Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան
28
Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է. օրակարգում է 47 հարց. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ. Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Սա որպես պետական հանցագործության մասին հայտարարություն է կարելի ընկալել Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Իշխանությունն անցել են սպառնալիքների. Արմեն Այվազյան. Տեսանյութ Այս պահին մի տղամարդ փորձում ա նետվի Կիևյան կամրջից. Լուսանկարներ Մարիա´մ, դիմակ չկրել քարոզում էին հայրդ ու ձեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը Նիկոլին ասում են ընկեր, ոնց որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ ա արտահանվում երկրից, ասում ա, գիտեք, եթե թեկուզ արտահանվում ա, ապա պիտի նշեմ, որ 5 տարում բան չի փոխվել Հասկանո՞ւմ եք ուր ենք մենք հասել Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Վերջին երկու օրը Երեւանի վրա թռիչք չեն ունեցել Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը. Մարիամ Փաշինյան Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր, ահավոր կարոտել եմ․ Աննա Հակոբյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը սոցիալական հեռավորության վրա նկատել է Տիգրան Ավինյանին Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ» Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Պաշտոնյաներին օր չի մնացել․ ի՞նչ պատիժներ կլինեն Արսեն Ջուլֆալակյանը ձգտում է փոխնախարար նշանակվել. ինչու են լարվել նախարարի հետ հարաբերությունները Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի Գործազրկության մակարդակի ամենաբարձր ցուցանիշը Տավուշում է Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ «Իմ քայլը» դիակապտությամբ է զբաղված «Գինի լից». Սերժի Սարգսյանի գլխավորությամբ երգում են Հանրապետականները. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Սահմանադրական դատարանի հարցը արդեն գցել եք ոտքներիդ, ինչի՞ եք ուզում անպայման ընկնի գլխներիդ Նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին «Էդ ո՞նց է, ձեզ կարելի է, մեզ չէ՞». վարչապետը՝ ԼՀԿ-ին Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Տեսանյութ Սանկտ-Պետերբուրգից ՀՀ է ժամանել 225 քաղաքացի

Պետական կառավարման համակարգում ավելի է խորանում այն համոզմունքը, որ երկրում կա շատ լուրջ համակարգային խնդիր, որի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան է

«Փաստ» օրաթերթը գրում է. Կենցաղային պատկերացումներ, առարկայական արդյունքների բացակայություն, մյուս կողմից էլ՝ իրականություն, որը հակառակ պատկերի մասին է վկայում: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը վերոնշյալ բաղադրիչներով է դիտարկում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված «նոր Հայաստանի» փաստերի 4-րդ մասը, ուր կրկին տեղ էին գտել կետեր, որոնք, մեղմ ասած, դժվար է որպես փաստ ընկալել

«Երկու տարվա ընթացքում առարկայական ու զգալի փոփոխություններ չեն կատարվել, տնտեսական զգալի աճ չի եղել, մարդկանց կենսամակարդակը չի փոխվել: Ընդհանուր առմամբ, քանի որ այս ընթացքում իշխանությունները զգալի հաջողություններ չեն գրանցել, ստիպված են ֆիքսվել աննշան բաների վրա ու հասարակությանը մանր-մունր փաստեր հրամցնել:

Մեծ հաշվով, իրենք իրենց իսկ լարած թակարդի մեջ են ընկել. քանի որ սպասումների շատ բարձր մակարդակ են նախանշել, ամեն անգամ ինչ-որ 100 փաստ ներկայացնելով՝ փորձում են հանրությանն ապացուցել, թե աշխատում են, և արդյունքները երկար սպասել չեն տալիս: Այդուհանդերձ, իրականությունը ուղիղ հակառակն է վկայում:

Հետևաբար, որքան էլ նմանատիպ փաստեր ներկայացնեն, միևնույն է, քանի դեռ մարդկանց կյանքում զգալի փոփոխություն չկա, այդ փաստերն իրենց ազդեցությունը չեն ունենա»,«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Խոսելով այդ փաստերի ազդեցության մասին՝ նա դիտարկեց սոցիալական ցանցերը, որոնք սոցիոլոգիական հարցումների բացակայության պարագայում վերլուծության հիմնական աղբյուրն են.

«Նշված հարթակում, մասնավորապես Facebook-ում, ակնհայտ է, որ յուրայինների, իշխանության գիծը տանող շրջանակների համար ամեն անգամ էլ ավելի դժվար է դառնում հիմնավորել այդ 100 փաստերի իրապես կարևոր լինելը:

Ցավոք, մեր երկրում իշխանության բարձրագույն կրողը շատ ու շատ հարցերի վերաբերյալ կենցաղային պատկերացումներ ունի: Սա առհասարակ բնորոշ է հեղափոխություններին. «հեղափոխական հիվանդություն» է, երբ թվում է, թե բարդ հարցերին կարելի է պարզ պատասխաններ տալ:

Հենց այս տրամաբանությամբ էլ ներկայացվում են նաև վերոնշյալ փաստերը՝ կարծելով, թե դրանք կվկայեն այն մասին, որ շատ լուրջ արդյունքների են հասել: Իրականում դա հակառակ ազդեցությունն է ունենում ոչ միայն հանրության շրջանում, այլև պետական կառավարման համակարգում:

Պետական կառավարման համակարգում ավելի է խորանում այն համոզմունքը, որ երկրում կա շատ լուրջ համակարգային խնդիր, որի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան է:

Որքան այս անորոշ շրջանը երկար տևի, նման փաստերն ավելանալու են, բայց պետական կառավարման համակարգի արդյունավետությունը նվազելու է:

Իշխանությունները հենց իրենք են իրենց մտցրել փակ շրջանի մեջ, որի տրամաբանությամբ անպայման 100 փաստ պետք է ներկայացվի, բայց իրականում գործ չարվի: Բայց այս փակ շրջանը հենց իրենց է հարվածում՝ անգամ իրենց ներքին լեգիտիմությանը»:

Անդրադառնալով կադրային քաղաքականությանը, վերջերս իրար հաջորդող հրաժարականներին, նաև հնարավոր հրաժարականների մասին տեղեկություններին՝ քաղաքագետը նկատեց, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան կարելի է կարծել առաջին հայացքից:

«Երբ պետական կառավարման համակարգում տեսնում են, որ կառավարման այս ամբողջ շրջանում արդյունքներ չկան, իշխանության բարձրագույն կրողի նկատմամբ, ինչպես արդեն նշեցի, ներքին լեգիտիմությունը պակասում է: Սա կարող է ստեղծել նաև մի վիճակ, երբ մարդիկ չեն ցանկանա աշխատել տապալված թիմի և ղեկավարի գլխավորությամբ:

Ունենք ղեկավար, որն առաջնորդվում է «Պետությունը ես եմ» սկզբունքով, ցանկանում է կառավարման ամբողջ համակարգը լցնել յուրայիններով:

Եթե կարողանան իշխանությունը երկար պահել, այս հանգամանքը կբերի նրան, որ ո՛չ խորհրդարանական, ո՛չ արտախորհրդարանական ընդդիմությունը երկրի քաղաքական ու տնտեսական համակարգում իր տեղը չի ունենա:

Սա կհանգեցնի նաև մի վիճակի, ըստ որի, պետական կառավարման համակարգում առաջին չափանիշը լոյալության սկզբունքը կլինի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ այս համատեքստում նա կարևորեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման անհրաժեշտությունը. «Ազգային համաձայնության կառավարության՝ մեկ այլ ղեկավարի գլխավորությամբ, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն խուսափել պրոֆեսիոնալների արտահոսքից, այլ կարողանանք վերահսկել կորոնավիրուսի տնտեսական և բժշկական հետևանքների չեզոքացման գործընթացը:

 Շատ կարևոր է, որ իշխանության ղեկին ուրիշ մեկը լինի, կարող է անգամ ներկայիս իշխանական համակարգից ինչ-որ մեկը լինել: Այն տրամաբանությունը, որն այսօր առկա է պետական կառավարման համակարգում, ի վերջո, այդ գործընթացին է հանգեցնելու»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, իշխանության՝ ճգնաժամային կառավարումը ի սկզբանե սխալ ուղղությամբ է գնացել: Նա շեշտեց, որ չի ստացվել կանխատեսում իրականացնել միջնաժամկետ ու երկարաժամկետ կառավարում իրականացնելու տեսանկյունից: Նա շեշտեց նաև տնտեսական ուղղության մասին, որն իշխանությունը ևս տապալել է:

«Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետն ընդունեց, որ հնարավոր է՝ Հայաստանում վարակի տարածումը զարգանա իտալական ձևով:

Շատ խորհրդանշական էր սա: Իշխանությունները գիտակցում են, որ սխալ քայլերի են գնացել, բայց քանի որ արդեն զարգացման թելերը բաց են թողել ու չեն կարող վերահսկել, փաստորեն, պատասխանատվությունը իրենց վրայից մարդկանց վրա են գցում: Կարծում եմ՝ Հայաստանը կարող է լինել աշխարհի այն եզակի երկիրը, որտեղ արտակարգ դրության պայմանները մեղմացնելու ֆոնին վարակի տարածումն այնքան է մեծանալու, որի հետևանքով ստիպված կլինեն ավելի խիստ պայմաններ մտցնել, քան կային նախկինում»:

Խոսելով արտակարգ դրության քաղաքական բաղադրիչի մասին՝ Բենիամին Մաթևոսյանը, հաշվի առնելով հանրաքվեի հարցը, նկատեց, որ այս պայմաններում մարդկանց ընտրատեղամասեր տանելը ոչ թե կոլեկտիվ հանցագործություն, այլ կոլեկտիվ ինքնասպանության դրսևորման փորձ կարելի էր համարել:

Մյուս կողմից, չբացառեց հետևյալ սցենարը. «Ես չեմ զարմանա, որ որոշակի ժամանակ անց ԱԺ-ն արտահերթ նիստ գումարի, որոշի առհասարակ չեղարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու հարցը փորձի լուծել խորհրդարանական մեծամասնության ձայների շնորհիվ:

Չմոռանանք այն հայտարարությունը, որ այդ հարցը կարգավորելու համար բանակցություններ են ընթանում Վենետիկի հանձնաժողովի հետ:

Այսինքն, քանի դեռ Վենետիկի հանձնաժողովն այդ հարցը չի կարգավորել, քանի դեռ առկա տնտեսական կոլապսի և իշխանության անկարողության ֆոնին կա նաև «այո»-ի համար անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելու վտանգ, հանրաքվեի հարցը մաքսիմալ երկարաձգելու են»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին ուղղված դիմումին՝ քաղաքագետը նկատեց.

«Սովորաբար նման պայմաններում տեղի է ունենում ինչ-որ կուլիսային գործարք: Վենետիկի հանձնաժողովը կարող է դրական արձագանք տալ, օրինակ՝ ՍԴ հարցը ԱԺ շրջանակներում կարգավորելու իշխանությունների նախաձեռնությանը, որի փոխարեն իշխանությունը խոսք կտա այս կամ այն կոնվենցիան վավերացնել կամ գործածել մեր երկրում: Հնարավոր է՝ ինչ-որ կուլիսային բանակցություններ են գնում, որի արդյունքից է կախված նաև այն, թե Վենետիկի հանձնաժողովը ինչ եզրակացություն կտա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan