Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Վարչապետափոխության և նոր կառավարության ձևավորման մասին․ սցենարային ուղղություններ

Ներկայումս քննարկվում են քաղաքական իրավիճակի հանգուցալուծման հետևյալ սցենարները՝

1 Ազգային համաձայնության ու հակաճգնաժամային կառավարության ձևավորում՝ նոր վարչապետի գլխավորությամբ,

2 Գործող վարչապետի հրաժարականից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իմ պատկերացումը շատ հստակ է․ այս կառավարությունը և հատկապես դրա ղեկավարն ապացուցել են, որ ապաշնորհ են, անպատասխանատու և ստեղծված իրավիճակին ոչ համարժեք։ Վարչապետը հանրային մոբիլիզացիա և համերաշխություն ապահովելու փոխարեն պառակտում և ատելություն է քարոզում։

Փաշինյանն ուղղակի պատասխանատվություն է կրում կորոնավիրուսային և սոցիալ–տնտեսական ճգնաժամի համար։ Նա առաքելություն չուներ մինչև ճգնաժամը և աչքի էր ընկնում ոչ կոմպետենտությամբ։ Առավելևս ճգնաժամի պայմաններում նա չի կարող ղեկավարել, քանզի չունի անհրաժեշտ կառավարչական որակներն ու գիտելիքները։

Վարչապետն առնվազն կոմպետենտության հարցում ոչ լեգիտիմ է, իսկ այս կառավարությունը կորոնավիրուսից ոչ պակաս մարտահրավեր է մեր պետության համար և ենթակա է փոփոխության։

Ես նախընտրում եմ անցնցում փոփոխությունները։ Ճանապարհային քարտեզը սա է՝ Ազգային համաձայնության նոր կառավարության ձևավորում (բնականաբար՝ նոր վարչապետով), որին հնարավոր է հասնել միայն հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով։

Նոր կառավարության հիմնական գործառույթը պետք է լինի կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական մարտահրավերներին դիմակայելը։ Արցախի բանակցային գործընթացում ու հայ–ռուսական հարաբերություններում նույնպես կարևոր անելիք կա։

Անցումային խնդիրների կարգավորումից և կորոնավիրուսային մարտահրավերի հաղթահարումից հետո կարելի է որոշում կայացնել խորհրդարանական ընտրությունների մասով։

Հատուկ ընդգծեմ, որ նոր կառավարության ձևավորման գործընթացում նոր վարչապետի հարցը կարող է ինչպես միավորող, այնպես էլ բաժանող դեր կատարել։ Այս առումով պետք է շատ պրագմատիկ և ռացիոնալ լինել։

Քաղաքական զարգացումները պլանավորելիս և քաղաքական խնդիրները լուծելիս կարևոր է ոչ միայն դրա տեղեկատվական ու հոգեբանական, այլ նաև իրավական բաղադրիչը։ Առանց իրավական բլոկը հաշվի առնելու՝ հնարավոր չէ։

Սահմանադրության 115–րդ հոդվածում նշված են բոլոր այն կետերը, որոնք առնչվում են վարչապետի փոփոխությանը։ Տեղին եմ համարում դրանք ստորև ներկայացնելը՝

Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը

  1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
  1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, եւ ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել: Այս դեպքում Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-4-րդ մասերի դրույթները կիրառելի չեն:
  1. Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Եթե վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը չի ընդունվում, ապա նման նախագիծ կարող է ներկայացվել ոչ շուտ, քան վեց ամիս հետո:
  1. Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի

տնօրեն Անդրանիկ Թևանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan