Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են մասսայական ՌԴ քաղաքացիություն ընդունելով
28
Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է. օրակարգում է 47 հարց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. Մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսի վարակին զուգահեռ, ստեղծվել է ծանր իրավիճակ․Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 372 , մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7774 է Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց է, որից չի զեկուցվում 27-ը. Տեսանյութ Տնտեսությունը երկու ամիս «անջատելն» անիմաստ էր, եթե այն իմաստ ունենար, այսօր այսպիսի թվով վարակակիրներ չէինք ունենա. բժիշկ Հերթը հասավ մերոնց. Նիկոլի «սեւ ցուցակն» ընդարձակվել է. ցանկը տրվել է իրավապահներին, որ «դոսյե» հավաքեն Վիճակը ծանր է. կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք. արդեն սկսվել են ռեյդեր. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Ազգային ժողովի նիստ. ռեկորդային թվով հարցեր են օրակարգում. LIVE Ի՞նչ է սպասում Հայաստանին Փաշինյանի կորոնահեղափոխության արդյունքում Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Նորածին է մահացել. հայրը մեղադրում է բժիշկներին «Էդ ո՞նց է, ձեզ կարելի է, մեզ չէ՞». վարչապետը՝ ԼՀԿ-ին Մոսկվայում կսկսեն կորոնավիրուսի հակամարմինների առկայության անվճար թեստեր անցկացնել Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Տեսանյութ Սանկտ-Պետերբուրգից ՀՀ է ժամանել 225 քաղաքացի «Գրառում ջնջող վարչապետին ոչնչով չի զիջում իր սուպերնախարարը». Գագիկ Համբարյան Եղբայրը դանակահարել է քրոջ նշանը հետ տված նախկին փեսային Հայտնաբերվել է դիմակ չկրող 357 անձ Ծխողները հաճախ COVID-19-ի հիվանդության ծանր ընթացք են ունենում Իրականությունն այն է, որ հանրաքվեն տապալված է Տիկին Արսինե Խանջյան, խոշոր խայտառակությունները դեռ առջևում են Որքան եփես, ականջները միևնույն է հում են մնում Արդյոք կա՞ հստակ հաշվարկ, թե քանի դիմակ պետք է վաճառեք, որպեսզի էն նիսյա սիգարետի ողջ պարտքը փակեք Հարգելի դատարա՞ն, թե՞ դատարանի փոխարինիչ Հեղափոխականի կտակարանից. դոկտոր Գեբելս-փորձով ապացուցված կանոններ Հայաստանն այս պահին գերի է մեկ մարդու պատկերացումներին, և երկրի զարգացման տրամաբանությունը պարզապես վտանգված է «Թե «դուխ» ունես, հանրաքվեն մի չեղարկի». Էդուարդ Շարմազանով Ձեռքներդ դրեք խղճներիդ ու ասեք՝ հեղափոխության էս 2 տարիների ընթացքում ստրատեգիական նշանակության ի՞նչ է փոխվել էս երկրում դեպի դրականը 56-ամյա անձին դեղը չեն ներարկել` պահելով երիտասարդների համար «Խնդրում եմ յուրաքանչյուրիդ՝ միացեք այս դաժան պայքարին ու գնացեք աշխատեք COVID19-ի դեմ պայքարի հատուկ բժշկական հաստատություններում». Արմեն Մուրադյան Քաջարանում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել Լևոն Համբարձումյանին Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր Чья корова бы мычала, твоя бы молчала «Երևան Սիթի» սուպերմարկետում ձեռնոցների գինը մեկ օրում գրեթե կրկնակի աճել է ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք Երեկվանից գտնվում եմ հարաբերական ազատության մեջ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան օրացույցը խախտված է․ մայիսի 27-ին են Հանրապետության տոն նշում Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը Ակունք իմաստության կամ «кто виноват и что делать?» Նկարում պատկերված են երկու բժիշկ, ովքեր որոշել են, թե ով պետք է ապրի և ով՝ մեռնի Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել Դուք որպես պաշտոնյա վտանգավոր եք իրավական պետության համար․ Սամսոնյանը՝ Հովակիմյանին. Տեսանյութ Շիրակի մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի, նրանցից 18-ի մոտ դրական ախտորոշում կա Եկեղեցու մոտ գտել են բնակության վայր չունեցող Արա Պողոսյանի դին. Տեսանյութ Ում համար կավելանա գույքահարկը. Փաշինյանն անուններ տվեց Արմեն Սարգսյանի հրամանագրերով դատավորներ են պարգևատրվել Բժիշկը հեռակա խորհրդատվությամբ դեղ չի նշանակում. ԱՆ խոսնակը հերքում է ԶԼՄ-ի հրապարակումը Այ որ նստած դիմակը քաշքշում եք, դրա համար էլ հանրաքվե չի արվում. Սիմոնյան. Տեսանյութ Արդյունավետ կարող է լինել Նախիջևանի խնդրով եռակողմ Հայաստան-Իրան-Ռուսաստան փակ խորհրդակցությունների անցկացումը Ուղիղ չեք ասում, բայց չեք ուզում հարցը լուծվի. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի «օպտիմալացումից» հետո նախարարություններում 3626 հոգու փոխարեն աշխատում են 4242 հոգի Վարչախումբը քաջ գիտակցում է, որ այլևս «Այո»-ի հաղթանակի շանս չունի Ռաֆիկ Գրիգորյանը, ով արդարադատության Նախարարի առաջին տեղակալն է, դիմելով Նիկոլին ասեց` Հարգելի դատարան. Տեսանյութ Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է բուժկենտրոն Փաշինյանի սողացող հակառուսական քաղաքականությանը հայաստանցիները պատասխանում են մասսայական ՌԴ քաղաքացիություն ընդունելով Նիկոլ Փաշինյան, հանրապետությունը ունի մեկ խնդիր, և այդ խնդիրը դու՛ ես Իրական օրակարգը թողած՝ փորձում եք բավարարել ձեր ամբիցիաները, ազատվել այս ՍԴ-ից․ Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Զերծ մնալ խնջույքներից և հավաքույթներից. ոստիկանությունը ծառայություն կիրականացնի մի շարք ուխտատեղիներում Եթե Արցախում առանց դիմակի խնջույք են անում, ինչո՞ւ եք խուսափում հանրաքվեն անցկացնել. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ Գարո Խաչիկյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի երրորդ փոխքաղաքապետ

Քաղաքապետարանի հայտարարած մրցույթը շահած ընկերությունը կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել, ընկերության տնօրենը վարչապետի քավորի ազգականն է. Դավիթ Խաժակյան. Տեսանյութ

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսեց հարյուր միլիոնավոր դոլարներ հասնող մեքենայություններից և նշեց, որ շաբաթներ շարունակ պետական մարմինները լռել են այդ մասին, այդ պատճառով ինքն է բացահայտելու այդ չարաշահումները:

 

Նա նշեց, որ խոսքը պետական գնումների մասին է և պարզաբանեց, որ գնումների մասին օրենսդրության համաձայն՝ ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից: Նրա խոսքով՝ փաստացի շինարարական աշխատանքների համար հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները և դրանց տեխնիկական հսկողությունը:

«2019-ի հոկտեմբեր ամսին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարում է  մի փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցնում շատ ու շատ շինարարների և տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների: Պետությունն այդ որոշմամբ կազմակերպություններից մրցույթներին մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, այնքան մեծ, որ շատ ընկերություններ որոշում են այդ պայմաններով չմասնակցել մրցույթների:

2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «էտալոն գրուպ» ՓԲԸ-ն և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների՝ տեխնիկական հսկողություն իրականցնող մրցույթներին և հիմնականում, նվազագույն արժեք տալով, հաղթում»,- ասաց նա:

Ըստ Խաժակյանի՝ 2020 թ․ փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը՝ ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը: Նա նաև ասաց, որ Կառավարության համապատասխխան որոշմամբ կազմակերպությունը ներակայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս: «Իսկ հիմա ամենաուշագրավը՝ պարզվել է, որ նորաստեղծ «Էտալոն գրուպի» ներկայացրած բանկային երաշխքիը կեղծ է: Ասել է թե, մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է: Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմաերպության հետ կնքված պայմանագիրը և չի տեղեկացնում մարդկանց»,- նշեց Խաժակյանը:

Խաժակյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանը մարտ ամսին հրապրակել է իր հերթական, բայց ծավալներով մեծ մրցույթը՝ բազմաբնկարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթը, եթե նախորդը պարզապես տեխնիկական հսկողության մրցույթ էր, ապա այս մեկով նախատեսված է մեծածավալ շինարարական աշխատանքներ: «Այս մրցույթի չափաբաժինների մեծ մասին նվազագույն արժեք է ներակայացնում «Ռաշն վոյաժ» անունով ՍՊԸ-ն, որը ևս ստեղծվել է հետհեղափոխական շրջանում՝ 2019 թվականի հունվար ամսին: Այս կազմակերպությունը ևս կշահեր 600 մլն դրամ և ավել արժեղությամբ մրցությը, եթե չպարզվեր, որ այն ևս ներկայացվել է կեղծ բանկային երաշխիք»,- նշեց նա:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ, բնականաբար, հարց է առաջանում՝ փոխկապակցված են արդյոք այս ընկերությունները, և արդյոք կեղծվել են բանկային երաշխիքի մասին փաստաթուղթը սեփական ռիսկով:

«Համաձայն պետական ռեգիստրի պաշտոնական տվյալների՝ «Ռաշն վոյաժ» ՍՊԸ տնօրենն է Վահագն Ղալումյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ով 2019 թվականի սեպտեմբեր ամսից զբաղեցնում է այդ պաշտոնը: Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը վերջերս հայտնի դարձած, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետևից խփող, խփելուց հետո արարքից հրաժարվող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի եղբայրն է:

Ի տարբերություն վարչապետ Փաշինյանի պատգամավոր դարձած ազգականներ Սիփան Փաշինյանի և Հրաչյա Հակոբյանի՝ Վահե Ղալումյանը «իմ քայլի» համամասնական ցուցակում զբաղեցրել է անցողիկ՝ 31-րդ տեղը: 2003-2006 թթ․ Իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի տեղակալ է եղել,  2006-2015-ը իջևանի ճանշին վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Կարծում եմ՝ պարոն Ղալումնյանն ունի տենդերների մասնակցության սոլիդ փորձառություն»,- նշեց նա:

Ամփոփելով խոսքը, նա ասաց, որ Վահե Ղալումյանը հետհեղափոխական շրջանում ստեղծել է «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ն և մանսակցել շինարարական խոշորածավալ մրցույթի՝ ներկայացնելով կեղծ բանկային երաշխիք: Նա ասաց, որ Վահե և Վահագն Ղալումյանների ազգակցական կապը հստակ չի կարող նշել, բայց ըստ տեղեկությունների՝ հորեղբոր տղաներ են: «2 շաբաթ անցել է այն բանից հետո, ինչ բանկը ներակայացրել է Երևանի քաղաքապետարանին այն մասին, որ նման երաշխիք չի թողարկել, և այդ փաստաթուղթը կեղծ է, այս ամենը ես ինչու եմ հրապարակում, այլ ոչ թե իրավապահները, կդժվարանամ ասել»:

Նա ասաց, որ կդժավարանա ասել, թե «Էտալոն Գրուպ» ու «Ռաշն վոյաժը» իրար հետ կապ ունե՞ն, նա նշեց, որ դա պետք է իրավապահները պարզեն, գուցե նույն  շենքում են գտնվում հասցեները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan