Հարձակում` փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա
Դիտել նաև
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր․ Տիգրան Քոչարյան
Իշխանության առաջնահերթությունը հերթական պարտությունը «սվաղելն» է. Տիգրան Աբրահամյան
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը բահ է նվիրել Տիգրան Ավինյանին (տեսանյութ)
Ձյուն գա ձեր գլխին․ որտե՞ղ է Տիգրան Ավինյանի բահը («լապատկան»)
Առաջնահերթություն պետք է դրվի ամեն գնով մարտական հերթապահություն կրող անձնակազմի կտրուկ ավելացումը
168.am-ի տեղեկություններով` երեկ` ցերեկը 16:00-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել են բնակարան: Փաստաբանը, մեր տեղեկություններով, տանը չի եղել. բնակարանում են եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ են տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել:
Տիգրան Աթանեսյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն 168.am-ին հասած լուրերով` ոստիկանությունը տեղյակ է միջադեպից և նյութեր են նախապատրաստվում:
Ըստ կայքին հասած տեղեկությունների` հարձակումը կապված է Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գործունեության հետ: