Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Միակ բանը, որն այսօր բխում է պետության շահերից, Սահմանադրության մատնանշած ճանապարհով գործող կառավարության փոփոխությունն է

Գործող կառավարությունն առ այսօր չի արել մի քայլ, որը դրական արդյունք ունենա և կոչվի հանուն Հայաստանի Հանրապետության։

1. Արցախի հարցում մտել են վտանգավոր տեղապտույտի մեջ, որը կարող է «սադրել» նոր ավանտյուրա։

2. Հակաճգնաժամային հստակ քաղաքականության բացակայությունը, նոր ռիսկեր ու ծանր սոցիալակսն մարտահրավերներ է բերում մանր ու միջին բիզնեսի համար։

3. Հակահամաճարակային ծաղրուծանակի վերածված կարանտինով՝ լուրջ վտանգի առաջ են կանգնեցրել հանրային առողջության պահպանմումը։

4. Հակահամաճարակային խառնաշփոթով մեծ հարված են հասցնում երկրի արտաքին իմիջին՝ ինչի արդյունքում, դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու պետության համար եկամտաբեր տուրիզմն ու նրան սպասարկող ենթակառուցվածքները։ Դրանով, ավելի մշուշոտ են դարձրել նաև ներդրումային քաղաքաքականությունը։

5. Հոգևոր- մշակութային, ընտանեկան և ազգային ինքնության հիմնարար արժեքների բացահայտ և/կամ թաքնահարույց ոտնահարմամբ՝ թուլացնում են ազգային պետականության և Հոգևոր Հայաստանի կենարար ուժը։ Այսինքն՜ մեր ազգի ու տեսակի գոյաբանական բացառիկ հենարանը։ Ավելի պարզ՝ հարվածում են այն արժեքներին, որով մենք առ այսօր պահպանել ենք մեր հայկական ինքնությունը։

6. «0»-ից սկսվող անհասկանալի արտաքին քաղաքականության արդյունքում «վթարային վայրեջք» են կատարում հայ-ռուսական բազմաֆունկցիոնալ ռազմավարական հարաբերությունները՝ իրենց տխուր հետևանքներով հանդերձ։

7. ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ շատ կարևոր հարաբերություններն առայժմ սահմանափակվում են մերթ ընդ մերթ հնչող քաջալերող հայտարարություններով՝ առանց ռեալ պոլիտիկի։ Այսինքն չկան կոնկրետ գեներացվող շահեր, բացի նրանից, որ արևմտյան երկրների մի շարք պաշտոնյաներ գովել են Փաշինյանի «հաշվետվողականությունը և թափանցիկությունը»։ Օրակարգերում ՀՀ շահերց բխող կոնկրետություն դեռևս չի նկատվում։

8. Անվտանգային և պաշտպանական քաղաքականության հարցերում միակ հույսը մնացել է հայկական Բանակը, որը շարունակում է պատվով կատարել իր առաքելությունը՝ անկախ օրվա իշխանություններց։

9. Դատաիրավական համակարգը վերածվում է քաղաքականացվող բալագանի։ Իրավապահ մարմինները «մխրճվել» են ներքաղաքական պայքարի «ճահիճում», որտեղ և՛ առաջ գնալն է վտանգավոր, և՛ ետդարձը։ Տեղում կանգառն էլ կարծես երես չի փրկում։

10. Արցախյան առաջին պատերազմի հորոսների, մի շարք զորահրամանատարների, և 2016թ ապրիլյան քառօրյա մարտական գործողությունների գլխավոր պատասխանատուների շուրջ ձևավորած տեղեկատվական և «իրավա-քաղաքական» ֆարսի միջոցով, անուղակի կերպով, փորձում են կոտրել հասարակության բարոյահեգեբանանական ոգին։

11. Պետության էքս-նախագահների, նախկին պաշտոնյաների դեմ սկսել են կեղծ, շինծու և զավեշտի վերածված «դատավարություններ», որի արդյունքում ավելի են խորացնելու ներքաղաքական ճգնաժամը՝ վնասելով ժողովրդավարական համախմբմանը։

12. «Փայլուն» կադրային քաղաքականությամբ, կեղծ վիճակագրությամբ և հակասական հայտարարություններով մսխում են լեգիտիմ իշխանության համար անհրաժեշտ հանրային վստահության պաշարները։

Այս շարքը կարելի է շարունակել, բայց եղածն էլ քիչ չէ։ Գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ունեին շատ լավ ստարտային պայմաններ՝ էֆեկտիվ աշխատելու համար։ Բայց պարզվեց, որ պետության շահերի համար, իշխանության էֆեկտիվությունը հասել է զրոյի։ Միակ բանը, որն այսօր բխում է պետության շահերից, Սահմանադրության մատնանշած ճանապարհով գործող կառավարության փոփոխությունն է։

Շատ ավելի խելացի և գովելի կլինի, եթե իշխանություններն ու ընդդիմությունը (բոլոր կարող ուժերը) այս հարցը լուծեն համագործակցաբար՝ առանց ցնցումների։ Նման նախադեպեր քաղաքակիրթ աշխարհին հայտնի են։ Դա քաղաքական մշակույթի կատարյալ ձևերից մեկը կարող է լինել՝ հանուն Հայաստանի Հանրապետության։

Հ․Գ․ Կլինեն մարդիկ, որ կհարցնեն՝ «իսկ արդյոք ես հավատո՞ւմ եմ այս առաջակին»։ Պատասխանը մեկն է՝ կրիտիկական պահերի մեր ժողովուրդը միշտ կայացրել է ճիշտ որոշում։ Ես հավատացել, ու հավատում եմ մեր ժողովրդի ու նրա ներկայացուցիչների իմաստությանը։ Այլապես կորուստներն անդառնալի են լինելու՝ եթե նույնիսկ ընդդիմությունն ամեն օր գովերգի այսօրվա իշխանություններին։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan