Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Իշխանությունը փախչում է Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից. Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ

Իշխանությունը փախչում է Արցախյան հակամարտության վերաբերյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: Այդ մասին «Հայացք Երևանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոնսենսուս չկա, հետո ասում է, որ Արցախը Հայաստանի մաս է, հետո ասում է, որ կան սադրիչներ, որոնք պատերազմ են հրահրում, բոլոր այս խոսքերն օգտագործվում են մեր դեմ: Եվ կատարյալ հիմարություն է ասել, որ Արցախյան հարցում չկա կոնսենսուս»,- նշել է նա:

Նա ընդգծել է, որ իշխանությունը փախչում է հարցերին պատասխանելու անհրաժեշտությունից և պատասխանատվությունից: «Ի՞նչ է նշանակում՝ ինչ պետք է, բանակցում ենք: Ո՞ւմ է ինչ պետք, Ալիևի՞ն, որովհետև փաստացի փուլային տարբերակն է սեղանին դրված: Մեր ժողովուրդը ցույց է տվել և իր լավագույն զավակների կյանքով է ցույց տվել, թե ինչ է պետք»,- ասել է Մելիք-Շահնազարյանը:

«Ես ասել եմ և շարունակում եմ պնդել, որ հայկական կողմը դեռ ձևավորված բանակցային դիրքորոշում չունի: Նրանք փորձում են հակազդել այս կամ այն սպառնալիքներին, փորձում են պատասխանել այդ պահին առաջացած խնդիրներին, հարցադրումներին, բայց չկա հստակ մշակված բանակցային դիրքորոշում՝ ինչ են բանակցում և ինչ են ուզում: Սկզբից ասում էին չկա բանակցություն, հետո Լավրովն ասաց, որ կա, էլ չեն հերքում, բայց հերքում են բանակցությունների թեման»,- նշել է նա:

Քաղաքագետն ընդգծել է, որ օրակարգից դուրս թողնելով Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները՝ մենք կորցրել ենք պատերազմը դիվանագիտական ուղով զսպելու մեթոդները:

«Ադրբեջանն այսօր զգացել է միջնորդների շահերը, տեսել է մեր սխալները և, այդ ամենը փաթեթավորելով, այսօր առաջ է տանում իր քաղաքական շահը»,- ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Խոսելով հրադադարի կնքումից հետո 26 տարիների ընթացքում միջազգային հանրության ընկալումների վրա ազդելու Հայաստանի և Արցախի ջանքերի մասին՝ նա ասել է. «Այն փաստը, որ Արցախի անկախության ճանաչումը դարձել է ինչ-որ տեղ նաև միջազգային հանրության պահանջ, արդեն անհերքելի է: Մենք, իհարկե, տեսնում ենք քաղաքական զսպվածություն՝ պետությունների կողմից ճանաչելու տեսակետից, բայց զուգահեռ տեսնում ենք, որ տարբեր երկրների նահանգներ առանձին-առանձին ճանաչում են Արցախի անկախությունը, կամ տարբեր խոշոր քաղաքներ առանձին-առանձին հարաբերություններ են հաստատում Արցախի այս կամ այն քաղաքի հետ»,- ասել է նա:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan