Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի վաստակյալ նախագահին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն ու ջերմ բարեմաղթանքներն է հղել Արցախի Հանրապետության վաստակյալ նախագահ Բակո Սահակյանին։
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ավարտին առիթ ունենք դրվատանքով անդրադառնալու Ձեր անձնվեր հանձնառություններին, հանուն Արցախի զորացման Ձեր գովարժան իրագործումներին:
Արցախյան ազատամարտի տարիներին Դուք հոգու կանչով համալրեցիք կամավորների բանակը՝ պաշտպանելու հայրենյաց հողը: Ստանձնելով կարևոր պաշտոններ Պաշտպանության Բանակում և ուժային կառույցներում՝ նշանակալի ավանդ բերեցիք Արցախի փառավոր հաղթանակի կայացմանը: Տարիների Ձեր վաստակի գնահատանքով արցախահայությունը Ձեզ վստահեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի պատասխանատու պաշտոնը, որը Դուք ընդունեցիք որպես մեր ժողովրդին ավելիով ծառայելու աստվածաշնորհ հնարավորություն՝ ձեռնամուխ լինելով Արցախի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, հայրենի երկրի հզորացմանն ու շինությանը։
 
Մեզ համար մեծագույն ուրախություն են եղել Հայրապետական Մեր այցելությունները Արցախ, որոնց ընթացքում գոհունակությամբ հաղորդ ենք դարձել Ձեր հայրենասեր ու ազգասեր ոգուն, զգացել աննվազ նախանձախնդրությունը՝ բազմապատկելու ազատագրական պայքարի հաջողությունները՝ հանուն առավել լուսավոր ապագայի: Գոհունակություն է նաև հաստատել, որ Դուք՝ որպես Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, մշտապես զորակցություն եք բերել Արցախի թեմի առաքելությանը, սատարել հնամենի մեր վանքերի նորոգությանն ու եկեղեցիների կառուցմանը՝ ի խնդիր արցախահայության հոգևոր կյանքի վերազարթոնքի», - ասված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրության մեջ:
 
Հայցելով Տիրոջ մշտական խնամքն ու զորակցությունը տիար Բակո Սահակյանին՝ Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ նա իր կարողություններն ու տարիների փորձառությունը կշարունակի ներդնել հանուն աստվածապարգև մեր հայրենիքի առավել շենացման ու պայծառության:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan