ԲԴԽ, լու՞րջ, էդ էն կառույցն է, որի բոլոր անդամները փոխվեցին, բացի իջևանցուց ու քաղաքապետի մտերիմից
ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել ու ասում ա՝ Բարձրագույն դատական խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է բացառապես գործող Սահմանադրության և օրենքների հիման վրա:
Էդ ո՞րն ա, որ քաղաքացու դեպքում Դանիբեկյանին վնգստացող դատավորների մասին հարց տալուց հետո Ռուբեն Վարդազարյանը պիտի անձամբ գնա Շենգավիթի դատարան, իսկ վարչապետը, որ ասում ա՝ վնգստացողներ, դա չի մեկնաբանում, թե քաղաքակա՞ն է: Էդ ո՞րն ա, որ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարելի է քրեական հետապնդում հարուցե՞լ, էդ ո՞րն ա, որ Ալեքսանդր Ազարյանին ուղղված խոսքով վարչապետը Հրապարակում՝ հանրահավաքի ժամանակ ասում ա՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, ու ԲԴԽ-ն ծպտուն չի հանում, ձեր մասին օրենքում գրվա՞ծ ա՝ ծպտուն չհանել:
Թե բա՝ ԲԴԽ-ն..., էդ ո՞րն ա, որ Դատախազության ուշադրությունն ա հրավիրել՝ Դանիբեկյանի մասին ԶԼՄ հրապարակումների վրա:
ԲԴԽ, լու՞րջ, էդ էն կառույցն ա, որի բոլոր անդամները փոխվեցին, բացի իջևանցուց ու քաղաքապետի մտերիմից, էդ որն ա, որ քթի պլաստիկ վիրահատությանը շնչակտուր պատասխանում ա, Ազարյանի նկարն ու տան հասցեն տարածողների դեպքում անլեզո՞ւ ու անբերա՞ն է, թե բա օրենքով, չէ, լու՞րջ: Նախ ձեր պատասխանատուներին սովորեցրեք հասնելի լինել, հետո կմտածեք ինչով եք ծավալում ձեր «գործունեությունը»:
ԲԴԽ-ն տարեք, տեղը բան պետք չի։
Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից