Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները

Իրականում 2 մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն ա, մյուսն էլ Լֆիկը. հրապարակվեց Թորոսյանի և Սանասարյանի նամակագրությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր՝ մայիսի 18-ին, շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցվել են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում հրապարակվեց նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան նամակագրությունը՝ Առողջապահության նախարարությունում ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:

«Դավ, քո աշխատողներն ի՞նչ լիազորություններով են տենդերի բնութագիրը փոխել, 100 միլիոն դոլարի մեջ 700 հազար դրամ շահելով իբր թե մենք կորցրել ենք դիալիզի սարքերը սպասարկելու հնարավորությունը և կասկածելի որակի ապրանքները կրել, որն ուղիղ ձևով անդրադառնալու է պացիենտների կյանքի և առողջության վրա։ Ես չէի իմացել, որ ձերոնք տեխնիկական պայման են փոխել տվել, թե չէ չէի թողնի, որ դա տեղի ունենա, այսուհետ տենց է լինելու, մեր ենթակայության կամ առողջապահության որևէ հիմնարկում եթե փորձ արվի միջամտել դրա ներքին գործերին»,– Արսեն Թորոսյանի նամակը կարդաց Սանասարյանի պաշտպանը։

Այդ նամակից հետո Արսեն Թորոսյանն ուղարկել է նաև PDF ֆայլ, որը գործով ամբաստանյալ Սամվել Սադյանի կողմից ուղարկված գրությունն է։

Սանասարյանն արձագանքել է նամակին.

«Արս, դիալիզի ոլորտը մինչև հիմա եղել է մոնոպոլացված, ու ոչ մեկ չի կարողացել մուտք գործել։ Մեր կողմից հունվարի 8-ին ուղարկվել է դիալիզի շուկայի վերլուծության արդյունքները նախարարության աշխատակազմի ղեկավարին, ու առ այսօր չի եղել արձագանք։ Մեր կողմից միայն առաջարկվել է տեխնիկական բնութագրերը կազմելիս հաշվի առնել  նախնական բնութագիրը, որը ոչ խտրական է ու մրցակցություն ապահովող։ Դիալիզի շուկայի վերլուծության արդյունքներով շուտով 2 ընկերության վերաբերյալ նյութեր ուղարկվելու են Դատախազություն, չարաշահումների չափը նախնական հաշվարկներով գերազանցել է 1 միլիոն ԱՄՆ դոլարը։ Ավելին, այս պահին շարունակվում է մրցույթները խտրական կազմակերպել կոնկրետ մեկ կազմակերպության համար, օրինակ՝ երեկ Վանաձոր բկ-ի հայտարարած մրցույթը խտրական էր։ Պացիենտների առողջության մասով էլ մի հատ մտի Մասիսի բկ ու նայի ինչ պայմաններում են դիալիզ ստանում հիմա։ Պետք է նշեմ, որ ծախսանյութերի մատակարարման մրցույթով պահանջել սարքերի սպասարկում արգելվում է։ Մարդկային բազմաթիվ դեպքեր, որտեղ մատակարարվել է տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանք ու ընդունվել։ Եթե գործի մանրամասներին ես ուզում ծանոթանալ, ապա հրավիրում եմ մեր մոտ՝ համատեղ քննարկման։ Ասեմ, որ այս անգամ մասնակցել են թվով 7 ընկերություններ, մրցակցության արդյունքում  ներկայացված գների նկատմամբ շուրջ 6 միլիոն ՀՀ դրամ տարբերություն է տվել։ Ինձ համար հարց է մնում, թե ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը մինչև հիմա, և ի՞նչ քայլեր է նախատեսում անել դիալիզի շուկան մրցակցային դարձնելու համար։ Խտրական բոլոր մրցույթները կասեցվելու են, իսկ չենթարկվողների վերաբերյալ նյութերն իր իսկ հիմնավորումներով ուղարկվելու են Դատախազություն։ Վերջում մեկ օրինակ բերեմ. դիալիզի պարագաները վաճառվում են մաքսային արժեքից 2.2-ից մինչև 3.8 անգամ թանկ գներով, դու իմ ընկերն ես, բայց չեմ կարա պարտականություններս չիրականացնել, եթե խոչընդոտ եղավ, իրավական ընթացքը տալու ենք»։

Թորոսյանը պատասխանել է.

«Դավ, ընկեր լինելը կապ չունի, երբ որ հիվանդի կյանքի հետ գործ ունես, իմ համար մի քանի միլիոն դրամն էական չի, երբ կոնկրետ մարդու կյանքն է հարցը եղել ու նաև էական չի այդ ախմախ օրենքը։Արգելվում է, ասում ես, սպասարկում մտցնելը, իսկ թույլ տրվո՞ւմ է այդ սպասարկման համար մի քանի միլիոն ծախսելը, որի արդյունքում բերելու է ավելի թանկ գնի ու ավելի մեծ ծախսի։ Մեկ էլ թույլատրվո՞ւմ ա մեզ փոխել տալ տենդերի պայմանները, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը նախկինում չի զբաղվել էս բիզնեսով, տենդեր լինի։ Այո, մեր սխալն է եղել, որ այդ առաջարկությունն ընդունել ենք, ես որ իմանայի, հաստատ չէինք ընդունի։ Ուրախ եմ, որ Վանաձոր բկ-ն չի ընդունել, «Զորաշենն» էլ մեծ հավանականությամբ կընկնի սև ցուցակ, եթե հանկարծ անորակ ապրանք բերի։ Հաջորդը՝ իմ նախարարությունն էլ էնքան բան ա անում դիալիզի շուկային, որ ոչ մեկ մինչև օրս չի արել սկսած տրանսպլանտալոգիայի զարգացումից, որ մարդկանց երիկամները փոխենք, որ դիալիզի կարիք չունենան, վերջացրած Երևանում ու մարզերում դիալիզի նոր կենտրոնների բացումով, որ պահանջարկը բավարարենք, բայց ոչ որակի հաշվին»։

Անդրադառնալով երկրում առկա մենաշնորհային քաղաքականությանը՝ Սանասարյանն ասել է.

«Արս ջան, «Զորաշենը» չգիտեմ՝ ինչ կազմակերպություն ա, բայց ինձ չի հետաքրքրում, քո գործն էլ ես տեսնում եմ ու ամեն հնարավոր առիթով քո արածներից եմ խոսում։ Ինչ վերաբերում է կյանքերին, ապա ապացուցված չի, որ որակի խնդիր կա, իրականում 2 պլանի մենաշնորհ կա. մեկը Դոն Պիպոն ա, մյուսն էլ Լֆիկը։ Օրինականությունը, ամեն դեպքում, պետք է պահվի, ցավդ տանեմ։

Էդ 2 կլաններն աշխարհի լավագույն 2 ֆիրմայի ապրանքն են բերում, ի դեպ 50-ից 100 հազար դոլարանոց սարքերը նվեր տալով։ Բայց էն մյուսն էլ աշխարհում 17 տոկոս ծածկ ունի, նենց չի, որ վատն ա, ապեր, էդ նենց չի, որ նվեր ա, իրանք տալիս են, որ իրանցն օգտագործվի, բեր նստենք խոսանք իրար հետ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan