Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Մեր Հենրիխ Մխիթարյանը՝ Իտալիայի չեմպիոն

Որքանով է հիմնավոր վարակով պայմանավորված հանրաքվեի չեղարկումը, երբ զուգահեռաբար վերացվում է մարդկային կուտակումները կանխարգելող սահմանափակումների հիմնական մասը

Հաստատվեց այն հիմնավոր ենթադրությունը, որ գործող իշխանությունը վերջնականորեն հրաժարվել է սահմանադրական նորմերի խախտմամբ հաստատված հանրաքվեն անցկանցելու գաղափարից և փոխարենը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորների լիազորություններն Ազգային ժողովի միջոցով դադարեցնելու տարբերակը։

Հանրաքվեի չեղարկումը արդարացվում է նոր կորոնավիրուս վարակի տարածման կանխարգելմամբ։ Այդ դեպքում հարց է ծագում, թե որքանով է հիմնավոր վարակով պայմանավորված հանրաքվեի չեղարկումը, երբ զուգահեռաբար բացվում են մանկապարտեզները, առևտրի կենտրոնները, թույլատրվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, մի խոսքով՝ վերացվում է մարդկային կուտակումները կանխարգելող սահմանափակումների հիմնական մասը։ Պատասխանն ակնհայտ է։

Ինչևէ, հանրաքվեի անցկացումից հրաժարումը վկայում է՝
1. անգամ մի շարք բնագավառներում առկա ճգնաժամի պարագայում խամաճիկ Սահմանադրական դատարան ձևավորելու բաղձալի նպատակի կյանքի կոչման հերթական փորձի մասին։ Սպառելով նշված գերնպատակին հասնելու բոլոր հակաիրավական տարբերակները՝ իշխող ուժի կողմից շարունակվում են Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցմանն ուղղված քայլերը,

2. գիտակցման մասին, որ հանրաքվեի կայանալու դեպքում հաղթանակի հավանականությունը փոքր է։

Գիտակցելով, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից միանձնյա կերպով Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցումն առերևույթ պարունակում է սահմանադրական կարգի տապալման կամ իշխանության յուրացման հանցակազմի հատկանիշներ՝ իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ նշված հարցի հետ կապված խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով։

Վենետիկի հանձնաժողովին առաջադրված հարցերը, ըստ էության, երեքն են, որոնցից միայն երկուսն են կարծես թե վերաբերում Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման հարցին։ Կարելի է ենթադրել, որ նշված երկու հարցերը հետևյալն են.
1. հաշվի առնելով իշխանությունների կողմից նկարագրված «սահմանադրական ճգնաժամը»՝ ի՞նչ եղանակով է հնարավոր Ազգային ժողովի կողմից Սահմանադրության այնպիսի փոփոխություն, համաձայն որի՝ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարման ժամկետները կհամապատասխանեցվեն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներին,

2. արդյո՞ք Սահմանադրական դատարանի վերաբերյալ կարգավորումները փոփոխելիս անհրաժեշտ է պահպանել այն իմպերատիվ կարգավորումը, համաձայն որի՝ Սահմանադրության փոփոխությունը հնարավոր է միայն Սահմանադրական դատարանի դրական եզրակացության առկայության պարագայում։

Այսինքն՝ իշխանությունները փորձում են ստանալ Վենետիկի հանձնաժողովի «համաձայնությունը» առանց Սահմանադրական դատարանի եզրակացության Ազգային ժողովի կողմից փոփոխելու Սահմանադրությունը։

Համոզված եմ, որ իրավական համայնքի ներկայացուցիչների մեծամասնությունը համակարծիք է, որ նշված երկու հարցերի պատասխանները բացասական են, և հակառակն ուղղակիորեն հակասում է իրավունքի գերակայության, որոշակիության, դատավորների անփոփոխելիության և հետադարձ ուժի արգելքի սահմանադրական սկզբունքներին։

Վերոնշյալ հարցերն արդեն իսկ ընդգրվել են Վենետիկի հանձաժողովի օրակարգում, և դրանց վերաբերյալ խորհրդատվական կարծիքը կտրամադրվի սույն թվականի հունիսին սպասվելիք Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում։

Հետևաբար, Սահմանադրական դատարանի մասով իշխանությունների հաջորդ քայլին պետք է սպասել քառասուն օր հետո մոտ մեկ ամսից, երբ կհրապարակվի վերոնշված հարցերի հետ կապված Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը։

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan