ արել, որ ձևավորվի հակաճգնաժամային կառավարություն, որովհետև երկրում ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ այսօր գործող իշխանությունները չեն կարողանում կառավարել երկիրը, երկիրը քաոսային վիճակում է։ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ՝ «ապակենտրոն պայքար ենք սկսում կորոնավիրուսի դեմ», պարզ լեզվով նշանակում է հետևյալը՝ «Ժողվուրդ ջան, մենք ձախողեցինք, հիմա ամեն ինչի պատասխանատուն դուք եք»։ Այս համավարակը լակմուսի թղթի դեր խաղաց։ Եղավ համավարակ, և մենք հասկացանք, որ երկիրն ուղղակի չի կառավարվում, երկրում չկան պրոֆեսիոնալներ, երկրում չկա համախմբվածություն, տիրում է ատելությունը, և բաժանարար գծերը, որոնք ուղղակի անթույլատրելի են։ Ինչ վերաբերում է հակաճգնաժամային կառավարությանը, ապա ես կարծում եմ, որ Հայաստանում կան շատ անհատներ, նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք արհեստավարժ են, որոնք հայրենասեր են, և որոնք առանց պարգևավճարների կարող են ծառայել իրենց հայրենիքին և իրենց նպաստը բերել մեր հայրենիքի զարգացմանը։ Հավատացեք, որ առաջիկայում այս պահանջը կդառնա օրակարգային և մենք արդեն կխոսենք կոնկրետ գործողությունների մասին;                      

Հատված Արթուր Վանեցյանի հետ հարցազրույցից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan