Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, 21 մահ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Տեսանյութ
28
Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղ Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները. Տեսանյութ Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը Մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում Ժնևում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Ռազմական դրության ընթացքում որոշակի գործողությունների համար պատժաչափերը կխստացվեն. ԱԺ-ն ընդունեց նախագիծը. Տեսանյութ Հակառակորդը հրետանի է կիրառել Բերձոր քաղաքի վրա․ կան բազմաթիվ ավերածություններ․ԱՀ ԱԻՊԾ Պատերազմ Արցխում
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին Տենց հեռու ամայի վայրում, ցեխի մեջ կանգնած նայում էի կեդերիս ու մտածում, որ կյանքիս գինը 150 դոլար ա ու շատ ավելի թեթև սկսեցի ապրել Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա. ուղիղ Վարչապետն արդարադատության փոխնախարարին ազատել է աշխատանքային պարտականությունների կատարումից Ֆրանսիան կոչ է արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը Թուրքիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Միջին Ասիայի երկրների հետ. Военное Обозрение Նռնաձոր. պատերազմի թիկունքում գտնվող գյուղը. Տեսանյութ Ամբոխի և պետության կառավարումը բոլորովին տարբեր հարթություններում են, որովհետև առաջինը կառավարվում է հուզականությամբ, իսկ երկրորդը՝ սառը դատողությամբ Մտա Ֆեյսբուք, հայտնաբերեցի աստվածաբանական իրավաբան, ռազմագիտական բժիշկ, կրիմինալիստիկայի մասնագետ լեզվաբան․․․ Նկատել ե՞ք, որ արդեն 25 օր է՝ մեր երկրում նույն եղանակն է․ Սուրենյան Ինչպես են Արցախի հակաօդային ուժերը խոցում հակառակորդի ԱԹՍ–ները. Տեսանյութ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք, 21 մահ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված․ քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել, տուժածներ չկան․ Արցախի ԱԻՊԾ McDonald’s-ն ու Burger King-ը հեռացրել են Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների աջակցության հրապարակումները ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց Եվս մեկ խոցված ԱԹՍ Charlie Hebdo-ն հրապարակել է ծաղրանկար Էրդողանի մասին Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին Ֆրանսիայի Սենատի անդամ Ստեֆան Ռավիեի այցը Հայ Զինվորի տուն. Լուսանկար Կանադացի սենատոր Լեո Հուսակոսը կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. Տեսանյութ Պուտինը և Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Տեղ գյուղի «Կարմիր վեղ» բլրի վրա Ռուսաստանի Դաշնության պետական դրոշն է ծածանվում Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Տավուշի և Կոտայքի մարզերում Ժնևում կհայտարարեն ԼՂ խնդրի հանգուցալուծման հիմնական քայլերը և իրականացման ժամանակացույցը Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում Ինչո՞ւ Հայաստանը պատրաստ չէր կորոնավիրուսի երկրորդ ալիքին Ուշագրավ փաստեր. հայտնի է, թե ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում`հայերի դեմ կռվելու Թուրքիայի ամբարտավան կեցվածքը պայմաններ է ստեղծում, որպեսզի ձեւավորվի լայն ձեւաչափով հակաթուրքական կոալիցիա Ի՞նչ է հանձնարարել Գագիկ Ծառուկյանը Նախկին նախագահները կարծում են՝ «Ով ճաշը եփել է, նա էլ պետք է ուտի» Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ «ցավոտ փոխզիջում» ասելով Ռուսաստանցի քաղաքական գործիչն այսօր կհանդիպի Արցախի կանանց ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչեց Արցախի անկախությունը «Ձեր լռությունը սպանում է մեզ»․ Հենրիխ Մխիթարյան. Լուսանկար Իրավիճակը ռազմաճակատում. քարտեզ Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո Հակառակորդը հստակորեն կորցրել է իր քանակական ու տեխնոլոգիական առավելությունը. Ա․ Հովհաննիսյան Թրամփն ասել է, որ հիասթափված է Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումից Այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով. Տեսանյութ ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Փարիզում ռումբի մասին տեղեկատվության պատճառով տարհանել են Շառլ դը Գոլի հրապարակը Ովքեր պատրաստ են հենց վաղը միանալ մեզ, խնդրում եմ զանգահարել նշված հեռախոսահամարներով․ Աննա Հակոբյան Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին. Տեսանյութ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Նիկոլ Փաշինյանը ժամը 21:00-ին ուղերձով դիմելու է ժողովրդին

«Ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին». Սարգիս Գրիգորյան. Տեսանյութ

Երեկ կառավարության դիմաց ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ոլորտը վերագործարկելու պահանջով: Ակցիային մասնակցում էր նաև դերասան Սարգիս Գրիգորյանը, որին և ևս մի քանի անձանց ոստիկանները բերման էին ենթարկել: Ոստիկանությունից նշել էին, թե ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով:

Հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50.000 դրամ:

Դերասան Սարգիս Գրիգորյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց, որ չի հասկանում թե ինչու ոստիկաններն իրեն բերման ենթարկեցին. «Ես սոցիալական հեռավորությունը պահպանել եմ: Բայց կարո՞ղ էին, չէ՞, ասել՝ պարոն Գրիգորյան, նստեք մեքենան… ձեռքերս ծալեցին, ոնց որ խուժան լինեի, ու տարան: Լավ, մտնում եմ մեքենայի մեջ, նույն օրենքը, որը 10 վայրկյանը մեկ ասում է՝ սոցիալական հեռավորություն պահպանեք, 6 հոգուս մի մեքենայով տանում է Էրեբունու ոստիկանություն: Ինչի՞ն հավատամ, ո՞վ է դաստիարակողը, ո՞վ՝ կատարողը: Լրագրողներն այնտեղ են եղել, թող իրենք կադրերը նայեն, տեսնեն՝ ես մարդկանց մե՞ջ եմ եղել: Ամեն մեկին գետնին պառկեցնելը՝ չի նշանակում՝ դիվիդենտներ շահել: Ինձ այդպես տանելն իրենց ավելի վնաս էր, քան օգուտ: Ես չէի գնացել այնտեղ՝ կռիվ անելու»:

Ինչ վերաբերում է իրենց պահանջին, ապա Ս. Գրիգորյանը նկատեց, որ, եթե գրեթե բոլոր ռիսկային ոլորտներն աշխատում են, հարց է առաջանում, թե ինչո՞ւ են ռեստորանները փակ. «Չեմ գտնում այդ հարցի պատասխանը»:

Մեջբերեցինք Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ մեր տաղավարում հնչեցրած պարզաբանումը, թե ինչու ռեստորանային ոլորտը հիմա չի կարող աշխատել:

«Դժվար է պատկերացնել մի հայկական ընտանիք, որը քեֆ-ուրախություն է անում, և առաջին երկու բաժակից հետո սոցիալական հեռավորությունը պահել հնարավոր է: Մենք գիտենք՝ ինչ ջերմ մթնոլորտում են անցնում մեր խնջույքները: Եվ շատ դժվար կլինի հարսանիք, կնունք, ծնունդ կազմակերպող մարդկանց համար իրենց վրա վերցնել այդ ամբողջ պատասխատավությունը»,- մեր եթերում ասել էր փոխքաղաքապետը:

Սարգիս Գրիգորյանը, սակայն, հակադարձեց՝ ասելով՝ ուղղակի կարելի է լավ հսկողություն կատարել ռեստորանում, ձեռնարկել համապատասխան քայլեր, ինչպես դա արվում է մյուս ոլորտներում.

«Ես ավելի ողբերգական եմ տեսնում, եթե չի բացվում այդ ոլորտը: Կարող եմ բերել հստակ օրինակներ. Նախ՝ այդ ոլորտի մեջ մտնում են 10-11 մասնագիտություններ, որոնք կենսականորեն կախված են այդ ոլորտի աշխատանքից՝ ռեստորանների սեփականատերեր, մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, հանդիսավարներ, շոու-խմբեր, աման լվացողներ, խոհարարներ, վիդեո-ֆոտո նկարահանողներ, ձևավորողներ, ավտոսերվիսներ, հարսանյաց զգեստների սրահներ, դիմահարդարներ, վարսավիրներ: Բացվել է դրանցից մոտ 7-8-ը, բայց նրանք գումարային առումով կախում ունեն այն ոլորտից, որը չի բացվել: Նշանակում է, որ հիմա դրանք բացվել են, «տակ տված» են աշխատում»:

Դերասանն ընդգծեց՝ իր առաջարկությունն ավելի շատ օգտակար է իշխանություններին, քան՝ վնասակար. «Ուղղակի պետք է դրա մասին մտածել: Սեզոնը 4-5 ամիս է, և եթե այդ ընթացքում այդ մարդիկ չաշխատեն, իրենք բավականին լուրջ զանգված են, որոնք մինչև հաջորդ տարվա հունիս խնդիր են ունենալու: Այդ մարդկանց հետո ո՞նց ենք պահելու, ո՞նց ենք կերակրելու, դրա մասին մտածե՞լ ենք: Դրա հետևանքներն ավելի ողբերգական են»:

Դիտարկմանը՝ կառավարությունն ունի աջակցման ծրագրեր, նա հակադարձեց. «Ես էլ եմ ստացել՝ 2.5 ամսվա համար՝ 68.000 դրամ: Դա է աջակցման ծրագիրը. 3 աղջիկ ունեմ, ի՞նչ եմ անելու այդ 68 հազարով, եթե ես պետք է կոմունալները փակեմ, երեխաներիս պահեմ: Բայց մենք փող չենք ուզում, մենք աշխատանք ենք ուզում»:

Դերասանը նկատեց. «Հեղափոխության ժամանակ, որ հրապարակն այդքան մարդկանցով լցվել էր, հիմա մոտավորապես այդքան մարդ ռեստորանային ոլորտից է գումար ստանում և դեմ է լինելու այս կառավարությանը: Թողեք հանգիստ աշխատենք. կարելի է լուծումներ գտնել, ես նույնիսկ գիտեմ այդ լուծումները, օդում չեմ կրակում: Օրինակ՝ 300-400 հոգանոց դահլիճը թող 50 տոկոսով կիսեն, 12 հոգանոց սեղանին թող 5 հոգի նստեն, բոլոր հակահամաճարակային միջոցառումները լինեն: Թող ամեն պարի երաժշտությանը մի սեղանի մարդիկ պարեն: Փակելով հարց չեն լուծում: Ո՞ւմ ենք խաբում, կարանտի՞ն է. ո՞ւր է այնտեղ կարանտին, ժողովուրդ»:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երեկվա միջադեպից հետո հասկացել է, թե ինչու էր 2018թ. գարնանն ակտիվ մասնակցում հեղափոխությանը. «Գիտե՞ք՝ ինչու գնացինք ես ու կինս, որովհետև տեսանք, որ մարդկանց դեմքերին ժպիտ եկավ: Մարդիկ երջանիկ էին, ուրախ էին, ֆլեշմոբեր էին անում: Ինձ դա գրավեց: Ինքս լավ էի ապրում, ես խնդիր չունեի, բայց այդ թեթևությունը զգացի, որն ինձ երկրորդ հոգեվիճակ տվեց՝ գնալու: Բայց հետո մեկ էլ ունք է բարձրանում, հետո մատ է գալիս, այսինքն՝ գալիս է նույնը. վերացա՞վ այդ ժպիտը: Դրանից հետո Ֆեյսբուքում սկսեցին վիրավորանքներ, ատելություն, անեծքներ…

Տղերք, մի մոռացեք՝ սիրո և հանդուրժողականության…, ես դրա համար եմ գնացել, ես սրա համար չեմ գնացել: Ես չեմ գնացել, որ վիրավորեք իրար: Ես ուզում եմ մի բան ասել այն տղերքին, ովքեր Գյումրիից քայլելով եկել են Երևան. տղերք, խնդիրը կորոնավիրուսի մեջ չէ, լիքը խնդիրներ կարելի է վերացնել, հիմքն է շատ կարևոր: Եթե չվերանա այս սև ու սպիտակը, ձեր մեկը երկու չի դառնալու, ավելի դժբախտություն ասեմ՝ մեր մեկը երկու չի դառնալու, երբեք չի դառնալու: Դո՛ւք եք մեղավոր, որովհետև դո՛ւք եք իշխանություն, դուք կարող եք շատ հանգիստ այդ հարցը լուծել»:

Նկատառմանն ի պատասխան, թե հիմա իշխանությունն էլ է բողոքում երկրում առկա ատելության մթնոլորտից, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրենց հոգեբանական բռնության են ենթարկում, իշխանական կին պատգամավորներին սպառնում են բռնաբարել, ծեծել և այլն, Ս. Գրիգորյանն ասաց.

«Իրենք ունեն ԱԱԾ, Ոստիկանություն, ամեն ինչ, և այդ մանդատը ժողովուրդն իրենց տվել է, որ ստեղծեն հանդուրժողականության և սիրո մթնոլորտ: Եվ հիմա գցել ուրիշի վրա, կարծում եմ, տեղին չէ: Ես իմ ընտանիքի պատասխանատուն եմ, իմ հարևանը չէ պատասխանատու: Հերիք է ուրիշների վրա գցենք մեր պատասխանատվությունն ու պարտավորությունը: Մի շատ կարևոր բան կա՝ այս ժողովուրդը նկատելն է մոռացել, ժողովուրդը չի նկատում՝ ինչ է կատարվում, երբ նկատի՝ կսկսի ռեակցիա տալ այդ ամենին: Մեզ չեն թողնում նկատենք՝ ինչ է կատարվում, ասում են՝ սա է ճիշտը: Մարդը պետք է խոսի. եթե դու քո հարմարավետության գոտուց դուրս չգաս՝ ոչ մի հարց կյանքում չես լուծի, բոլոր հարցերը լուծվում են, երբ մարդն իր հարմարավետության գոտուց դուրս է գալիս:

Ժողովուրդ, մենք պետք է դուրս գանք մեր հարմարավետության գոտուց, և, ոնց 2018թ. ասել են, թե դուք կարող եք արտահայտվել, ձեզ լսող կա… ես ձեր ասածն եմ անում, հարգելի իշխանություն, դուք եք ասել: Ես ոչ ձեզ վիրավորել եմ, ոչ պատվեր եմ կատարել, ես ասում եմ՝ քաղաքացու բողոք, հաստատ իմ ասածի մեջ լոգիկա կա»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan