Հարություն Մարության, քո և ինստիտուտի մյուս սորոսականներին արածը երբեք չներվող և չմոռացվող հանցանք է, որի անունն է դավաճանություն
Դիտել նաև
Նիկոլը կյանք է ստանում մեր մահերով. սատանան հարություն չի առնում. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Անընդունելի են քաղաքական հալածանքները․ «Ազգային առաջընթացը» բոյկոտում է Ավագանու արտահերթ նիստը
Մարությանը երդվել է 900 հազար ՀՀ դրամով, իսկ գործողը՝ 87 մլն ՀՀ դրամով. հեղափոխական «արժեքներ»
Մարությանը կվերցնի ավագանու մանդատը, «Մայր Հայաստանը» դեռ նման հարցեր չի էլ քննարկել
«Շառը մի՛ գցի ինձ վրա». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին
Հարություն Մարությա՛ն, մի անգամ քեզ մեր գրասենյակում վկայի ներկայությամբ ասացի, որ կամ քո մեջ ՍՏԱԼԻՆՅԱՆ ՏՐՈՅԿԱՅԻ ԱԴԱՄԻ արյուն է հոսում, կամ ԿԳԲ-ի ԳՈՐԾԱԿԱԼ ես։ Պատճառն այն էր, որ դու մեր թուրքագետ աշխատակցի հասցեին Թուրքիայի տարածքում կատարած գիտական հետազոտությունների և որպես դրանց արդյունք հրատարակած հոդվածների համար սպառնալիքներ էիր տեղացել, թե այդ մասին կհայտնես իշխանություններին (հիմա եմ մտածում, որ այն ժամանակ նկատի ես ունեցել թուրքական իշխանություններին)։
Բայց, ինչպես երևում է, սխալվել եմ․ պարզվում է՝ դու Թուրքիայի գործակալ ես, կամ՝ նաև Թուրքիայի։
Գիտեմ, որ իշխանությունների հանձնարարականով և գիտությամբ ես թուրքերի հետ համագործակցության ուղիներ որոնում, բայց դա քեզ են հանձնարարել, քանզի դու պատրաստ ես նման ստորության։
Խորհուրդ եմ տալիս կամավոր հեռանալ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից։ Սորոսից ստացած փողերը, սորոսական ընկերներդ կամ իշխանությունների հովանավորությունը քեզ չեն փրկի։
Նույն խորհուրդն եմ տալիս ինստիտուտի մյուս սորոսականներին, քանզի քո և նրանց արածը ԵՐԲԵՔ ՉՆԵՐՎՈՂ ԵՒ ՉՄՈՌԱՑՎՈՂ հանցանք է, որի անունն է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ։
Հայկազուն Ալվրցեանի ֆեյսբուքյան էջից