Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Համընդհանուր սպասում ու տարբերություն․ ի՞նչ իրավիճակ է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Համավարակը որոշակի իմաստով համահարթեցում է: Համարյա բոլոր երկրների առջև նույն խնդիրները դրվեցին: Լուծումներն էլ առերևույթ նույնական էին: Բայց տարբեր արդյունքներ ստացվեցին:

Այս օրերին մենք խոսում ենք արտակարգ դրության երկարացման, բայց կարգ ու կանոնի որոշակի ազատականացման մասին: Համարյա միաժամանակ Ադրբեջանում հայտարարեցին, որ թույլատրում են միջքաղաքային հաղորդակցությունը:

Այսինքն նոր-նոր երկրում տեղաշարժման ազատություն տրվեց: Վրաստանում իշխանությունները հայտարարեցին, որ արտակարգ դրությունը չեն երկարացնելու: Մայիսի 22-ից Վրաստանը որոշակի կանոններով վերադառնում է «նախկին» կյանքին: Հայտարարվում է, որ հունիսի 15-ից թույլատրվում է ներքին տուրիզմը: Իսկ հուլիսի 1-ից կվերաբացվի արտագնա տուրիզմը: Այդ ուղղությամբ ահագին աշխատանք է տարվել: Բրիտանական զբոսաշրջային հայտնի պարբերականը Վրաստան այցելելու մասին առաջարկ-հոդված է հրապարակել, 20-ից ավելի ավիաընկերություններ ցանկություն են հայտնել Վրաստան չվերթներ սկսելու մասին՝ Քաթարի ավիաուղիներից մինչև այն հայտնի էժանագին ավիաընկերությունը:

Զբոսաշրջության գործակալությունը նույնիսկ վերլուծություն է հրապարակել՝ ասելով, որ առաջին հերթին զբոսաշրջիկներ է սպասում Իսրայելից, Չեխիայից, Լեհաստանից ու Ավստրիայից: Իշխանությունները նույնիսկ հյուրանոցների համար խորհուրդներ պարունակող ուղեցույց են կազմել ու հրապարակել: Հայտարարվել է ֆերմերային տնտեսությունների աջակցման համար մոտ 93.3 մլն դոլարանոց ծրագրի մասին (նման ծրագրի գործարկման մասին նաև Ադրբեջանի իշխանություններն են հայտարարել՝ ավելի փոքր՝ մոտ 76.5 մլն դոլար արժեքի չափով): Վրաստանում իշխանություններն աջակցության գումարը պարտադրում են իրացնել միայն առևտրի որոշակի կետերում և գնել միայն վարուցանքին անհրաժեշտ նյութեր (պարզ ասած՝ աջակցությունը չի ուղղորդվի նախկին վարկերի մարմանը՝ ինչից միշտ զգուշանում են նման աջակցության հեղինակները): Վրաց գյուղնախարարությունը հայտարարել է, որ գյուղացիական տնտեսություններին դիզվառելիք է տրամադրում՝ 1 հա-ին 150 լիտրի չափով: Պարենի հնարավոր սակավության ու գնաճի հեռանկարից ելնելով վրաց վարչապետը հայտարարել է․ «Երկրում չմշակված հողակտոր չպիտի լինի»:

Հարևան երկրի լավատեսությունը համավարակային իրավիճակից է բխում: Ըստ առողջապահության նախարարության՝ երկրի 11 կորոնա-հիվանդանոցները կիսով չափ դատարկ են: Առողջապահության համակարգն անգամ համավարակի երկրորդ ալիքի դեպքում իրավիճակը կհաղթահարի առանց լարումի: Այս տեսակետը հարկավ հարգանքի արժանի է: Վրաստանում վարակակիրների թիվը 671 է, մահերինը՝ 12, ապաքինվածներինը 393: Փաստորեն, ակտիվ հիվանդների քանակը 266 է (այս հաշվարկի պահի դրությամբ Ադրբեջանում 1058 ակտիվ հիվանդ կա, Հայաստանում՝ 2326):

Այս ամենի ֆոնին կարելի է կարդալ, օրինակ, տեղեկատվություն այն մասին, որ Բաքվում բացվում են ռեստորանները: Մեր լրատվամիջոցներում նույն պնդումն ավելի «ցիվիլ» է: Մեր մոտ՝ «հասարակական սննդի կետերն են բացվում»: Պայմանները համարյա ամենուր նույնն են: Օրինակ սա՝ «ռեստորան-հասարակական սննդի կետերի բոլոր հաճախորդները ջերմաչափվելու են»: Միակ տարբերությունն այն է, որ մեր պարագային այդ մասին հայտարարությունը տարածել է Էկոնոմիկայի նախարարությունը:

Կարճ ասած՝ համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ազատվելու սպասումը նույնական է: Ծրագրերն ու ժամկետներն են տարբեր:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan