Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Փաշինյանն իր անտաղանդ կառավարման մեջ հասել է կատարելության

Արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով, զուգահեռաբար սահմանափակումները հասցվեցին նվազագույնի։ Այս ամենը Նիկոլ Փաշինյանի երկնընտրանքի ֆոնին՝ խստացումը կարող է փլուզել երկրի տնտեսությունը, մեղմացումը՝ հանգեցնել համավարակի անկառավարելի իրավիճակի։

Արդյոք սա Փաշինյանի միակ երկընտրանքն է, որից նա գլուխ չի հանում։ Իսկ Ամուլսարի երկընտրանքը․ բնապահպանական խնդիրները կարևո՞ր են, թե՝ դրա հետևանքով օտարերկրյա ներդրումների կտրուկ անկումը կանխեն։ Ավելի գլոբալ երկընտրանք է Ղարաբաղյան հարցի կարգավորումը՝ Փաշինյանը մեղմացնում է դիրքորոշումը, դա կարող է հանգեցնել աշխարհի ուժի կենտրոնների կողմից զիջման գնալու պարտադրանքի, կոշտացնում է դիրքորոշումը, դա կարող է հանգեցնել բանակցությունների ձախողման, արդյունքում՝ պատերազմի։

Ինչպես տեսնում ենք, հարցը լինի լոկալ՝ ինչպես Ամուլսարը, համաշխարհային՝ ինչպես կորոնավիրուսի հետևանքների հաղթահարումը, թե տարածաշրջանային կոնֆլիկտ՝ ինչպես Արցախի հարցը, Փաշինյանը երկար-բարակ խոսում է, իրարամերժ հայտարարություններ անում, վերջում մեղադրում ժողովրդին, որ նրանք մի դեպքում չեն հասկանում, որ պետք է բացեն Ամուլսարի հանք տանող ճանապարհը, մյուս դեպքում պետք է իրենք պահպանեն անվտանգության կանոնները, հակառակ դեպքում համավարակի տարածման պատասխանատվությունն իրենց վրա կլինի, մեկ այլ դեպքում իրենք պետք է հանրաքվեի միջոցով որոշեն՝ Արցախի հարցում իշխանությունները գնա՞ն զիջումների, թե՞ չէ։

Փաշինյանի վարքագիծն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա իր անտաղանդ կառավարման մեջ հասել է կատարելության, այսինքն՝ տաղանդավոր անտաղանդ։ Առավոտից երեկո խոսել-խոսել ու ոչինչ չասել, դրա համար իսկապես տաղանդ է պետք։ Առավոտից երեկո շփվել ժողովրդի հետ ու այդչափ մեկուսանալ նույն ժողովրդից, անհաղորդ մնալ նրա ցավուդարդին, սրա համար տաղանդ պետք չէ՞։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացնել մի ձեռքում, պատասխանատու ամենաբարձր պաշտոնը զբաղեցնել ու որևէ բեռ իր ուսերին չվերցնել, որևէ ձախողման համար պատասխան չտալ, սա առանց տաղանդ հնարավո՞ր է՝ լինել երկրի ամենաանպատասխանատու պատասխանատուն։ Այսքան շտապել՝ օր առաջ ամեն ինչ փոխել ու երկու տարվա ընթացքում ոչինչ չփոխել՝ առանց տաղանդի, իրո՜ք, անհնարին է։

Իշխանությունները սահմանափակումները նվազեցնում են՝ պատճառաբանելով տնտեսության վիճակի վատթարացումը, բայց չունեն որևէ պրոգնոզ, թե այս պարագայում ինչ կարող է տեղի ունենալ, միաժամանակ հայտարարում, որ եթե վիճակը վատանա, ապա անմիջապես կանցնեն ավելի խիստ սահմանափակումների։ Հիմա տնտեսությունն ինչպե՞ս զարգանա, տնտեսվարողն ինչպե՞ս տան վերջին լուման դնի գործի մեջ, կամ վարկ վերցնի, երբ չգիտի՝ կաշխատի՞, թե՝ ոչ։ Սա տնտեսության համար ավելի վատ է, քանի որ, եթե տնտեսվարողը հասկանա, որ իր բիզնեսն այլևս անհեռանկար է, կարող է փակել ու կապիտալն այլ ճյուղ տեղափոխել, բայց հիմա ներդրում կանի, աշխատողների աշխատավարձը կվճարի, հարկերն ու կոմունալները կվճարի ու չի իմանա, թե այդ ծախսերն անելուց հետո ի՞նչ կլինի իր ճակատագիրը, երբ աշխատել-չաշխատելն իր գործարար ճկունությունից չի կախված, այլ իշխանության իրավիճակային լուծումից։ Սա տնտեսությանն աջակցել չէ, սա տնտեսությունը կործանել է։

Փաշինյանն այնպես ոգևորված է ասում, որ կորոնավիրուսը մեզ համար հաջողության դուռ է բացել, որ քիչ է մնում բացականչել՝ այս ի՜նչ լավ է, որ համավարակ է բռնկվել ու մեզ նոր հնարավորություն տվել։ Կորոնավիրուսը դագաղագործի գործն էլ է լավացրել, բայց դա մենք ընդունում ենք որպես հետևանք ու չենք էլ խոսում այդ մասին, այլ ոչ թե հպարտությամբ ազդարարում, թե մարդկանց մահվան արդյունքում էլ որ բիզնեսն է աշխուժացել։

Իսկ այս ամենի ֆոնին Արսեն Թորոսյանի հայտարարությունը, որ՝ եթե անգամ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերվի, համավարակի վերջը կլինի ոչ շուտ, քան 5 տարի հետո, կարծես ամեն ինչ իր տեղը գցեց։ Հերիք չի սոցիալ-տնտեսական այս բարդ վիճակի պատճառով մարդիկ վաղվա օրվա հանդեպ տագնապ ունեին, հիմա պարզվում է, որ տագնապ են ունենալու առաջիկա առնվազն հինգ տարվա համար։ Սա շատ վտանգավոր է, սա կարող է հանգեցնել լուրջ հանրային ցնցումների, եթե իշխանությունները չսթափվեն ու գտնեն հանրությանն այս վիճակից դուրս բերելու արդյունավետ ճանապարհը։ Ժամանակին վատ էր, կայուն վատ, որին շատ-շատերը հարմարվել էին, ընդունել «խաղի կանոնները», Փաշինյանն ասաց, որ դա այնքան վատ է, որ պետք է մերժել այն, արդյունքում պարզվեց, որ այսօր ավելի վատ է, քանի որ վատն անկայուն է ու բացարձակ չկա «խաղի կանոն», որ անգամ մտածես՝ հարմարվե՞ս դրան, թե՝ պայքարես դրա դեմ։

Սմբատ Մանուկյան

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan