Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

«ԱԱԾ-ում ցանկացած անկայունություն երկրի անվտանգության տեսանկյունից կրիտիկական է». Արման Սաղաթելյան. Տեսանյութ

Հայաստանի գործող Կառավարությունն ի սկզբանե անգամ խաղաղ պայմաններում չուներ գործողությունների պլան, էլ ուր մնաց՝ ճգնաժամային կամ արտակարգ իրավիճակների պարագայում։ Այն մարդիկ, որոնք այսօր կոչված են երկրի համար կարևորագույն որոշումներ կայացնելու, երբեք նման բան չեն արել, նրանց հիմնական մասը չգիտի՝ ինչ է պետական համակարգը, որևէ նշանակալից հասարակական պետական ձեռքբերում չի ունեցել, բանակում չի ծառայել, ուստի այդ մարդկանցից ակնկալել, որ իրենք ճգնաժամային պայմաններում կկարողանան հավասարակշռված և ադեկվատ որոշումներ կայացնել, պետք չէ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը՝ խոսելով արտակարգ դրության պայմաններում իշխանության կողմից իրականացվող քայլերի և իրար հակասող որոշումների մասին։

«Օրինակ, երբ Իրանում համավարակի տարածումը լայն թափ էր առել, բազմաթիվ փորձագետներ պնդում էին՝ անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկել, Իրանի հետ տեղաշարժը սահմանափակել, բայց դրան ի պատասխան՝ իշխանություններն արեցին դեմագոգիկ հայտարարություններ, թե ինչպե՞ս կարելի է, մեր հարևանն է, և այլն, սակայն ասելու հաջորդ իսկ օրը կայացրեցին այդ որոշումը։ Կամ ընդունած առաջին փաստաթղթում բավականին մեծ սահմանափակումներ էին նախատեսված լրատվամիջոցների համար, և դա՝ այն դեպքում, երբ անգամ 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, երբ դաշտում ակնհայտ և փաստացի կային կառույցներ, որոնք ուղղակիորեն թարգմանում էին Ադրբեջանի քարոզչությունը և ապատեղեկատվությունը ու դա բերում ազգային տեղեկատվական դաշտ, անգամ այդ դեպքում պետությունը սահմանափակումների չի գնացել։ Հիմա կիրառված սահմանափակումներն իրավական տեսանկյունից այնքան անորոշություններ են պարունակում, որ չի կարելի ասել, որ դրանք որակական գնահատականների վրա են հիմնված։ Առանձին խոսակցության թեմա է նաև՝ արդյո՞ք մեր Սահմանադրությունից բխում է՝ պարետին օժտել այնպիսի լիազորություններով, որոնցով նա արձակում էր իրավական ակտեր»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ իշխանությունը տապալել է նաև մարդկանց հեռախոսազանգերի և կարճ հաղորդագրությունների միջոցով տեղորոշելու իր իսկ ընդունած օրենքի կիրառումը, քանի որ դա չնպաստեց վարակի տարածումը կանխելուն։

 

«Ինչի՞ն ծառայեց այդ օրենքը, մենք չիմացանք»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հռչակած ապակենտրոն պայքարին, ապա, ըստ Սաղաթելյանի, հռչակված ապակենտրոն պայքարը ստացվում է ապակենտրոն պատասխանատվություն։

«Այսինքն՝ ասում են՝ ժողովուրդ ջան, ոնց գիտեք՝ փրկվեք, եթե հանկարծ ինչ-որ բան էլ լավ չգնա, վարակվեք, հիվանդանաք, կամ ունենանք մարդկային կորուստներ, իմացեք, որ դա ձեր խնդիրն է ու տնտեսվարողներինը»,- ասաց Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ պատասխանատվությունը ժողովրդին պատվիրակելուն զուգահեռ՝ իշխանությունը շարունակում է պահել արտակարգ դրությունն ու դրանից բխող սահմանափակումները և զերծ չի մնում ագրեսիվ գործողություններ կատարելուց, բայց ամեն եղանակով քաղաքացիներին, քաղաքական ուժերին զրկում է հակադարձելու, արձագանքելու որևէ եղանակից։

«Ստացվում է՝ սրճարանում սուրճ խմելը կարելի է, բայց երբ քաղաքացիները փորձ են անում կարծիք կամ դիրքորոշում հայտնել իշխանության գործողությունների կամ անգործության վերաբերյալ, դա չի կարելի։ Մտրակի նման պահում են արտակարգ դրությունը, որ, երբ անհրաժեշտ լինի, դրան հղում անեն։ Իրավիճակը նույնն է նաև հանրաքվեի հարցում։ Իրենք փակուղում են հայտնվել իրենց իսկ ձեռքով. միաժամանակ ապօրինի գործընթաց նախաձեռնեցին, որը տարան-հասցրեցին փակուղի և հիմա ելքը չեն գտնում։ Փակուղում է հայտնվել իշխանությունը և փորձում է ինչ-որ ելք գտնել մինիմալ կորուստներով դուրս գալու համար»,- ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայությունում վերջին շրջանում տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի նշանակմանն ու, ըստ մամուլի հրապարակումների, այդ նշանակման հետևանքով համակարգում առաջացած դժգոհություններին՝ Սաղաթելյանը նկատեց.

«Ցանկացած անկայունություն այդ տեսակ կառույցում երկրի անվտանգության տեսանկյունից կրիտիկական է։ Դա գուցե այն վերջին կառույցն է, որը հնարավորինս զերծ է մնացել հնարավոր ցնցումներից՝ կապված այս տեսակ նշանակումների, քաղաքացիական անձանց այնտեղ տանելու հետ։ Որևէ սպայի մոտ սա չի կարող դրական վերաբերմունք առաջացնել, սրանք կոնսերվատիվ համակարգեր են, այնտեղ կա ավանդույթի ուժ՝ ծառայության և առաջխաղացման վերաբերյալ։ Որևէ մեկն այդ կառույցում երջանիկ չի կարող լինել այս տեսակ գործընթացներից։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ այդ ի՞նչ չէին անում, ի՞նչն էին հրաժարվում անել կադրային սպաները, որ խնդիր առաջացավ, որ համակարգում հայտնվեն անձինք, որոնք առանձնապես կաշկանդված չեն սպայական ուսադիրների ծանրությամբ»։

Հարցազրույցի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan