Անհանդուժողականությունը կարող է կանգնացնել մի մարդ և այդ մարդը դա չի անելու
Հունվարին մի հոլովակ պատրաստեցի, որտեղ փաստերով ու ձևակերպումներով ապացուցում էի ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի կարմիր գծերը հատված լինելու մեր վիճակը: Եղան մարդիկ, որոնք ասում էին, որ նման բան չկա ու որ ես չափազանցնում եմ: Առավոտ արթնացա ու տեսա, որ այդ նույն մարդիկ պաշտպանում ու ճիշտ են անում Տաթևիկ Ռևազյանին, բայց ծպտուն չէին հանում Անժելա Էլիբեգովայի հետ նույն մակարդակի դեպքի հետ կապված: Ինչևիցե, բարոյականությունը չունի քաղաքական պատկանելիություն, այն կամ կա, կամ ոչ: Չափի ու սահմանի ընկալումը ներքին կուլտուրայի և դաստիարակության հավաքական արտացոլումն է և եթե դու դրանից չունես, ուրեմն չունես, ճառերն անօգուտ են: Շարունակում եմ պնդել, որ երկրում անհանդուրժողականությունը և ատելությունը միմյանց նկատամբ կարող էր կանգնեցնել մի մարդ և այդ մեկ մարդը դա չարեց, չի անում ու չի անելու, դա էլ է արդեն փաստ: Թե ուր կհասնենք այսպես, դա էլ է իմ համար պարզ:
Տաթևիկ Ռևազյան, աչքներդ լույս լինի, առողջ բալիկ մեծանա ու ապրի շնորհքով, խելացի, պատվախնդիր, պատասխանատու ու բարոյական մեծերի աշխարհում:
Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից