Ըստ Գագիկ Ծառուկյանի տեսության՝ Նիկոլ Փաշինյանը բարի մարդ չէ Իրավիճակն աղետալի է դառնում. Ղարամյան Սարսափելի վիճակագրություն և մարդկային ողբերգություն․ մահերի քանակով Հայաստանը գերազանցում է աշխարհի միջին թիվը
3
Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում. Տեսանյութ Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան՝ ուղիղ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 517, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 10 009 է, մահվան դեպքերինը՝ 214 Նիկոլ Փաշինյանի «թագը» և ԴԻՄԱԿահանդեսը ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները. ՈՒՂԻՂ Բանկային գաղտնիքի մասին օրենքն ընդունվել է բռնապետական երկիր ունենալու նպատակով, Փաշինյանը ցանկանում է ամենուր հաստատել իր իշխանությունը․ Հրանտ Բագրատյան. Տեսանյութ Կլինեն հանրային որոշակի իրադարձություններ, փողոցը կմիանա այս գործընթացին և հնարավոր կլինի այս կառավարությանն ուղարկել հանգստի և հետագա պատասխանատվության. Քաղաքագետ Հանրաքվեի չեղարկումը հակասահմանադրական է. Արփինե Հովհաննիսյան. Տեսանյութ Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազարի ասիմպտոմ չախտորոված դեպքեր լինեն. Փաշինյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակում․ մարդկանց զանգվածային կուտակումներ՝ տարբեր վայրերում Անհրաժեշտ է րոպե առաջ հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ հատուկ օրակարգով. Ի. Սաղաթելյան Հայտնաբերվել են նոր մեղավորներ. Լուսանկար Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2, ապաքինման 10 դեպք՝ մեկ օրում Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Իշխանյան Մեզ համար հոգեբանական գիծ է, որ դուբինկաներով պետք է առողջություն պարտադրենք մեր ընտանիքի մյուս հատվածին․ Փաշինյան. Տեսանյութ Նիկո՛լ, գնա խաղաղությամբ. Տեսանյութ Համավարակային արագություն Վճռաբեկ դատարանի դատավորներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում Արարատ Միրզոյանն ու նրա ընտանիքի անդամները կորոնավիրուսի թեստ են հանձնել. պատասխանները բացասական են Հայ զինծառայողները կմեկնեն Մոսկվա` մասնակցելու զորահանդեսին Հունիսի 1–ի դրությամբ ՌԴ–ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Օրվա կադր․ գծային կայծակի հարվածը Երևանում Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ․ Հայաստանը՝ եվրոպական «սև ցուցակ»-ում ԱԺ-ն լրացուցիչ նիստ է գումարել․ ուղիղ Հայաստանում գրանցված որևէ ավիաընկերություն, որևէ թռչող սարք չի կարող մտնել ԵՄ տարածք Փաշինյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում երկու տարբերակ է առաջարկում. Տեսանյութ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է Կապան քաղաքում հունիսի 1-ին երեխաների մասնակցությամբ միջոցառումներ են կազմակերպվել. լուսանկարներ Ռուսական շուկայից ներքին գնով գնված զենքը գնացել է Լիբիա, և դա՝ վարչապետի անմիջական հրամանով. Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Փաշինյանի կառավարման պատճառով երկրի աննախադեպ խոցելիության աստիճանի մասին ահազանգող Բագրատյանը մեղավոր է, իսկ երկիրն այս օրին հասցրած փողացային վարչապետը՝ «կորոնավիրուսային կույս» 2018-2020... երբ լացում են տղամարդիկ. Տեսանյութ Ստեղծված ծանր իրավիճակում կարող է առաջանալ շուկա փակելու անհրաժեշտություն, անշուշտ. բայց այսօր գյուղացիները վրդովված ոտքի են կանգնել Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսի դեպք է հաստատվել Դե հիմա պողոսին բացատրեք ու համոզեք, որ կա՛մ վարչապետի թեսթը սխալ ա եղել, կա՛մ Այնքան ուրախ եմ, որ վերջին մի քանի օրերին դիմակ եմ կրել. Մարիամ Փաշինյան Մայր Աթոռում կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Կորոնավիրուսով պայմանավորված վիճակը ՀՀ-ում․ ասուլիս. Տեսանյութ Նոր տեսակի գողություն. պետհամարանիշների համար գումար են ուզում Նիկոլ Փաշինյանը փոխնախարար է նշանակել Հայաստանն արդեն նշված է կարմիր կետով. աղետ է. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Արևելյան ասացվածք կա. «Ավելի լավ է մեկ ամիս շուտ հեռանաս, քան մեկ վայրկյան ուշ» Առաջին անգամ չէ, որ Դատախազությունն իրավական մեկնաբանությունների մեջ, դուրս է գալիս իրավական հարթությունից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Հակոբ Կարապետյան Փակեք երկիրը, Total lockdown! կոչ եմ անում․ փակեք երկիրը Ըստ Գագիկ Ծառուկյանի տեսության՝ Նիկոլ Փաշինյանը բարի մարդ չէ Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ հահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. հնարավոր է՝ ինչ-որ հատվածներում լողալ չթույլատրվի. շրջակա միջավայրի փոխնախարար Արմեն Գևորգյան. գույքահարկի մասին Փաշինյանին վարչապետ դարձնելու համար ծեծվել ենք, հիմա մեզ ուզում է սպանե՞լ». ոստիկանները ցանկանում են փակել «Մեյմանդարի» շուկան՝ ուղիղ Իրավիճակն աղետալի է դառնում. Ղարամյան Երիտասարդը 23-ամյա աղջկա հետ այրել է աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները «Մահերի և առողջապահական քաոսի պատասխանատուն Փաշինյանն է». Էդուարդ Շարմազանով Փաստաբանների պալատում տեղի են ունեցել նոր նշանակումներ «Փակե՛ք երկիրը 15 օրով»․ Ռուբեն Մխիթարյան ՀԿԵ-ն վերսկսում է Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը Ինչպիսի՞ն է «թավշյա հեղափոխության» էվոլյուցիան Прирождённые убийцы или бесславные ублюдки?

Մաքսային ծառայողներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են. ՊԵԿ

«Հրապարակ»-ը գրում է․ «Օրեր առաջ Վորոնեժում (ըստ ռուսական կայքերից մեկի տարածած ինֆորմացիայի), հայկական մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակն է հայտնաբերվել։ Այս կապակցությամբ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նաև տեսանյութով հանդես եկավ՝ նշելով նաև Նիկոլ Փաշինյանի մերձավորների եւ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի անունը, թե հենց նրա իմացությամբ ու թույլտվությամբ է հայկական արտադրության ծխախոտի հերթական խմբաքանակը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել Ռուսստանի Դաշնություն։ 

Այս կապակցությամբ մենք մի քանի հարց էինք ուղղել ՊԵԿ-ին, նախ հետաքրքրվելով, թե մաքսային ի՞նչ ձևակերպմամբ է մեկնել բեռը Հայաստանից և ճի՞շտ է, որ այն ՌԴ է գնացել «տավառի նառոդնովո պոտրեբլենիա» գրիֆի տակ։ Ի պատասխան այս հարցին՝ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը մեզ ուղարկել է ԵԱՏՄ պայմանագրից և մաքսային օրենսդրությունից հղումներ։

«Տեղեկացնում ենք, որ 29․05․2014թ-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 25-րդ հոդվածի համաձայն՝ Անդամ պետությունների Մաքսային միության շրջանակներում գործում է ապրանքների ներքին շուկա և իրականացվում է ապրանքների ազատ տեղափոխում անդամ պետությունների տարածքներով՝ առանց մաքսային հայտարարագրման ու պետական հսկողության (տրանսպորտային, սանիտարական, անասնաբուժասանիտարական, կարանտինային բուսասանիտարական) կիրառման՝ բացառությամբ Պայմանագրով նախատեսված դեպքերի: Պայմանագրի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։

Իսկ համաձայն պայմանագրի 29-րդ հոդվածի՝ «Ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ (պայմանով, որ այդ միջոցներն անհիմն խտրականության միջոց կամ առևտրի քողարկված սահմանափակում չլինեն), եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` 1) մարդու կյանքի և առողջության պահպանման, 2) հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, 3) շրջակա միջավայրի պահպանության, 4) կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, 5) միջազգային պարտավորությունների կատարման, 6) երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար»: 

ԵՏՄ մաքսային օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ Միության ապրանքները Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով Միության մաքսային տարածքի մի մասից մեկ այլ մաս փոխադրման (տրանսպորտային փոխադրման) համար ենթակա են «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձեւակերպման՝ բացառությամբ Միության այդպիսի ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ սույն հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Միության ապրանքները ենթակա չեն «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպման, եթե դրանք փոխադրվում են Միության անդամ մի երկրից մյուս երկիր՝ Միության ապրանքների փոխադրման (տրանսպորտային փոխադրման)՝ օդային տրանսպորտով՝ համապատասխանաբար առանց Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում օդանավի վայրէջք կատարելու։ Սա նշանակում է, որ նման դեպքերում մաքսային մարմիններն իրավասու չեն այդ ապրանքների նկատմամբ որևէ գործառնություն (այդ թվում՝ մաքսային հսկողություն) իրականացնել։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Ձեր 1-ին հարցի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ միության ապրանքի կարգավիճակ ունեցող և օդային տրանսպորտով միության անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքները ենթակա են ազատ տեղաշարժման, մաքսային մարմիններում մաքսային ձևակերպումներ չեն ստանում և չեն հսկվում մաքսային մարմինների կողմից»,-ասված է ՊԵԿ պատասխանում։ 

Մեր 2-րդ հարցին, թե ով է ձևակերպել բեռը, ով է տեղեկացված եղել այդ բեռի մեկնումից, և արտակարգ դրության պայմաններում քանի՞ նման ինքնաթիռ է մեկնել Հայաստանից Ռուսաստան, ՊԵԿ-ից պատասխանել են, ՀՀ-ից ՌԴ մեկնած ինքնաթիռների քանակի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ը տեղեկատվության չի տիրապետում՝ առաջարկելով այդ հարցով դիմել «ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչություն», որը, ի գիտություն ՊԵԿ-ի, վաղուց արդեն կոմիտե է, այլ ոչ թե՝ վարչություն։ 

Մեր մյուսի հարցին էլ, թե ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՊԵԿ-ը՝ պարզելու մեղավորներին և պատժելու, արդյոք հարուցվա՞ծ է ծառայողական քննություն կամ ընթանո՞ւմ է նյութերի նախապատրաստում քրգործ հարուցելու նպատալով, ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի ուղարկած պատասխանում ասված է․ 

«Այս հարցի կապակցությամբ հայտնում ենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դեպքով մաքսային մարմնի գործողությունները բխել են գործող օրենսդրության պահանջներից՝ մաքսային ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը բացակայում են»։ 
Այսինքն՝ ՊԵԿ-ի պատասխաններից ստացվում է, որ ամեն ինչ օրինական է եղել, որևէ անօրինական գործողություն հայկական կողմից չի իրականացվել, և որևէ մեկին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտություն չկա։ 

Մենք՝ լրագրողներս, դեմ ենք գրավոր նամակագրությանը պաշտոնական ատյանների հետ, որովհետեւ, որպես կանոն, ստանում ենք նման ոչինչ չասող, գրքային պատասխաններ եւ հնարավորություն չենք ունենում լրացուցիչ հարցերով բացահայտել իրականությունը։ Գրավոր հարց ու պատասխանով աշխատելու ընթացակարգն, իրականում, ճշմարտությունը թաքցնելու համար է, որը նպաստում է պետական համակարգի ոչ թափանցիկ գործելաոճի ամրապնդմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan