ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանի. Տեսանյութ ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am
14
Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 276, մահվան՝ 6 նոր դեպք․ մահվան դեպքերինը՝ 1053 Հայաստան–Բելառուս տրանզիտ Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները Իրավիճակը Բելառուսում «բարիկադներից» այս ու այն կողմ. իշխանությունների ու հասարակության տեսակետը. Տեսանյութ Ալիևը փորձու՞մ է շանտաժի ենթարկել Պուտինին Հայաստանին օգնելու պատճառով. Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարեց նախագահական ընտրությունների վերջարդյունքները, սակայն մարդկանց դժգոհությունները շարունակվում են. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Գովազդային արշավ... այլմոլորակայինների համար Սա հայտնվելուց մոտ կես ժամ հետո location-ը հանվեց, բայց դե տիկին Հակոբյանը չի գիտակցում, որ ինքը շարքային քաղաքացի չի. Լուսանկար Տխուր թվեր․ նախորդ տարվա համեմատ մահվան գրանցումների քանակը 627-ով ավելի է Հնդիկ տղամարդն իր նոր տանը տեղադրել է մահացած կնոջ` չափազանց իրական տեսք ունեցող արձանը․ Տեսանյութ «Դրսից ներմուծված հերթական չկայացած երևույթը թռավ Նիկոլի վրայից». Միհրան Հակոբյան Նիկոլը Սևանում առանց ձեռնոց խախտում էր այն, ինչ կոչվում է սոցիալական հեռավորություն «Ես այլևս ՀՀ վարչապետի խորհրդականը չեմ». Արտակ Գասպարյան BBC-ի լրագրողը գրեթե ուղիղ և բառացիորեն հարցնում է Նիկոլին, թե բա հողերը երբ ես տալու Ձեռնտու՞ է արդյոք Հայաստանին Բաքու-Թբիլիս-Ջեյհանի գործունեության կասեցումը և BP-ի հեռանալը Ադրբեջանից Ինչպես անիծել ներգնա տուրիզմի հերը Լուկաշենկոն՝ 80,1%, Տիխանովսկայան՝ 10,1%․ Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու. Տեսանյութ Հայոց պատմության չափորոշիչները մշակվել են ուղիղ սորոսական, թուրքամետ ուժերի և այդ կոնցեպտների հենքի վրա. Լուսանկար Պաթոլոգիկ ստախոսը Հյուրանոցային տնտեսությունները ամենաշատ վնասներն են կրել համավարակից. Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա Եթե առաջինը մեր անունից բանակցողը չի ընդունում Արցախի ինքնորոշումը, մենք ոնց կարող ենք դիմացինից պահանջել Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել Արփիի հետ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հաստատում է, որ Ամուլսարում ուրանի խնդիր չկա․ «Լիդիան Արմենիա» «Օրենքը մեզ չի արգելում աշխատել, և որևէ կերպ ապացուցված չեն ակտիվիստների մերկապարանոց մեղադրանքները»․ Խորեն Նասիբյան Արարատի մարզի գյուղերից մեկում 42-ամյա կնոջ տնային մայրական մահ է արձանագրվել Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2019 թ. միջոցառումներն ու դրանց կատարողականը Ուկրաինական ավիաուղիները վերսկսում է դեպի Երեւան չվերթները ԱԱԾ աշխատակիցներն արտաքին ազդեցության գործակալներ են. «Հայք» շարժման անդամների ակցիան` ԱԺ–ի մոտ. Տեսանյութ Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար Մերձմոսկվայում հայ կինը դիետաներով իրեն մահվան է հասցրել Բա ո՞ւր մնաց Արցախի ինքնորոշման իրավունքը, պարոն նախկին խմբագիր Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելել են լքել երկիրը Արդյո՞ք Փաշինյանն ու իր կառավարությունը համաձայն են մի ձևակերպման հետ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ մատուցում է աշխարհին. Լուսանկար Ավտոներկրողների ակցիան` Կառավարության դիմաց. ուղիղ Կարելի՞ է այսչափ ատել հայրենակիցներին, որ այս մարդը ստիպում է բոլորին ամոթից գլուխները կախել Ու էլի կոտրտված անգլերենով, ու էլի միտքը բացատրելու անկարողությամբ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձ է հրապարակել՝ կոչով դիմելով իշխանություններին. Տեսանյութ Ո՞րն է լինելու Հայաստանի հաջորդ քայլը Լիբանանի հարցում. Տիգրան Աբրահամյան Նիկոլին աջակցած յուրաքանչյուր արժանապատիվ մասնագետ իրեն պետք է միայն վիրավորված զգա սրանից Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. նոր նշանակումներ՝ Ոստիկանությունում Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության անդամների հանդիպումը Գեոպոլիտիկ հարցադրումներին պատասխանելիս մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր ու մեզ շնորհակալություն հայտնիր․ Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին Որոշեցի վերապրածս մաս-մաս ներկայացնել Ձեզ, քանի որ դա մեր ժողովրդի պատմության, մեր կյանքի մի կարևոր ժամանակաշրջան է բնորոշում. Բելլա Քոչարյան ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին գտել են Երևանում «Լիցքավորվենք սուպեր էներգիայով ընդդեմ բեղավոր չարագործի». Բելառուսում բողոքի ակցիայի ժամանակ Բեթմենն ու Սարդ մարդն ակցիայի մասնակիցներին ջուր և շոկոլադ են բաժանել. Տեսանյութ Առանց ղալլաթ անելու` ձեր կառավարությունը, այո՛, կոռւմպացված է, դա որևէ կասկածի տեղիք չի տալիս Երբ այս կառավարությունը հրաժարական տա, տեսնես փողոցում նրանց գոնե բարևող կլինի՞ BBC-ի թղթակցի համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հիասթափվել է Փաշինյանի. Տեսանյութ «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ ԱԺ-ում Մանե Թանդիլյանին կփոխարինի Ստեփան Ստեփանյանը Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, 1 հիվանդ ապաքինվել է. վարակվածների ընդհանուր թիվը 251 է Ո՞րն է ի վերջո ջրբաժանը (մաս 8) «Ցանկացած կարգավորում, որը պայթուցիկ է դնում ընտանիքի հիմքում, ապօրինի է». Էրդողանը կրկին քննադատել է «Ստամբուլյան կոնվենցիան» Հայրենիք վերադարձած քաղաքացուն ՄԻՊ-ի աջակցությամբ տրամադրվել է դրամական օգնություն ԱԺ աշխատակիցներին աշխատավարձի 125%-ի չափով պարգևավճար է հատկացվել, ընդհանուր՝ 304.000 դոլար. AntiFake.am

2008 թվականից ի վեր Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը. Սուրեն Պարսյան

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020թ. առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալները, որոնք խիստ մտահոգվելու տեղիք են տալիս։ Ակնհայտ է, որ 2020թ. ճգնաժամային է լինելու բոլոր երկրների համար, և մեր իշխանությունների այն տեսական պնդումները, որ Հայաստանը կարող է ճգնաժամի հնարավորությունից օգտվել, հօդս են ցնդում։

Եվ այսպես՝ 2020թ. առաջին եռամյսակի ընթացքում ՀՆԱ-ն աճել է 3,8 տոկոսով։ Մտահոգիչն այն է, որ այս աճը հիմնականում ապահովել է առևտրի և ծառայությունների ոլորտը (+5,8 տոկոս), որը մեծ վնասներ է կրում և շարունակելու է կրել այս տարվա ընթացքում, մասնավորապես՝ զբոսաշրջությունը, ավտոմեքենաների վաճառքը և այլն։ Սպառմանը մեծ վնաս կհասցնի նաև տրանսֆերների էական կրճատում։

Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտի 4,4 տոկոս աճին, ապա այն ուղղակի վստահություն չի ներշնչում՝ հաշվի առնելով 2019թ. ընթացքում այս ոլորտի անկումը, վարկավորման և ներդրումների զգալի կրճատումը։ Կարծում եմ՝ գործող իշխանությունները անկման ցուցանիշները մեղմելու նպատակով կօգտվեն «հին ու բարի» մեթոդից՝ ուռճացնելով գյուղատնտեսության թվերը։ Միաժամանակ, չպետք է ակնկալել, որ կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի աջակցության ծրագրերը բարձր արդյունավետություն կունենան, քանի որ որևէ վերահսկողություն չկա, որ անտոկոս տրամադրվող վարկերը իրականում, ինչ նպատակով կծախսվեն։ Բացի այդ, գոյություն չունի որևէ երաշխիք, որ գյուղացին կկարողանա իր աճեցրած բերքն իր ուզած գնով իրացնել, և դարձյալ առիթից չեն օգտվի օլիգարխները՝ ներմուծելով ցածր գներով ցորեն, եգիպտացորեն, ոսպ, հնդկաձավար և այլ ապրանքներ՝ շուկայից դուրս թողնելով տեղական արտադրողներին։

Չնայած կառավարության կապիտալ ծախսերի ավելացման բարձրագոչ հայտարարություններին՝ շինարարության ոլորտը գրանցել է 12,1 տոկոս անկում, ինչը բացատրվում է մարդկանց եկամուտների զգալի կրճատմամբ, բացասական սպասումներով և անշարժ գույքի շուկայի հնարավոր գնանկմամբ։ Շինարարության ոլորտի անկումը հնարավոր է էականորեն կասեցնի ճանապարհաշինարարության պետական ծրագրերը, եթե, իհարկե, պաշտոնատար անձինք ի վիճակի լինեն ժամանակին մշակել շինարարական նախագծերը և անցկացնել համապատասխան մրցույթները։ Ի դեպ, 2019թ. ընթացքում կառավարությունը լայն չափով օգտվում էր մի աղբյուրից գնման հնարավորությունից, ինչի արդյունքում՝ առանց մրցույթի՝ շուրջ 80-100 կմ ճանապարհների շինարարության ծրագրերը պատվիրվել է իշխանությունների հետ քաղաքական խնդիրներ չունեցող գործարարներին։ Մեծ է հավանականությունը, որ այս տարի ևս շինարարական աշխատանքերը կիրականացվեն մեկ աղբյուրից գնման միջոցով՝ ավելացնելով կոռուպցիոն ռիսկերը, քանի որ ֆինանսական տեսանկյունից անտրամաբանական երաշխիքներ են պահանջվում շինարարական կազմակերպություններից։

Մի օրինաչափություն ևս․ առաջին եռամսյակի ընթացքում արդյունաբերությունը՝ ներառյալ էներգետիկան, աճել են ընդամենը 2,1 տոկոսով, ինչը օրինաչափ է՝ նկատի ունելով, որ 2019թ. ընթացքում հանքարդյունաբերության ոլորտը գրանցել էր աննախադեպ աճ՝ սահմանափակելով հաջորդ սերունդների արդյունահանման հնարավորությունները։ Հիշեցնեմ, որ 2019թ. հանքահումքային արտադրանքի արտահանման տեսակարար կշիռը արտահանման մեջ ավելացել է ավելի քան 4 տոկոսով։ Ներկայումս իրավիճակը լրիվ այլ է, քանի որ համաշխարհային շուկայում պղնձի և մոլիբդենի գները կտրուկ անկում են գրանցել։ Իսկ 2020թ. սպասվող վերամշակման ոլորտի աճը (ծխախոտ, սնունդ, ոսկերչություն) չի կարող փոխհատուցել հանքարդյունաբերության կողմից ապահովվող արտարժութային հոսքերը։

Այս միտումների պահպանվելու դեպքում՝ միանշանակ կարելի է կանխատեսել, որ 2020թ. Հայաստանն ունենալու է տնտեսական ամենամեծ անկումը 2008թ. ի վեր, որի ամողջ քաղաքական պատասխանատվությունը կրելու է գործող իշխանությունը՝ առաջին հերթին տնտեսական բլոկի ներկայացուցիչները։ Իսկ ճգնաժամից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու քայլերի մասին բազմիցս խոսել եմ հիմնավորումներով։ Եվ որ ամենակարևորն է՝ այս իրավիճակում կառավարությունը ճիշտ ազդակներ, օբյեկտիվ և համակարգված տեղեկատվություն պետք է փոխանցի հանրությանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների

գրասենյակի պատասխանատու,

տնտեսագետ Սուրեն Պարսյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan