Վերջերս մեքենաս վաճառեցի և գումարն ավանդ դրեցի․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 փաստեր թվարկելիս նշեց, որ Հայաստանում վարկերի և ավանդների դոլարիզացիան նվազել է, ինչը նշանակում է, որ մարդիկ ավանդ դնելիս և վարկ վերցնելիս դա անում են դրամով՝ ավելի շատ վստահելով հայկական արժույթին։
Նա նշեց, որ ինքն էլ է նման կերպ վարվել։ Մասնավորապես ասաց, որ վերջերս վաճառել է իրեն պատկանող մեքենան ու ստացած գումարն ավանդ է դրել հայկական դրամով։ Նա ասաց, որ հայկական դրամին պետք է նման կերպ վերաբերվել։