Հայրենիքի համար ծնված «ֆանտաստիկ» Գևը. Տեսանյութ Լացելը գիտեիր, մոլագար ամուսնուդ ասեիր՝ կանգնեցներ պատերազմը Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար
22
Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք» Այս իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խաղաղության խաբկանքի ներքո են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը Զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթը դեպի «Եռաբլուր». Տեսանյութ Ադրբեջանցիները շարունակում են կրակել Կութի ուղղությամբ Թուրք ընթերցողները սպառնում են Փաշինյանին. «Միջանցք չտրամադրես, մենք այն կբացենք ուժով մեր ադրբեջանցի եղբայրների հետ» Փաշինյանի «նախաձեռնողականությունը» և Էրդողանի «ապտակը» Վիճաբանություն ռազմական ոստիկանների եւ զոհվածների զինծառայողների հարազատների միջեւ. Տեսանյութ 44-օրյա պատերազմը հարուստի և աղքատի կռիվ էր. Սամվել Կարապետյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
ՀԱՊԿ հակաթմրանյութային զորավարժությունը կանցկացվի սեպտեմբերի 24-28-ին Հայաստանում Հայրենիքի համար ծնված «ֆանտաստիկ» Գևը. Տեսանյութ Դրական էր, որ Ադրբեջանը մեկուկես օր անց վերադարձրեց մեր մոլորված քաղաքացիներին. Ռուբեն Ռուբինյան Հայկոյի վիճակը ծանրացել է Ստացվում ա, որ էս տղե՞րքն էին ձեզ խանգարում ախպերություն անել թուրքի հետ Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 273-ով ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ լսումներ են․ ուղիղ Էրդողան. «Ադրբեջանն օգտագործել է «ինքնապաշտպանվելու» իր իրավունք» Էնպես են խոսում ընդդիմության մասին կարծես ՊՆ-ը Օհանյանն է, երկրի ղեկավարը՝ Քոչարյանը. Ա.Մինասյան. Տեսանյութ Իրանի ազգայնական հատվածը թվիթերում Թուրքիայի դեմ բավականին ակտիվ քարոզչական գործողություններ են իրականացնում Այդ դրոններով քանի կյանք կփրկեինք պատերազմում... 44-օրյա կործանարար պատերազմից և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո Ադրբեջանի և Հայաստանի մայրաքաղաքներում տեղի են ունեցել երկու միջոցառումներ Էրդողանը կրկին հանդես է եկել Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման կոչով Բլինքենը ՄԱԿ-ի շրջանակներում Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղը Նոր Նորքի, Ջրվեժի որոշ հատվածներում եւ Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններում վաղը մի քանի ժամ գազ չի լինի Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը Լացելը գիտեիր, մոլագար ամուսնուդ ասեիր՝ կանգնեցներ պատերազմը Հաղթելու համար պարտադիր չէ հաղթել ուրիշներին Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Թեև անազատության մեջ եմ, սակայն, վստահ եմ, որ արդարությունը շուտով վերականագվելու է. Առուշ Առուշանյանն առաջադրում է իր թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին Այս իշխանությունները Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից խաղաղության խաբկանքի ներքո են. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Ո՞վ լսի այս ապուշությունը ու չլացի Նիկոլի տեղեկատվական մարտավարությունը այս երեք տարում նույնն է. ամեն գնով լինել մեդիադաշտի օրակարգ թելադրողը Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ–ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար Պարզվեց ցանկության դեպքում, լիքը դռոն ա ճարվում. Հազարներով Սպանում ես երեխեքին, իսկ իրանց ծնողներին երկնքում գունավոր լույսեր ես ցույց տալիս, և ծնողները գոհ և շնորհակալ են քեզանից Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել Մեսսին վնասվածքի պատճառով բաց կթողնի հաջորդ հանդիպումը Արցախի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 երեխայի․ վարորդի դին հայտնաբերվել է կախված վիճակում «Ես հավատում եմ... տաճարը հաղթելու է փողոցին». Տավուշի թեմի առաջնորդ Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է 16 որդեկորույս մոր խոսք խեղաթյուրել են կառավարությունում. մենք չենք համաձայնել…ակցիայի մասնակից. Տեսանյութ Սասուն Միքայելյանը Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մորը՝ տիկին Լիդային, ով մինուճար որդուն է տվել Արցախի համար, այսօր մեղադրեց Արցախը ծախելու մեջ. Տեսանյութ Ամիրյան փողոցում ոստիկանները տեղադրել են երեք կետ, մետաղորսիչ սարքերով ստուգում են քաղաքացիներին. Տեսանյութ Իրանի փոխարտգործնախարարը եռօրյա այց կկատարի Ադրբեջան Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը Արմեն Գևորգյանը դատի է տվել Խաչատուր Սուքիասյանին «Ծիրանագույն հոգով տղե՛ք, էդ ո՞նց, ինչ աստիճանի կյանքից կախվածություն չունեիք». Ավետ Բարսեղյան. Տեսանյութ Ինչո՞ւ Էրդողանը մերժեց Փաշինյանին. Տեսանյութ Աա ձեր նվերն է հայ ազգին՝ ՀՀ-ի անկախության 30 ամյակին. արցախցի պատգամավոր. Տեսանյութ Մատաղիսից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ ՈՒՂԻՂ. Քաղաքացիները գալիս են հրապարակ՝ «գունագեղ» միջոցառմանը Հայկոն բուժում է ստանում, ստաբիլ վիճակում է Եթե փոփոխությունները չեն գալիս ներսից, ապա դրանք պարտադրվելու են դրսից Զոհված զինծառայողների հարազատների մոմերով երթը դեպի «Եռաբլուր». Տեսանյութ

Ռեպրեսիվ մեքենայի անխափանության մեխանիզմը

Հայաստանում ռեպրեսիվ մեքենան անխափան գործում է։ Շատերի համար այն տեսանելի չէ, շատերը չեն էլ ուզում տեսնել՝ մեզ հետ կապ չունի մոտեցմամբ։ Երկրի իրավապահ համակարգը գործում է իջեցված պլանի տրամաբանությամբ՝ քրեական գործեր են հարուցվում նույնիսկ այն դեպքում, երբ դրանց համար չկան նվազագույն հիմքեր, չկան բավարար փաստական տվյալներ: Շեշտակի ավելացել են ապօրինի քրեական գործերը:

Ինչպես ենթադրում է ռեպրեսիվ մեխանիզմը, սկզբում ընտրվում է անձը, ում նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործը, այնուհետև գործի է դրվում մեքենան։ Խոսքը վերաբերում է հիմնականում, այսպես կոչված, քաղաքական, կոռուպցիոն գործերին, ինչպես նաև նախկիններին։ Մեր տեղեկություններով քրեական գործեր հարուցվում և քննվում են ոչ թե հանցագործության փաստով, այլ ենթադրությունների հիման վրա։ Ամեն ինչ կատավում է վերևից իջեցված պլանի շրջանակներում։ Այդպիսի գործերը սովորաբար զուրկ են փաստերից, կառուցված են միայն ենթադրությունների վրա։ Որպես կանոն քրեական գործը հարուցվում է մի քանի իբր «օպերատիվ տվյալների» հիման վրա։ Հոդվածները, որոնցով սովորաբար հարուցվում են քրեական գործերը՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է, ապօրինի հարստացումը և փողերի լվացումը։ Այս գործերը հիմնականում հարուցվում են ֆորմալ կողմը պահպանելու համար և ուղեկցվում են գույքի վրա կալանք դնելու որոշումներով։ Ընդ որում դա արվում է գաղտնի՝ առանց ծանուցման, օրենքի պահանջների խախտումներով։ Շատերը լրատվամիջոցներից են տեղեկանում, որ իրենց հանդեպ հարուցված է քրեական գործ և ընտրված են խափանման միջոցներ։ Հետո քայլեր են արվում ենթադրությունները հիմնավորելու համար։ Կառուցվում է սեփական վարկած, փնտրվում են փաստեր, ցուցմունքներ, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը: Որևէ հակափաստարկ, հակառակ ապացույց չի նկատվում, չի քննվում։ Հարցաքննության են կանչվում մարդիկ, ումից փորձում են կորզել տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ կհաստատեն իրենց ենթադրությունները կամ վարկածը։ Այդպիսի գործողությունների դեմ բերվող բողոքները, որպես կանոն, մերժվում են։

Տպավորություն է, որ գործում է մեկ մարդու հավանությանը արժանանալու ձգտող անխափան համակարգ, որը գործում է հետևյալ սխեմայով՝ օպերատիվ ծառայություններ, տեղեկության տրամադրում, քննություն, քրեական գործի հարուցում, գույքի կալանք, քննության հանդեպ ֆորմալ վերահսկողություն՝ դատավարական գործողություններին «օրինականության» ձև տալու համար, դատարան՝ դատական որոշմամբ քննության և դատախազության ոչ իրավաչափ գործողությունների լեգալացում։

Այստեղ արդեն առանցքային դեր ունի դատական համակարգը։ Դատարանը վերջին հաշվով այն օղակն է, որտեղ կարող է կտրվել հմտորեն կառուցված քրեական գործի շղթան, եթե այն չի համապատասխանում իրավունքի և օրենքի նորմերի պահանջներին։ Այս տրամաբանության մեջ տեղավորվում է վարչապետի որոշումը՝ ոչ թե առողջացնել, փոփոխել դատական համակարգը, այլ շարժվել դատական համակարգում սեփական թիմը ունենալու ճանապարհով՝ երկրում իրավական ռեպրեսիաների անցկացման համար երաշխիքներ ստեղծելու համար։ Մամուլում շրջանառվող վարկածներով արդեն իսկ ձևավորվել է իշխանություններին անձայն ծառայող դատավորների խումբ, որոնք իրենց որոշումներով իրավական հիմք են ստեղծում ենթադրությունների վրա հիմնված ապօրինի քրեական գործերի համար։ Կգտնվեն նաև նորերը, ովքեր կհամալրեն այդ խումբը։ Մեքենան պետք է շարունակի անխափան գործել։

Գործընթացն ամբողջությամբ ուղեկցվում է անմեղության կանխավարկածի անտեսմամբ, լայվային և սոցցանցային արդարադատությամբ, և մեկ հրահանգով սկսվում է մարդու հանրային վարկաբեկման արշավը, որը զուգորդվում է մարդկային արժեքների առավել ստոր ոտնահարման դրսևորումներով։

Այսպիսի մեքենայի գործունեության ողջ պատասխանատվությունը կրելու են հենց մեխանիզմը գործի դնողները, այն ստեղծող իշխանությունները, և ցավոք, պետությունը, ում անունից այսօր հանդես են գալիս և գործում են դատարաններն ու իրավապահ համակարգը։ Որոշ ժամանակ անց, ողջ մեխանիզմը բացահայտվելու է, շղթայի բոլոր օղակները պարզվելու են. դա անկասկած։ Սակայն, շատ կարևոր է ՝ հիմա ընթացիկ փուլում, բոլոր անօրինականությունների մոնիտորիգնը, արձանագրումը. կոնկրետ դեպքերով, կոնկրետ անուններով։ Սա կարևոր է և՛ զսպման համար, երբ ամեն ոք անօրինակություն անելիս, կիմանա, որ դա արձանագրվում է, և՛ նաև հետագայում համակարգի լուրջ բարեփոխումների համար։

Ասյա Օվանյան

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan