Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում
28
Իրավիճակն առավել քան լուրջ է. վարչապետի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. Տեսանյութ Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Չկա աշխարհում մի երկիր, որը երկու ամսով պետությունը կարանտին նստացներ ու աճող թվերի պայմաններում ինչ կար չկար բացեր Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիներ 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան բացառության կարգով Քաջարանի դեպքերով մեղադրյալ Մարատ Ստեփանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժել է Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի, սակայն տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ պահվում է վատ պայմաններում. հայտարարություն «Հասել է պահը». ՊՆ խոսնակը հրապարակել է ժողովրդին ուղղված Մովսես Սիլիկյանի կոչը Հայաստանում կա 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի․ Արսեն Թորոսյան Նոր կարանտին կմտցվի՞․ պարզաբանում է Նիկոլ Փաշինյանը. Տեսանյութ Իրավիճակն առավել քան լուրջ է. վարչապետի ճեպազրույցը պարետատան նիստից հետո. Տեսանյութ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից կալանավորների են տեղափոխել «Վարդաշեն» ՔԿՀ. Նրանց մեջ է Գագիկ Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Պետք է լուռ հետևե՞նք, թե ինչպես է Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը Ինչպե՞ս ապահովել բյուջեն․ պարզից էլ պարզ է` բեռը գցել ժողովրդի վզին Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին. Վիտալի Բալասանյան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նիկոլը հեռացվելու է, քանի դեռ ամբողջությամբ չենք վերացել քարտեզի երեսից Վեդիի դատարանի 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 3 վարակված էլ Վճռաբեկ դատարանում կա Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում. Տեսանյութ Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվն ավելացել է Ցավոք, այս օրն էլ գործող իշխանությանը խրատ չի լինելու Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու

Այս նախագիծը Փաշինյանի և Ալիևի համատեղ հաղթանակն է Հայաստանի և Արցախի դեմ․ Շահնազարյան. Տեսանյութ

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել ենք մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունված աղմկահարույց բանաձևի մասին, որը Հայաստանի համար վտանգներ է պարունակում։

Պարոն Շահնազարյան օրեր առաջ ասացիք, որ միջազգային կարևոր ատյաններում պատրաստվել է նախագիծ, որում առկա է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար շատ վտանգավոր կետ։ Պետք է խնդրեմ փակագծեր բացեք՝ ինչի՞ մասին է խոսքը:

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել մի իրադարձություն, որի մասին ուզում եմ խոսել․ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկվել և ընդունվել է բանաձևի նախագիծ հետևյալ, որն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի խորհուրդները, հանձնարարականները (recommendations)  Եվրոպայի խորհրդին, Եվրահանձնաժողովին, ԵՄ հատուկ հանձնակատարին՝ արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ԵՄ քաղաքականության հետ կապված: Նման փաստաթուղթ վերջին անգամ ընդունվել էր 2017թ․ նոյեմբերի 15-ին, որից մի քանի օր հետո՝ նոյեմբերի 24-ին, Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվեց պատմական մի փաստաթուղթ՝ Համապարփակ և, ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA):

Մի քանի կետերի մասին եմ ուզում խոսել, որ կան երեկ ընդունված նախագծում: Եթե համեմատենք 2017-ի բանաձևը և երեկ ընդունված նախագիծը, որն առայժմ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից է ընդունվել և դրվելու է քվեարկության հունիսի 17-18 կայանալիք լիագումար նիստում, տարբերությունը «սարուձոր» է: 2017թ․ փաստաթղթով նշվում էր Հայաստանի դերը, նշանակությունը, կարևորվում էր համաձայնագրի կնքումը, նշվում, որ Հայաստանը լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, հիմա ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրում, և այլ գովեստի խոսքեր։ Երեկ ընդունված նախագծում նախորդի հետ ընդհանուր ոչինչ չունի։ ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ զրոյացել է, եթե չասենք, որ դարձել է բացասական։ Մասնավորապես՝ 2017-ի բանաձևում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ նշված էր, որ կարգավորման հիմքում պետք է լինեն 2009-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարությամբ ամրագրված երեք հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Եվ 2017-ի նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայանգրի նախաբանում վերոհիշյալ սկզբունքները ամրագրված էին որպես ԼՂ հակամարտության կարգավորման հիմք: Երեկ ընդունված նախագծում այդ սկզբունքները չեն հիշատակվում, ընդամենը նշվում են իբրև «2009թ․ Հիմնարար սկզբունքներ», այսինքն Եվրախորհրդարանի հանձնաժողովը խուսափում է արձանագրել այդ կարևորագույն սկզբունքները։ Դա մեծագույն կորուստ է մեզ համար: Դրանք նախկինում միշտ եղել են։

Որոշ մանրամասներ էլ բացեմ: Օգտագործելով դասականի խոսքերը՝ Ենոքավանի գյուղխորհրդի մատյաններից մինչև Միացյալ ազգերի կազմակերպության մատյաններ արձանագրված է, որ Հայաստանն ունեցել է արդյունավետ, բալանսավորված և նախաձեռնող արտաքին քաղաքականություն, և որ այսօր Փաշինյանի ջանքերով այդ ամենը զրոյացվել է:

Ի՞նչն է հիմք տալիս նման պնդումների, պարոն Շահնազարյան:

Առնվազն այդ երկու փաստաթղթերի համեմատական վերլուծությունը, որը հիմա չեմ կատարի, քանի որ շատ ժամանակ է խլելու։ Բայց դա «սարուձոր» է: Երեկվա նախագծում ընդամենն ասված է, որ աջակցում են Մինսկի խմբի ջանքերը, 2009թ․ հիմնարար սկզբունքները և այնուհետև նշվում են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ԵԱՀԿ 1975թ․ հելսինկյան եզրափակիչ ակտը։ Ահա ամբողջը ԼՂ հակամարտության վերաբերյալ: Բայց այստեղ կա նախապատմություն: Ոչ իշխանության ջանքերով, այլ՝ առանց համեստության ասեմ՝ իմ և Հայ դատի Բրյուսելի գրասենյակի ջանքերով սկզբում հաջողվել էր այս երեք սկզբունքները ներառել համաձայնեցված նախագծում, այնուհետև դրանք դուրս մղվեցին նախագծից:

Ասացի՝ սա վատ մասն էր։ Իսկ հիմա՝ շատ վատ հատվածի մասին, որը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Փաշինյանն Ադրբեջանը անվանեց «կառուցողական»։ Այս հայտարարությունից հետո նախագծում մի կետ, որի մասին արդեն ակնարկել էի։ Կարդամ հայերեն թարգմանությունը․

«Վերահաստատել ԵՄ հանձնառությունը ԱլԳ երկրների ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և քաղաքական անկախությանը իրենց միջազգայնորեն ճանաչված սահմաններում և սատարել այս սկզբունքները ամբողջապես պարտադրելուն/հակադրելուն/իրականացնելուն ուղղված նրանց ջանքերը, ընդգծում է այս առումով անդամ պետությունների միասնության ու համերաշխության կարևորությունը; (Reiterate the EU’s commitment to the sovereignty, territorial integrity and political independence of the EaP countries within their internationally recognized borders and support their efforts to fully enforce those principles; underline the importance of the unity and solidarity of the Member States in this regard):

Պարտադրելը ո՞րն է։ Այսի՞նքն ․․․

Սա նշանակում է, որ այս նախագծով, որը Եվրոպայի խորհրդարանը իր հունիսի 17-18-ի լիագումար նիստում ըստ ամենայնի  կընդունի, Եվրամիությունը սադրում է Ադրբեջանին նոր պատերազմի և Եվրամիությունը սատարելու է Ադրբեջանին նոր պատերազմում։

ԱլԳ անդամ երկրները վեցն են՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Թողենք, որ սա կարող է թվալ ԵՄ-ի կողմից սադրանք թե՛ Վրաստանի, թե՛ Ուկրաինայի համար՝ ռազմական ճանապարհով վերադարձնելու տարածքները։ Սա ուղղակի վերաբերում է Ադրբեջանին, որովհետև թե՛ Կիևը, թե՛ Թբիլիսին նման ծրագրեր չունեն և չեն էլ կարող ունենալ։ ԵՄ-ն ստանձնում է Ադրբեջանի սանձազերծելիք նոր պատերազմի պատասխանատվությունը:

Սա ե՞րբ սկսվեց, պարոն Շահնազարյան:

Բանաձևի նախագիծը նախ քննարկել են խմբակցությունների միջև մայիսի 7-ին։ Մայիսի 6-ին էր, որ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց Ադրբեջանի կառուցողական լինելու մասին։ Մայիսի 7-ի երեկոյան ստացա հանձնաժողովի քննարկման արդյունքները, մասնավորապես առ այն, որ նախագծում մտցվել է Ադրբեջանին նոր պատերազմի հրահրող կետը, և դա լրացուցիչ խթան հանդիսացավ, որ մայիսի 11-ին հանդես գամ իմ հայտնի հայտարարությամբ, որով ուղղակի պահանջեցի, որպեսզի գլխավոր դատախազությունը անհապաղ նախաձեռնի նյութեր նախապատրաստում ու քրեական գործի հարուցում, որի շրջանակներում պետք է քրեական հետապնդում հարուցվի Փաշինյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ՝ «Պետական դավաճանություն» հոդվածով։  Նկատի եմ ունեցել, որ նրա այդ հայտարարությունը օգնություն է Ադրբեջանի թշնամական գործունեությանը ընդդեմ Հայաստանի տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:

Երեկ է դա տեղի ունեցել, ինչո՞ւ մեր իշխանությունը դրա մասին չի խոսում, հայտարարությամբ հանդես չի գալիս:

Դրա մասին կասեմ։ Մինչ այդ նշեմ, որ երեկ ընդունված նախագծում կան հոդվածներ, որոնք ուղղակիորեն գրվել են Ադրբեջանի դեսպանությունում։ Օրինակ, նախագծում կա հոդված, որտեղ կոչ է արվում անհապաղ դուրս բերել օտարերկրյա զորքերը բոլոր օկուպացված տարածքներից, ինչպես նաև նշվում, որ ժամանակավոր տեղահանված անձինք պետք է վերադառնան իրենց հայրենիք: Սա չի վերաբերում Ադրբեջանից հայ փախստականներին։ Նշվում է՝ «ժամանակավոր տեղահանված անձինք», այսինքն, ըստ նախագծի վերահիշյալ կետի՝ ադրբեջանցիներ, որոնք պետք է վերադառնան Արցախ։ Նշածս բոլոր կետերի ձևակերպումները մենք Ադրբեջանի բազմաթիվ հայտարարություններում ուղղակի տեսել ենք, ավելին նույն ձևակերպումները հնչել են Բրյուսելի «ուղեղային կենտրոններից» մեկում կայացած փակ սեմինարում Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականի զեկույցում:

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բանաձև նախագծի քննարկման այս ընթացքի մասին տեղեկություններ ստանալուն պես կապ հաստատեցի Երևանում ԵՄ անդամ այն պետությունների դեսպանների հետ, որոնց ներկայացուցիչները հանձնաժողովում առավել ակտիվ էին գործում մեր դեմ։ Արմեն Աշոտյանը լուրջ աշխատանք կատարեց իր կապերով։ Հաջողվեց մի քանի ժամով մի փոքր ուղղում մտցնել, որպեսզի գոնե հիշատակվի Եվրախորհրդարանի 2017թ․ հայտնի բանաձևը, բայց հետագայում սա էլ մերժվեց ։

Ի՞նչ է նշանակում՝ ես կապվեցի, Արմեն Աշոտյանը կապվեց։ Կարծում եմ՝ պետք է իշխանությունը կապվեր․․․

Ի՞նչ ասացին ինձ Բրյուսելի, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդարանի իմ կապերը։ Առաջինը, որ ՀՀ-ն այստեղ չկա, մենք չենք տեսնում ոչինչ։ Ադբեջանն աշխատում է գերակտիվ։ Եվ երկրորդ, ասացին՝ Ձեր իշխանությունները բանակցություններում այլևս այդ երեք սկզբունքները չեն պաշտպանում, տեր չեն կանգնում դրանց։ Իսկ ներքին՝ փակ քննարկումներում, որպես փաստարկ, մի քանի անգամ օգտագործվել է մայիսի 6-ի Փաշինյանի հայտնի հայտարարությունը՝ Ադրբեջանը կառուցողական է, մենք Ալիևի հետ անկեղծ բանակցում ենք։

Հիմա մենք կարող ենք նաև արձանագրել, որ Հայաստանում խորհրդարանական դիվանագիտություն առհասարակ գոյություն չունի, Եվրոպայի հետ հարաբերություններ գոյություն չունեն և կրկնում եմ՝ ահռելի տարբերություն կա 2017-ի բանաձևում և ներկա նախագծում։

Ուզում եմ նաև ավելացնել, որ երեկ քվեարկությամբ նախագծի տեքստից դուրս է մնացել մի կետ, որը ընդգծում էր՝ 2018-ի ընտրություններում ՀՀ նոր կառավարությունը ստացել է ժողովրդավարական ուժեղ մանդատ և ԵՄ-ն Հայաստանում սատարում է մասնավորապես դատական բարեփոխումներն ու հակակոռուպցիոն ծրագրերը։ Թող Փաշինյանն ինքը հասկանա, թե որն է իր նկատմամբ ԵՄ-ի վերաբերմունքի փոփոխության պատճառը։

Երեկ ընդունված այս նախագիծը ԵՄ պաշտոնական կայքում դեռևս չկա, կդրվի 2-3 օր հետո։

Ովքե՞ր են պատգամավորները, որոնք մասնակցել են, ուզում եմ բացեք փակագծերը։

Անուններ չեմ տա, կարող եմ ասել, որ դրանք Հայաստանի բարեկամ երկրներից են։ Բայց Եվրոպայի խորհրդարանում գործում ենբ իրենց գործադիրից անկախ։ ԵՄ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունը զրոյական աշխատանք է կատարել։ Բայց եկեք չմեղադրենք ոչ մեկին, ոչ նույնիսկ ԱԳՆ-ին, որովհետև սա Փաշինյանի նպատակաուղղված քաղաքականությունն է։

Դիտմամբ նման փաստաթուղթ ե՞ն բերում։

Բազմիցս հայտարարել եմ, որ Փաշինյանին բերել են իշխանության, որպեսզի ինքն անի այն, ինչ անում է։ Վարկածներ շատ կարող են լինել՝ որ նա չի հասկանում ինչ է անում, փորձ չունի և այլն։ Բայց մաթեմատիկական բացառման մեթոդով են խնդիրը լուծում։ Կրկնում եմ՝ Փաշինյանին բերել են  իշխանության դրսի ուժեր, որպեսզի նա սպասարկի Արդբեջանի շահերը։ Այս նախագիծը Փաշինյանի և Ալիևի համատեղ հաղթանակն է Հայաստանի և Արցախի դեմ։

Ի՞նչ եզրակացություններ ունեմ այս նախագծից։

  • Հայաստանի նախաձեռնողական, ակտիվ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ ԵՄ-ի հետ, այսօր գոյություն չունի։
  • Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2017թ․, ըստ էության, չի գործում, ապագա չունի։
  • Հայաստանն ԱլԳ-ում արդեն ունի շատ փխրուն, ապագա չունեցող դեր։
  • Փաշինյանն իր քաղաքականությամբ անընդհատ Ադրբեջանին նորանոր փաստարկներ է տալիս, որպեսզի նա միջազգային հանրության առաջ արդարացնի իր նոր պատերազմական գործողությունները։ Իսկ հիմա արդեն ԵՄ-ն Ադրբեջանին սադրում է և հայտարարում, որ նոր պատերազմում կսատարի նրան։
  • Եվ վերջինը՝ ԵՄ-ն պատրաստվում է Ադրբեջանի հետ նմանատիպ պայմանագիր ստորագրել, ինչպես ունի Հայաստանի հետ։ Մոռացեք, որ այդ պայմանագրում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքները կնշվեն։ Եվ չեմ զարմանա, եթե նշվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, որովհետև այս նախագծում այն մի քանի տեղ առկա է։

Պարոն Շահնազարյան, այս փաստաթղթից, այս եզրակացութուններից, հիմնավորումներից հետո հարց է առաջանում՝ սա դավաճանական գործողությո՞ւն է Հայաստանի վարչապետի կողմից։

Այս իրավիճակում ենթադրենք՝ ի՞նչ կարելի էր անել։ Եթե Հայաստանում լիներ Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանող իշխանություն և վարչապետ, այսպիսի վիճակ բացառվում էր։ Եթե լիներ իշխանություն, որն իսկապես Հայաստանի շահերն է պաշտպանում, Արցախի անվտանգությունն է պաշպանում, նման վարչապետին կոչ կանեի անմիջապես մեկնել Բրյուսել, հանդիպել ԵԽ  նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, բարձրագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի, Եվրախորհրդարանի նախագահ (խոսնակ) Դավիթ Սասոլիի, բոլոր խմբակցությունների հետ և  այս փաստարկներն այնտեղ ներկայացնել։ Բայց Փաշինյանին նման կոչ չեմ անում։

Ինչ վերաբերում է «դավաճան» խոսքին։ Նրան մեղադրել եմ այն արարքների համար, որը քրեական օրենսգիրքը որակում է որպես պետական դավաճանություն։ Հիմա նորանոր փաստարկներ են ավելացել, նորանոր նյութեր կան, որոնք ապացուցում են, որ ինքն օգնում է Ադրբեջանին։ 32 տարվա իմ քաղաքական գործունեության ընթացքում ոչ իրավական իմաստով «դավաճան» բառը երբեք չեմ օգտագործել։ Ֆրանսիացիներն ասում են՝ Դավաճանում են միայն յուրայինները։ Այդ իմաստով ինձ համար դավաճան է Սկրիպալը, Սնոուդենը։ Վարչապետ Փաշինյանը, ես չեմ ասում ՀՀ քաղաքացի Փաշինյան, դառնալով վարչապետ՝ նա յուրային չի եղել, նա թշնամի է եղել,  որպես թշնամի է նա դարձել վարչապետ։ Հիմա մենք գործ ունենք այս ամենի հետ։

Ի դեպ, Եվրախորհրդարանի արտաքին հանձնաժողովի երեկվա քննարկման ժամանակ Հայաստանի անունը չտրվել, փոխարենը բազմիցս նշվել է Ադրբեջանի էներգետիկ կարևորությունը ԵՄ-ի համար և մեղմ անդրադարձ եղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային և աղաղակող  ոտնահարումներին։  Արևմուտքի դիրքորոշումը զարմանալիորեն Վրաստանում մարդու իրավունքների, ժողովրդավարական ազատությունների հարցում շատ ավելի խիստ է, քան Ադրբեջանի հանդեպ, իսկ Հայաստանում ընդհանրապես այդ ամենի վրա աչք է փակվում։ Փաշինյանը շարունակում է քաղաքական  հետապնդումները, ձերբակալությունները։ Փաշինյանը չունի դատաիրավական բարեփոխումների ծրագիր, մինչդեռ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպանը հայտարարում է, որ իրենք սատարում են դրանք։ Ստացվում է, որ սատարում են քաղաքական ռեպրեսիանե՞րը․․․

Հունիսին լիագումար նիստն է, և փաստաթուղթը դրվելու է վերջնական ընդունման։ Կանխարգելել հնարավոր չէ՞։

Ասացի՝ ինչ պետք է արվի։ Ձեր կարծիքով պատահակա՞ն էր Փաշինյանի երեկվա հիստերիկ լայվը։ Այստեղ երկու պատճառ կար․ նախ այն խայտառակությունը, որ նա երեկ ասաց Եվրասիական հեռավար սամիթում գազի սակագնի վերաբերյալ։ Հերթական անգրագիտությունը, որովհետև գազի միասնական սակագին աշխարհի տնտեսապես ամենաինտեգրված կառույցում՝ ԵՄ-ում էլ չկա։ Եվ արդեն որերորդ անգամ դարձավ Լուկաշենկոյի գործիքը և շատ կոշտ պատասխանը ստացավ։ Երկրորդ, Եվրախորհրդարանի հանձնաժողովում քննարկվող նախագծի մասին իշխանությունը տեղյակ է եղել, ոչինչ չի ձեռնարկել և իր ձախողումը փորձեց կոծկել՝ ներկայացնելով իր հանդեպ եղած մեղադրանքները՝ դրանց ավելացնելով նաև մարդակերությունը։ Փաշինյանը շատ նման էր մի մարդու, որն ուղտի առաջ կանգնած մատնացույց է անում ուղտին, և փորձում պնդել, որ այդպիսի կենդանի գոյություն ունենալ չի կարող։ Ինչ վերաբերում է մարդակերությանը, ապա ոչ կանիբալիզմի առումով այստեղ ևս ճշմարտություն կա, որովհետև նա անընդհատ մարդկանց և նրանց ընտանիքների ճակատագրերի հետ է խաղում իր քաղաքական հետապնդումները շարունակելով։

Ակնկալիք չունե՞ք, որ Նիկոլ Փաշինյանը կգնա և կփորձի կանխել հունիսին ընդունվելիք բանաձևը․․․

Հայաստանում իշխանությունը գործում է Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված։ Կրկնում եմ՝ Փաշինյանին  իշխանության են բերել դրսի այն ուժերը, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակիցն են։ Այսօր Փաշինյանի դաշնակիցը կորոնավիրուսն է, առանց որևէ հեգնանքի եմ ասում։ Փաշինյանի  դաշնակիցը եղել և մնում են Ադրբեջանի  իշխանությունները, նա սպասարկում է նրանց շահերը։ Հիշելով Սենեկային ասենք՝ եթե քլունգն առած քանդում ես այն նավը, որում նստած ես ոչ միայն դու, ապա ոչ մի քամի քեզ համընթաց չէ։ Փաշինյանը թշնամի է։ Սա՛ է իրականությունը։

Ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել Ձեր նշած թշնամու հետ։

Մավրին պետք է հեռացնել քանի դեռ Մավրը իր գործը չի ավարտել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan