Ռոբերտ Քոչարյանը կրկին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Դիտել նաև
Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»
Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ
Ամեն հերթական անհիմն որոշումից մենք ընկնում ենք ավելի շատ աբսուրդի մեջ. Լևոն Քոչարյան
ԱՅՍ ՊԱՀԻՆ I ՈւՂԻՂ I Դատական նիստ․ Լևոն Քոչարյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացնում (տեսանյութ)
Դիվերսանտին բաց են թողնում, Լևոն Քոչարյանին՝ ոչ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական-տեղեկատվական համակարգից:
Հայցվոր Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի ներկայացուցիչ Հ.Ալումյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին:
Նախնական դատական նիստը հրավիրվել է հունիսի 23-ին ժամը 14:00-ին, գործը մակագրվելէ դատավոր Տիգրան Գրիգորյանին։