Արայիկ Հարությունյանն առաջին հանդիպումն է անցկացրել Նիկոլ Փաշինյանի հետ Արցախի նախագահի պաշտոնում
Աշխատանքային առաջին հանդիպումս Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ էր: Կարծում եմ՝ խորհրդանշական լինելուց բացի, այն նաև կարևոր ուղերձ էր: Համոզված եմ, որ համազգային ջանքերով մեզ կհաջողվի իրականություն դարձնել հայոց հզոր, զարգացած ու միացյալ հայրենիք ունենալու երազանքը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից