Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում
28
Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Պետք է լուռ հետևե՞նք, թե ինչպես է Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը Ինչպե՞ս ապահովել բյուջեն․ պարզից էլ պարզ է` բեռը գցել ժողովրդի վզին Մայիսի 28-ը մեր ազգային խորհրդանիշներից է, որն ամփոփում է ազգի անցած ճանապարհը և նրա փոխանցումը ապագա սերունդներին. Վիտալի Բալասանյան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ Նիկոլը հեռացվելու է, քանի դեռ ամբողջությամբ չենք վերացել քարտեզի երեսից Վեդիի դատարանի 6 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 3 վարակված էլ Վճռաբեկ դատարանում կա Արթուր Ալեքսանյանն ընդգրկվել է վերջին տասնամյակի աշխարհի լավագույն ըմբիշների ցանկում. Տեսանյութ Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվն ավելացել է Ցավոք, այս օրն էլ գործող իշխանությանը խրատ չի լինելու Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է

«Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը. Էլինար Վարդանյան

Օրեր առաջ կայացած՝ վարչապետի և Արդարադատության նախարարի հրապարակային երկխոսությունը ունի խիստ կարևոր տողատակեր. դա սովորական կամ հերթական հանդիպում չէր։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նածագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

«Դա երկուսի գաղտնիքի մասնակի հրապարակայնացումն էր։ Հեղափոխական վարչապետը ներկայացրեց իր որոշումը՝ դատական համակարգի վերաբերյալ։ Սա այն հարցն է, որն ունի մանրակրկիտ վերլուծության կարիք, որովհետև այն առնչվելու է բոլորին։

Փաշինյանի պատկերացումների տրանսֆորմացիաները 

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին դեռևս բավական բարձր վարկանիշով և հեղափոխական լիցքերով վարչապետ Փաշինյանը, մի կոնկրետ դատավճռից գոհ չլինելով, կոչ արեց իր համախոհներին՝ շրջափակել դատարանները և հայտարարեց դատավորների վեթինգի ծրագրի մասին։

Անկախ՝ վեթինգի ինստիտուտի հանդեպ մեր դիրքորոշումից, փաստենք. իսկապես անարդար և իսկապես բարեփոխման կարիք ունեցող դատական համակարգի առողջացման համար վեթինգը տարբերակներից մեկն էր։ Վարչապետը կողմ էր դրան։

Կար այլ տարբերակ՝ պարզապես ժամանակի ընթացքում ազատվել ցածր վարկանիշով և երկար տարիների ընթացքում վարկաբեկված դատավորներից։ Այս տարբերակն էլ կարող էր ունենալ կողմնակիցներ և հակառակորդներ, բայց սա նույնպես տարբերակ էր և զգալիորեն կլուծեր խնդիրը ու նաև հեղափոխականությանը (լավ իմաստով) խորթ չէր լինի։ Երկու տարբերակն էլ կարող էին այս կամ հաջողությամբ իրականացվել, և նրանց առանցքում կլիներ մեկ ընդհանուր խնդիր՝ փոխել հին, անարդար և  վարկաբեկված դատական համակարգը՝ ի շահ պետության և քաղաքացու։

Կար երրորդ տարբերակը՝ գնալ դատաիրավական համակարգի՝ ավելի լավ մշակված գրագետ բարեփոխման, բայց դա ուներ մեկ նախապայման. որևէ պարագայում չէր կարելի սեփական քաղաքական շահերի համար օգտվել առկա որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։

2020թ. մայիսին վարչապետն արդեն բոլորովին այլ տեսակետ ունի, և այդ նոր տեսակետի առանցքը ոչ թե հին համակարգը փոխելն է, առողջացնելը, այլ՝ այն հնարավորինս օգտագործելը։ Սեփական ծագող շահերի համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Փաշինյանի նոր տեսլականը

Փաշինյանին պետք են դատավորներ, որոնք անմռունչ կկատարեն իր բոլոր հրահանգները։ Այսինքն՝ վեթինգի կամ բարեփոխման այլ տարբերակների փոխարեն, Փաշինյանը գնաց իր «սրտի դատավորների» թիմ ձևավորելու ճանապարհով։ Դրանք այն դատավորներն են, որոնք կայացնելու են իշխանության ցանկությանը համահունչ վճիռներ։ Դրանք կոնկրետ մարդիկ են։

Առաջին ահազանգը, որ Փաշինյանը որոշել է ոչ թե առողջացնել դատական համակարգը, այլ՝ գնալ դրա անխնա օգտագործման ճանապարհով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանի ընտրությունն էր։ Վերջինս հայտնի է Հաց բերողի գործով. նա էր, որ չփոխեց ծայրահեղ ծանր առողջական խնդիրներ ունեցող մարդու խափանման միջոցը, ինչը հանգեցրեց նրա մահվանը։ Հեղափոխությունից հետո այդ դատավորը դառնում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։ Սա ահազանգ էր, որը չնկատեց կամ նկատելով՝ լռեց հեղափոխական թիմը։

Պակաս կարևոր չէր Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանին դատավոր նշանակելը։ Վերջինս, ըստ էության, ոչ թե դատաքննություն էր անում, այլ խոշտանգում էր կիսամեռ մարդուն։ Հիշենք, որ Մնացական Մարտիրոսյանը տարիներ առաջ դատել էր Նիկոլ Փաշինյանին։ Ըստ Փաշինյանի և շատ շատերի՝ անարդար։ Հիմա Փաշինյանն օգտագործում է նրան արդեն իր նպատակների համար։ Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել. սա ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, որ նոր իշխանությունը գնաց ոչ թե համակարգը բարեփոխելու, այլ՝ սեփական շահի համար նույն վատ համակարգն օգտագործելու ճանապարհով։

Դատական համակարգը ենթարկեցնելու գործընթացի, ռեպրեսիվ մեքենան գործի դնելու մեխանիզմները տեսանելի էր արդեն անցյալ տարի, ինչի մասին մենք ահազանգում էինք։ Սկսվել էր մեկ մարդու ցանկությամբ չառաջնորդվող դատավորներին ցուցադրական պատժելու, իսկ ենթարկվողներին՝ խրախուսելու գործընթացը։ Ըստ էության՝ դրվել էր երկրում մեկ դատավորի գոյության սկզբունքը։ Քանի որ վարչապետի պատկերացումները դատական համակարգի վերաբերյալ հիմնականում  պտտվում են մարտի 1-ի գործի շուրջ, ինչպես նաև՝ որևէ կերպ դրան առնչվող հարցերի, երկրի դատական համակարգը դարձել է մարտի 1-ի դատավարության գերին։

Սրտի դատավորների թիմը

Շատ հավանական է թվում, որ այս պահի դրությամբ Փաշինյանը ձևավորել է իր սրտի դատավորների թիմը։ Այն ունի մոտավորապես այսպիսի տեսք՝  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր։ Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան։ Քանի որ Դանիբեկյանը ծանրաբեռնված է մարտի 1-ի գործով, փնտրվում է լրացուցիչ թեկնածություն։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ քննարկվում է երկու թեկնածություն՝ Մարինե Մելքոնյան և Նելլի Բաղդասարյան։

Իշխանությունների հիմնական գլխացավանքը Ավան վարչական շրջանն էր, որտեղ չէր հաջողվում 100 տոկոսանոց «սրտի դատավոր» գտնել։ Լուծումը գտնվեց՝ Գյումրիից Ավան տեղափոխվեց Վահե Միսակյանը, և միանգամից նրան տրվեց Սերժ Սարգսյանի գործը։

Ի դեպ, մարզերից «տրանսֆերների» պրակտիկան համարվում է հաջողված փորձ և շատ հրապուրիչ։ Տեղեկություն կա, որ Դավիթ Գրիգորյանին Երևանում ոչ մի դատավոր չի համաձայնում դատել, և հատուկ այդ նպատակով Սյունիքից դատավոր են բերում մայրաքաղաք։

Վերաքաննիչ դատարանը շատ ավելի սուր խնդիր է Փաշինյանի համար, և գործն այնտեղ ավելի դժվար է առաջ գնում։ Թեև արդեն իսկ ուրվագծվում է այն «դրիմ թիմը», որը պետք է բավարարի քաղաքական իշխանության հրահանգները։ Այդ կազմում են՝ Արմեն Դանիելյան, Մհեր Արղամանյան, Տիգրան Սահակյան, Արմեն Բեքթաշյան, Լուսինե Աբգարյան։ Հետաքրիր է, որ այս ցանկից երեքը վերաքննիչի հնաբնակներն են. ըստ Փաշինյանի ստանդարտների՝ ամենահինը, ամենասևը, և ունեն ամենացածր վարկանիշը։

Իսկապես շատ կարևոր է, որ հեղափոխական թիմը, որոնց մեծամասնությունն իսկապես երկրում առաջադիմական բարեփոխումների ցանկություն ուներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք տարբեր փուլերում սատարել են Փաշինյանին, այդ հարցը ուղղեն իրենք իրենց՝ արդյո՞ք սա այն էր, ինչը մենք ուզում էինք կամ պատկերացնում էինք արդեն հեռավոր թվացող 2018-ին։

Խնդիրներ, որոնք պետք է լուծի «սրտի դատավորների թիմը»

Ամիսներ առաջ, ըստ շրջանառվող լուրերի, Փաշինյանը ուժայինների առաջ խնդիր է դրել, իր պատկերացմամբ, կոռուպցիոն գործարքների բացահայտման մեծ ցուցանիշներ ապահովել։ Բնականաբար՝ նման խնդիրը անմիջապես հակադրվում է օրենքի հետ։   

Այս համատեքստում վերջին ամիսներին հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, մեղադրանքներ են առաջադրվում, խափանման միջոցների որոշումներ կայացվում, ինչպես նաև զանգվածաբար ֆիզիկական անձանց գույքի վրա կալանքներ են դրվում։ Հասարակությունն այս գործերի մասին գրեթե տեղյակ չէ։ Դրանք սկսվել են մարտի կեսերին և ընթացքի մեջ են մտել համավարակի և արտակարգ դրության պայմաններում։

Ուղղակի պետք է նայել այս ցանկի գործերի և վճիռներ ու որոշումներ կայացրած դատավորների անունները և կհամոզվենք, որ դրանք զարմանալիորեն համընկնում են «սրտի դատավորների» անվանացանկի հետ։

Դատավորների էլեկտրոնային ընտրության համակարգը, ըստ էության, դարձել է ֆիկցիա։ Մի քանի՝ իրենց համար անհարմար նախադեպերից հետո իշխանությունը գնացել է բացարձակ կառավարման եղանակով, որտեղ որևէ անակնկալ, որևէ ինքնուրույն վճիռ լինի նախապես բացառված։

Նման գործերի ցանկում են մարտի 1-ի բոլոր դրվագները, «ցուցադրական կոռուպցիոն գործերը» և բոլոր այն գործերը, որոնք առնչվում են այսպես կոչված նախկինների հետ։

Երբ Փաշինյանը Արդարադատության նախարարին հարցնում է, թե ո՞նց են անելու, որ վատ դատավորները գնան, առաջանում է առանցքային հարցը՝ ովքե՞ր են, ըստ վարչապետի, լավ և վատ դատավորները։ Ակնհայտորեն՝ «վատ դատավորներ» ձևակերպման տակ ընկնում են նրանք, ովքեր չեն համալրում «սրտի դատավորների» կազմը։ Որոշ ժամանակ հետո, երբ «սրտի դատավորների» մեքենան կսկսի անխափան աշխատել, այս խմբին վստահվելու են նորանոր գործեր, վստահաբար՝ Փաշինյանի քաղաքական հակառակորդների, թիմակիցների, որոնք կփորձեն ինքնուրույն մտածել կամ ինքնուրույն որևէ քայլ անել. բոլոր նրանց, ովքեր չեն ծափահարի։ Սա վտանգ է ցանկացած այլախոհի համար՝ հին թե նոր, նախկին թե ներկա։ Որևէ մեկն արդեն չի կարող ասել՝ դա ինձ չի վերաբերում։ Չի վերաբերում այսօր, վերաբերելու է վաղը, երբ իշխանությանը որևէ մարդու պահվածքն ինչ-որ կերպ դուր չգա կամ ձեռնտու չլինի։ Ժամանակի մի որոշակի հատվածում այս խնդիրը կարող է չանհանգստացնել, բայց մի օր այն թակում է անհատապես քո դուռը: Դրանից հետո մարդիկ իրադարձություններին սկսում են նայել այլ հայացքով, հանկարծ սկսում են տեսնել այն ճանապարհը, որով դատական համակարգն անցավ ու հասավ այս կետին։ Շատ ավելի հեշտ է՝ թույլ չտալ ռեպրեսիվ դատական համակարգի շահագործումը, քան՝ հետո կանգնեցնել այն։ «Սրտի դատավորների» համակարգը խեղելու է մարդկանց ճակատագրեր, կայացնելու է վճիռներ, որոնք խորը կասկածի մթնոլորտ են ստեղծելու։

Սրտի դատավորների համակարգն այն մեխանիզմն է, որը կոչված է բավարարելու միայն մեկ մարդու շահերն ու պատկերացումները, և այն դառնալու է լրջագույն խոչընդոտ՝ որևէ քննվող գործով ճշմարտության բացահայտման ճանապարհին։ Ի սկզբանե այդ թիմի առաջ դրված է ոչ թե ճշմարտության և արդարադատության խնդիրը, այլ՝ մեկ մարդու հրահանգների կատարումը։

Սա արդեն քաղաքական նախասիրությունների հարց չէ։ Խորհրդարանական մեծամասնությունը, խորհրդարանական 88-ը չպետք է լուռ, հլու հնազանդ ընդունի հիվանդ համակարգի այլասերումը, չտեսնելու տա անօրինականությունները։ Քաղաքական իշխանության ներսում գտնվող առավել առողջ և պատասխանատու դեմքերը պարտավոր են չլռել, ցույց տալ իրենց անհամաձայնությունը՝ արդարադության ողջ համակարգի անխնա շահագործմանը։ Դատավորների ընտրյալ այս թիմն առաջիկայում կարող է կայացնել վճիռներ, որոնք էապես ազդելու են շատ մարդկանց կյանքերի, հեղինակության, ճակատագրերի վրա։ Դրանք լինելու են բարդ և ծանր վճիռներ։ Եվ սա այն պարագայում, երբ այս թիմը ունենալու  է նվազագույն վստահություն, և նրանց վճիռները կրելու են անվստահության խարանը։ Դժվար չէ պատկերացնել, որ, բացի անձնական պատասխանատվությունից, դա բերելու է նաև լրջագույն խնդիրների պետության համար։

Այս զարգացումներն օրեցօր ուրվագծվում են ավելի հստակ։ Հիմա պետք է մտածել ամենակարևորի մասին. ի՞նչ անել, ինչպե՞ս փոխել վիճակը։ Շատ կարևոր է, որ մարդիկ և շրջանակները, ովքեր սա տեսնում են, որպես առաջին քայլ՝ չլռեն, բարձրաձայն խոսեն սրա մասին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan