«Կիրթ Ալիև» գոյություն չունի Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի. Ծառուկյան Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ավտոերթից առաջ բերման ենթարկված Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են. ուղիղ
13
ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը. ուղիղ Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4-րդ զոհի մասին․ Լուսանկար Փաշինյանի եռագույնով փողկապը և «կառուցողական» հարցը Դավիթ Տոնոյանին․ Տեսանյութ Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» ՇՏԱՊ․ Արտակարգ նիստ ՀԱՊԿ-ում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման պատճառով Ադրբեջանցիները պահանջում են պատերազմ հայտարարել Հայաստանին. Տեսանյութ Ում հետ է հեռախոսազրույց ունեցել հայկական կողմը երեկվանից հետո․ պարզաբանում է ԱԳ նախարարը․ Տեսանյութ Մեր դիրքերից մեկին մոտենում է ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրք. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
«Մի՛ հավատացեք սենց բաների». Սամվել Մարտիրոսյան ԵՄ հատուկ ներկայացուցչին անհանգստացրել է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրացումը Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները․ Տեսանյութ ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը. ուղիղ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Ի՞նչ քաղաքական խնդիր էր հետապնդում Էրդողանը․ Սուրբ Սոֆիայի կարգավիճակը և քաղաքակիրթ աշխարհը Տեղական արտադրության կոնյակի գովազդը ժամը 06:00-22:30-ը նույնպես կարգելվի Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և այլ անձինք ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել Ոստիկանության Արտաշատի բաժնի մոտից․ Տեսանյութ «Է կարող ա…». Մհեր Մկրտչյան Երբ որ համախմբված ենք աշխատում իրենց ապատեղեկատվություններին ուժեղ հակազդում ենք և «կուտը» չենք ուտում Ու՞ր է մեր գերագույն գլխավոր հրամանատարը, ինչու՞ դիրքերում չէ Դուշանբեի վերելակում Ալիևը «ֆռցրեց» Փաշինյանին․ Շարմազանով. Տեսանյութ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Օրենքի խախտմամբ հեռախոսս ձեռքիցս խլել էին, մինչ այս պահը չեն ասում, թե ինչի համար են ԶԼՄ-ի գլխավոր խմբագրին 5 հոգով բերման ենթարկում Իբր հայկական հենակետը խոցելու տեսանյութում առկա կիքսերը. առկա է արև և անկյան տակ ստվեր, իսկ տեսանյութը տարածվել է առավոտ ժամը 9-ին ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում Կպատկերացնեի՞ք, որ Հայաստանի որևէ վարչապետ Հայաստանի սահմանին երկօրյա կատաղի լարվածությունից հետո կառավարության նիստում կներկայացներ թշնամու քարոզչական թեզերը. Տեսանյութ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին Անհանգստություն եմ հայտնում Ստյոպա Սաֆարյանի կողմից ազգամիջյան թշնամանք հրահրելու կապակցությամբ. «5-րդ ալիքի» տնօրեն Հիշենք անհիշելին 10. Տեսանյութ «Կիրթ Ալիև» գոյություն չունի Դա երկրի ներքին գործն է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին Միջազգային կառույցներին ուղարկեցինք ադրբեջանական ԶՈւ գնդակոծությունների վերաբերյալ առաջին միջանկյալ զեկույցը. ՄԻՊ Չնայած Հերոսի հանդեպ «պետության և ժողովրդի» այս անշնորհակալ վերաբերմունքին, այսօր նրա որդին՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը պաշտպանում է մեր հայրենիքի սահմանը Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Բանակի ու զինվորի կողքին լինելը մեզնից յուրաքանչյուրի սրբազան պարտքն ու պարտականությունը պետք է լինի. Ծառուկյան 15 քաղաքացի, այդ թվում՝ Analitik.am-ի գլխավոր խմբագիրը բերման են ենթարկվել Արարատի մարզի բաժիններ. Հայտարարություն Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 4-րդ զոհի մասին․ Լուսանկար Երեք կուսակցություններն ԱԺ որոշման նախագիծ են մշակել. առաջարկում է վերացնել հավաքների ազատության սահմանափակումը Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում գիշերը օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել Ընդդեմ արտակարգ դրության երկարացման ավտոերթից առաջ բերման ենթարկված Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են. ուղիղ Փաշինյանի եռագույնով փողկապը և «կառուցողական» հարցը Դավիթ Տոնոյանին․ Տեսանյութ Փաշինյանի ՖԲ էջում Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի ապատեղեկատվության վրա հղում է դրված․ Վարդան Ոսկանյան Ինչո՞վ է ավարտվելու Փաշինյանի «խաղաղասիրությունը» Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ ՇՏԱՊ․ Արտակարգ նիստ ՀԱՊԿ-ում՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման պատճառով Ադրբեջանցիները պահանջում են պատերազմ հայտարարել Հայաստանին. Տեսանյութ Բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին. Տավուշի մարզպետ Ում հետ է հեռախոսազրույց ունեցել հայկական կողմը երեկվանից հետո․ պարզաբանում է ԱԳ նախարարը․ Տեսանյութ Մեր դիրքերից մեկին մոտենում է ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծառայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում դեպի մեր դիրք. Տեսանյութ Որևէ սադրիչ գործողություն անպատասխան չի մնում. Փաշինյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի ռազմական միջադեպի մասին. Տեսանյութ Ի՞նչ անել սոցցանցերում, երբ սահմանին կրակում են. Տեսանյութ Արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով. Տեսանյութ «Արտաշատի բաժնում եմ». Նարեկ Մալյանին եւ ՎԵՏՕ-ի անդամներին ոստիկանները բերման են ենթարկել. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 182 , մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 32151 է, մահվան դեպքերինը՝ 756 Գարիկ Մարտիրոսյանի 6 միլիոն դոլար արժողության բնակարանը. լուսանկարներ Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան Տավուշի Սարիգյուղում «Mitsubishi Pajero»-ն դուրս է եկել ճանապարհից ու շրջվել. վարորդին դուրս են բերել փրկարարները Հակառակորդի կրակից ոստիկաններից 2-ը պահակակետի տնակի մոտ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել. ՊՆ խոսնակ

ՀՀ ԿԲ-ն թողարկել է 3 հուշադրամ, այդ թվում նվիրված աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վեռնոյի 100-ամյակին

Հայաստանի Կենտրոնական բանկը երեք նոր հուշադրամ է թողարկել:

Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյակ

Անրի Վեռնոյ (Աշոտ Մալաքյան, 1920-2002), ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ: Սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետեւ՝ Էքսան-Պրովանսի ֆրանսիական լիցեյում, որն ավարտելուց հետո անցել է լրագրողական աշխատանքի: 1945 թ. «Լա Մարսելյեզ» թերթում Անրի Վեռնոյ կեղծանունով հրապարակել է Հայկական հարցի մասին հոդվածների շարք: 1948 թ-ից աշխատել է կինոյում. աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկարներ («Արգելված պտուղ» (1952 թ.), «Մաքսիմ» (1958 թ.), «Նախագահը» (1961 թ.) եւ այլն):

Ժամանակակից կինոարվեստի լավագույն օրինակներից է Անրի Վեռնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը, որը նկարահանվել է 1991 թ. եւ ներկայացնում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած եւ Ֆրանսիա գաղթած  հայ ընտանիքի պատմություն: 1996 թ. կինոնկարն արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» մրցանակի, իսկ սցենարը թարգմանվել եւ հրատարակվել է տասնյակ լեզուներով` դառնալով հայի  անկոտրում ոգու եւ վերապրումի խոսուն վկայագիրը:   

Դիմերես` Անրի Վեռնոյին շնորհված Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը, «Փարաջանովյան թալեր» եւ «Սեզար» մրցանակների պատկերները։

Դարձերես` Անրի Վեռնոյի դիմապատկերը, կինոժապավեն եւ «Արգելված պտուղը» (1952 թ․) ու «Մի գիշերվա պատմությունը» (1960 թ․) կինոնկարների պաստառներից հատվածներ։

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 100

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28

Չափը 28,0 x 40,0

Տպաքանակը 500

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

 Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգեւոր եւ այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաեւ դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:

ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական տեղեկատվությունը հուշադրամների շրջանառության մեջ դնելու օրվա մասին չի ենթադրում, որ հուշադրամների վաճառքը կազմակերպվում է տվյալ օրվանից: Վաճառվող հուշադրամների եւ դրանց վաճառքի գնի մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի «Թղթադրամներ եւ մետաղադրամներ» - «Դրամագետ» վաճառասրահ տիրույթում, «Դրամագետ» վաճառասրահում վաճառվող դրամագիտական արժեքներ բաժնում:

Ձեռքբերված հուշադրամները եւ այլ դրամագիտական արժեքները ենթակա չեն վերադարձման եւ փոխանակման:

Եղիշե Թադեւոսյանի ծննդյան 150-ամյակ

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եղիշե Թադեւոսյանը (1870-1936 թթ.) հայ բնանկարչության եւ դիմանկարչության ճանաչված վարպետներից է:

Ծնվել է Վաղարշապատում, սովորել է Թիֆլիսի Տեր-Հակոբյան պանսիոնում (1879-1881 թթ.), Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1881-1885 թթ.) եւ Գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում (1885-1894 թթ․): Դասավանդել է Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում (1894-1895 թթ.): Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Երեւանում, Թիֆլիսում, Մոսկվայում: 1916 թ. աջակցել է Հայ արվեստագետների միության ստեղծմանը, ընտրվել նախագահ: Թադեւոսյանը Վրաստանի գեղարվեստական ակադեմիայի հիմնադիրներից (1923 թ.) եւ առաջին պրոֆեսորներից է: 

Լինելով հիմնականում երփնագրող` Թադեւոսյանի տաղանդը դրսեւորվել է նաեւ գրաֆիկայի, կիրառական արվեստների, խճանկարի, մանրաքանդակի ոլորտներում: Թադեւոսյանի առաջին իսկ գործերը վկայում են նրա խոր գունազգացողության, դասական ավանդույթներին հավատարմության մասին: Մեծ արժեք են ներկայացնում նկարչի թարմաշունչ ու քնարականությամբ լեցուն բնապատկերները («Արագած», 1917 թ., «Արարատ», 1934 թ.):

Թադեւոսյանը փայլուն դիմանկարիչ է: Նրա վարպետությունը դրսեւորվել է վաղ դիմանկարներում («Ա. Շիրվանզադե», 1929 թ., «Հ. Թումանյան», 1933 թ.), իսկ թեմատիկ դիմապատկերի ամենանշանավոր գործը նրա վերջին կտավն է` «Կոմիտասը» (1935 թ.): Լինելով հայ ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակակիցը` Թադեւոսյանը պարբերաբար անդրադարձել է նաեւ իր ժողովրդի անցյալին («Հոգեհաց. Արտաշեսի մահը», «Տորք Անգեղ», 1910 թ., «Արշակ եւ Փառանձեմ», 1921 թ.):

Եղիշե Թադեւոսյանի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, Մոսկվայի Արեւելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում եւ այլուր:  

Դիմերես՝ հատված Եղիշե Թադեւոսյանի «Նկարչի կինը՝ Ժյուստինը» (1903 թ․) կտավից։

Դարձերես՝ հատվածներ Եղիշե Թադեւոսյանի կտավներից՝ «Ինքնադիմանկար» (1933 թ․), «Սեւանա կղզու Առաքելոց եկեղեցին» (Էտյուդ, 1934 թ)։

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 100

Մետաղը/հարգը արծաթ 9250

Քաշը 28,28

Չափը 28,0 x 40,0

Տպաքանակը 500

Դրամաշուրթը հարթ

Որակը լավացված

Հրաչյա Ներսիսյանի ծննդյան 125-ամյակ

Հրաչյա Ներսիսյանը (1895-1961 թթ․) հայ անվանի դերասան է, ԽՄ ժողովրդական արտիստ (1956 թ.)։

Սովորել է Կ.Պոլսի ֆրանսիական եւ ամերիկյան քոլեջներում, հայկական Էսայան վարժարանում։ Բեմական գործունեությունը սկսել է Ա. Պենկլյանի թատերախմբում։ 1919 թ-ից եղել է Կ. Պոլսի «Հայ դրամատիկի» դերասան։ 1922 թ․ Վ․ Փափազյանի, Մ․ Ջանանի եւ այլ դերասանների հետ հաստատվել է Խորհրդային Հայաստանում, 1923 թ-ից դարձել է Երեւանի առմիշտ բնակիչ եւ Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) դերասան։

Ներսիսյանի վարպետությունը եւ տաղանդը լիակատար բացահայտվել են Ֆալստաֆի, Օթելլոյի, Լիր արքայի (Վ․ Շեքսպիրի «Վինձորի զվարճասեր կանայք», «Օթելլո», «Լիր արքա»), Պաղտասար աղբարի (Հ․ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Էլիզբարյանի (Ա․ Շիրվանզադեի «Պատվի համար»), Պրոտասովի (Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ»), Մեք-Գրեգորի (Վ․ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է») դերակատարումներում։ 1925 թ-ից նկարահանվել է կինոյում՝ Ռուստամ («Նամուս», 1925 թ.), Պեպո («Պեպո», 1935 թ.), Դավիթ Բեկ («Դավիթ Բեկ», 1944 թ.), Ղամբարյան («Ինչու է աղմկում գետը», 1958 թ.), Ներսես աղբար («Տժվժիկ», 1961 թ.):

Անձնավորման արվեստի ճկունության, արտահայտչամիջոցների հարստության շնորհիվ Ներսիսյանին հավասարապես մատչելի էին ողբերգական, դրամատիկական եւ կատակերգական կերպարանավորումները, որոնց դերասանը հաղորդել է հուզական խորունկ բովանդակություն։ Ներսիսյանի ստեղծագործական պաթոսը կարեկցանքն է  հանիրավի հալածված հերոսի նկատմամբ, որն էլ շեշտված է արտիստի հատկապես վերջին շրջանի դերակատարումներում:

Իր նկարագրով, արվեստի գեղագիտական արժեքով եւ հուզական գրավչությամբ Ներսիսյանն արժանացել է համաժողովրդական ճանաչման։

Դիմերես` Հրաչյա Ներսիսյանի հուշաքարին պատկերված խորաքանդակից հատված (գործ` Ստեփան Քյուրքչյանի):

Դարձերես` Հրաչյա Ներսիսյանի դիմապատկերը (գործ` Ներսես Կիրակոսյանի):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Անվանական արժեքը 10000

Մետաղը/հարգը ոսկի 9000

Քաշը 8,6

Տրամագիծը 22,0

Տպաքանակը 300

Դրամաշուրթը ատամնավոր

Որակը պրուֆ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan