Եղեգնաձորում տուն է հրդեհվել․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ
Դիտել նաև
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
ԵՊՀ-ում հրդեհը մարված է, 3 տուժած հոսպիտալացվել է, կա 1 զոհ
Մայիսի 21-ին, ժամը 01:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Նոր Ավան թաղամասի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:06-ին, մարվել՝ 02:26-ին: Այրվել են տան տանիքի թիթեղյա ծածկի (72 քմ) փայտյա կառուցատարրերը՝ ամբողջությամբ և տանիքի տակ գտնվող կենցաղային իրեր: