Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում
28
Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Այսօր պարտավոր ենք շարունակել մեր անկախության եւ ազատության մեծագույն արժեքները խորհրդանշող ճանապարհը. Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները. Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են. Տեսանյութ «Կլոն»-ից Սամիրան հղի է. ինչ տեսք ունի դերասանուհին այժմ Հանրապետության տոնի առթիվ մաղթում եմ, որ արժանապատիվ Հայը միշտ կարողանա հաղթել ու ճնշած պահել ներքին տականքին. Լուսանկար Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի Լոռու մարզի կտրվածքով գրանցվել է առաջին մահվան դեպքը Հեղափոխականի կտակարանից 2 - Լև Տրոցկի. Լուսանկար Մի նկար որտեղ խոսվում է Նիկոլի ով լինելու մասին. չասեք արարողակարգող վրիպում է եղել, ոչ մի նման բան չկա, դա ուղղակի Նիկոլի կամքն է. Լուսանկար Լիահույս եմ, որ Ադիս Աբեբայում ՀՀ նորաբաց դեսպանությունը նոր լիցք և որակ կհաղորդի. Փաշինյանը՝ Եթովպիայի վարչապետին «Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը». Հրայր Թովմասյան Մինչև 3 մլն դրամի գույք ունեցողները նույնպես կսկսեն գույքահարկ վճարել․ այս կառավարությունն առաջնորդվում է «շնից մազ պոկելու» գործելակերպով Ինչո՞ւ են բժշկական դիմակները Հայաստանում վաճառվում միջինը 150 դրամով, իսկ հարևան Վրաստանում՝ 75 դրամով Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսի 16-րդ դեպքն է հաստատվել․ վարակակիրը դայակն է Հայաստանի առաջին Հանրապետությունը պաշտպանեց հայ ժողովրդի գոյության և ինքնորոշման իրավունքը . ՀՀ ԱԳՆ Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում «Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն Կայացավ ՀՀ վարչապետի ու Արցախի նախագահի պաշտոնական առաջին հանդիպումը Հայաստանում՝ առանց Արցախի Հանրապետության դրոշի առկայության. Լուսանկար, տեսանյութ Ախպեր, քո քաղաքացիները, իմանալով, որ տեսախցիկ չկա, կարմիր լույսի տակ քշում գնում են՝ վտանգելով դիմացինի կյանքը, դու եկել լյասկի-մասյասկի ես կարդում Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Սարդարապատի հերոս հրամանատարներին նոր իշխանությունները հալածեցին և գնդակահարեցին, իսկ այսօր «նոր» իշխանությունը հալածում է Արցախյան ազատամարտի հերոսներին Մաղթում եմ Հայաստանին` երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժի և տաղանդների վրա. Ջոնաթան Լաքոթ Մեր ժողովուրդը պետք է հեռու մնա ներքին լարվածությունը սրող, ներքին ուժը ջլատող մոտեցումներից. Արամ Ա Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չկան. առողջացածների թիվն ավելացել է Ցավոք, այս օրն էլ գործող իշխանությանը խրատ չի լինելու Բանը բանից անցնում է Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով

Հանրային առողջությունը, պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել. Էլինար Վարդանյան

Հավատարիմ մնալով մեր կազմակերպության որդեգրած սկզբունքին՝ պարետատունը, որպես կարևորագույն աշխատող միավոր, զերծ պահել լրացուցիչ ճնշումներից, հարկ ենք համարում, սակայն, արձանագրել հետևյալը։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը կառավարության նիստում երեկ, ըստ էության, ընդունեց մինչ այս պահը իրականացված քայլերի ոչ բավարար արդյունավետությունը, նշելով, որ ցավոք, նախկին շրջանում վստահ չեն, որ այն սահմանափակումները, որոնք սահմանել էր պարետատունը, պատշաճ խստությամբ կիրառվել են։

Խնդիրն այն է, որ վարչապետը դա պետք է աներ ընթացքում, և ոչ թե պոստֆակտում։ Եվ մենք կունենայինք լրիվ այլ իրականություն։

Սահմանված կանոնների խախտումների, սահմանափակումների թուլացման պրոցեսում հնարավոր վտանգների մասին մենք բազմիցս ենք նախազգուշացրել՝ ես, մեր կազմակերպությունը, ուրիշները, մեծ փորձ ու գիտելիք ունեցող մարդիկ։ Ուշադրություն հրավիրել այն բացթողումների վրա, որ ինքներս ենք տեսնում՝ համարել ենք մեր քաղաքացիական պարտքը։ Եվ այդ նախազգուշացումներն իշխանությունների քաղաքական որոշմամբ անտեսվել են:

Հիմա էլ չենք կարող անտարբեր լինել այն խնդիրների հանդեպ, որ ծագելու են մայիսի 18-ից հետո։

Մայիսի 18-ից կգործի հասարակական տրանսպորտը։ Ինչպե՞ս են ՀՀ քաղաքացիները պահելու սոցիալական հեռավորությունը՝ ժամկետանց երթուղայիններում և խեղված հանրային տրանսպորտի առկայության պայմաններում։ Սոցիալական հեռավորություն պահելու համար յուրաքանչյուր երթուղայինում պետք է լինի 1 և կես ուղևոր և վարորդը։

Դիմակների պահանջը ևս երաշխիք չի հանդիսանալու։ Միգուցե սկզբանական փուլում ճիշտ կլիներ վերականգնել մետրոպոլիտենի, ավտոբուսների, տրոլեյբուսների աշխատանքը, որոնց պարագայում հնարավոր կլիներ բացառել մոտ շփումը և ծանրաբեռնվածությունը։

 Պարտադիր կլինեն դիմակները, ընդ որում՝ ոչ միայն փակ, այլև բաց վայրերում։ Սա շատ կարևոր որոշում է, բայց ունի իր խնդիրները։ Ակնհայտ է, որ ժողովրդի մի զգալի հատված չի պահելու դիմակների օգտագործման տարրական կանոնները և դիմակները բազմակի օգտագործմամբ է կիրառելու։ Օրերով նույն դիմակը կրելու են, դնեն գրպանը, հետո նորից կրեն և այլն։ Մեկից փոխանցեն ընտանիքի մյուս անդամին։ Սա շատ ավելի վտանգավոր է, քան՝ չկրելը։ Այդ մասին բազմաթիվ անգամ ասել է առողջապահության նախարարը։

Տնտեսական ծանր իրավիճակի և դիմակների այսօրվա բարձր գների պայմաններում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ անընդհատ ձեռք բերել դիմակներ։

Առաջանում է զավեշտալի վիճակ. եթե բաց և փակ տարածքներում դիմակ կրելը դառնում է պարտադիր, ապա ինչպես օգտվել փակ սրճարաններից, /կամ բացօթյա/ որոնց սահմանափակումը ևս վերացվում է։ Եթե սրճարանում հանելու են դիմակները, ապա որն է այնտեղ դիմակի պահանջի իմաստը։

Խիստ վիճելի է նախադպրոցական հաստատությունների սահմանափակման վերացումը։ Նույնիսկ 10-12 հոգուց բաղկացած խմբերում ինչպես է երաշխավորվելու երեխաների պաշտպանությունը վարակից։ Դժվար է պատկերացնել դիմակներով երեխաների, իսկ հույսն ամբողջությամբ դնել երեխայի իմունային համակարգի վրա, կարող է լրջագույն վտանգի առջև կանգնեցնել։

Ամենաչվերահսկվողը անչափահասներն են՝13-16 տարեկան, որոնք շրջում են խմբերով, հավաքվում բակերում՝ առանց որևէ կանոն պահպանելու։ Այս հարցն ինչպե՞ս է կարգավորվելու, ինչպե՞ս է վերջիններիս պարտադրվելու դիմակ կրել, եթե վարչական պատասխանատվություն սահմանվում է 16 տարին լրացածների համար։

Այգիներում, պուրակներում դիմակով պե՞տք է մարդիկ քայլեն, վազեն, վարժություններ անեն։

Վերաբացվող մարզասրահներում մարդիկ դիմակով պետ՞ք է մարզվեն, տրենաժորներից օգտվեն։ Դա աբսուրդ է։

Ինչո՞ւ հանրային վայրերում դիմակների կրումը պարտադիր չեղավ մայիսի 4-ից։ Դրա մասին հարյուր անգամ ձեզ ասել ենք։ Մարդկանց կյանքի և առողջության վրա «պրինցիպի» ե՞ք ընկնում։

Համաճարակի ընթացքում առողջապահության նախարարը բազմաթիվ անգամ խոսել է բաց տարածքներում դիմակների անիմաստ լինելու մասին։ Հիմա պարետատունը պարտադրում է դրանք կրել։ Հասկանում եք, որպեսզի հասարակությունը լինի գիտակից, անվերապահ ենթարկվի իշխանության ցուցումներին, ինչը ամենակարևորն է այս պայքարում, իշխանությունից պետք է հստակ մեսիջներ գան։ Իշխանությունը պետք է միաբերան լինի։ Իշխանության ուղերձները չեն կարող ազատ ոճի շարադրություն լինել։ Առողջապահության նախարարը մի բան է ասում, պարետը՝ այլ, վարչապետը՝ լրիվ ուրիշ։ Ակնհայտ է, որ երկուսը պետք է լռեն։ Ընտրությունը իրենց ներքին խնդիրն է։

Մենք ձախողեցինք կարանտինը, չկան երաշխիքներ, որ չենք ձախողելու նաև սահմանափակումների վերացման պայմաններում կիրառվող պահանջների պահպանումը, հատկապես ճիշտ հաշվարկված կանոնակարգումների բացակայության պայմաններում։ Հանրային առողջությունը, իսկ հետևաբար նաև պետության անվտանգությունը էքպերիմենտների առարկա չի կարող լինել, այլապես դա կբերի լրջագույն բացասական հետևանքների։ Շատ կարևոր է նաև գիտակցել, որ նոր պայմանները ևս ձախողելու դեպքում նոր, շատ լուրջ հարցեր են առաջանալու. կառավարելիության, իշխանության որոշումների իրականացման, այլ արտակարգ պայմաններում իրավիճակի կառավարման ունակությունների առումով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan