Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան
28
Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը. Տեսանյութ Մենք ապրող ու հաղթող ժողովուրդ ենք․ Նիկոլ Փաշինյան Մայիսի 29-ին ՄԻԵԴ-ը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը ԱԺ հերթական քառօրյան շարունակվում է. օրակարգում է 47 հարց. Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Անհայտ անձը պոկել է Ստամբուլի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու խաչը. Տեսանյութ Փաստն այն է, որ կառավարությունը ո՛չ կարողացել էր կանխատեսել կորոնավիրուսային համաճարակի մոտալուտ վտանգը, ո՛չ էլ ըստ պատշաճի պատրաստվել Կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում տեղադրված ռումբի վերաբերյալ Շուշան Ստեփանյանը հրապարակել է ԱՄՆ-ում բնակվող Բրյուս Պողոսյանի` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին փոխանցած փաստաթղթի լուսանկարը Ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բայց թվերի սիմվոլիզմ կա, ժամանակների և իրադարձությունների սիմվոլիզմ կա. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորական ուղերձը Ուրիշ ավելի գրագետ մասնագետ չունե՞նք, որ Թորոսյանին փոխեն․ դրանով հաստատ հեղափոխությունը չի տուժի, հակահեղափոխականներն էլ չեն օգտվի Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը էս գենոցիդի համար պատասխան են տալու «Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար». Էդմոն Մարուքյան Մահացածներից ամենատարեցն 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ. ինչպես պետք է գրանցվել Ամենևին ոչ նուրբ քայլական մի մանիպուլյացիայի «դեկոնստրուկցիան» Արարատ Միրզոյանը Սարդարապատում է. Տեսանյութ Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Ինչպես Արայիկ Հարությունյանն այցելեց Սարդարապատ. Տեսանյութ Արմեն Սարգսյանը՝ Սարդարապատում. Տեսանյութ 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից․ նա հոսպիտալացվել է Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա. Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հաստատվել է կորոնավիրուսի 8216 դեպք. մեկ օրում՝ 442 դեպք. կա 15 մահ Մեջս ապրող փոքր պառանոյիկը հուշում է, որ մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն ինչ-որ ձևով խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ Ավարայրից մինչեւ Սարդարապատ եւ Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է. Արայիկ Հարությունյան Տարվա սկզբից ընդունել են արդեն երրորդ օրենքը, որը ակնհայտ վատացնում է ներդրումային միջավայրը Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. Արմեն Սարգսյանի ուղերձը Եթե հաջողվի, Նիկոլ Փաշինյանը կգնա մինչև վերջ, որպեսզի ունենա Սահմանադրական դատարանի 9-ը վահեգրիգորյաններ. Ավետիք Իշխանյան Թրամփը Հարավային Կովկասի երկրներից միայն Վրասատանին ու Ադրբեջանին է շնորհավորում Առաջին Հանրապետության տոնի առիթով Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից Գագիկ Սուրենյան. Երեկվա խոշոր երկնաքարի անկումը. Տեսանյութ Սա որպես պետական հանցագործության մասին հայտարարություն է կարելի ընկալել Որ երկրները և երբ կբացեն իրենց սահմանները զբոսաշրջիկների համար․ ժամկետներ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ այցելում են Սարդարապատ. Տեսանյութ Իշխանությունն անցել են սպառնալիքների. Արմեն Այվազյան. Տեսանյութ Այս պահին մի տղամարդ փորձում ա նետվի Կիևյան կամրջից. Լուսանկարներ Մարիա´մ, դիմակ չկրել քարոզում էին հայրդ ու ձեր սրտի նախարար Արսեն Թորոսյանը Նիկոլին ասում են ընկեր, ոնց որ մաքսանենգ ճանապարհով սիգարետ ա արտահանվում երկրից, ասում ա, գիտեք, եթե թեկուզ արտահանվում ա, ապա պիտի նշեմ, որ 5 տարում բան չի փոխվել Հասկանո՞ւմ եք ուր ենք մենք հասել Տնային բուժումները հսկվում են պոլիկլինիկաների կողմից․ ԱՆ խոսնակի պարզաբանումը Էնքան ապիկար եք, որ նույնիսկ էդտեղ չեք ջոկում ձեր խերն ու շառը Որ ժամը մեկ հանրաքվե անող եք, բա ինչի՞ն եք սպասում Վերջին երկու օրը Երեւանի վրա թռիչք չեն ունեցել Ծանր վիճակում պացիենտ՝ 271: Ծայրահեղ ծանր վիճակում պացիենտ՝ 53. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արցախի «ընտրված ներկայացուցիչներ» ասելը դավաճանություն է․ Միհրդատ Մադաթյանը. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը. Մարիամ Փաշինյան Սերժ Սարգսյան. Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առիթով Իշխանությունները պետք է ազնիվ լինեն, և արձանագրեն, որ համավարակի դեմ պայքարը ձախողել են Երևանի փոխքաղաքապետը դեռ փետրվարին դիմել էր քաղաքապետին՝ այլ աշխատանքի տեղափոխվելու առաջարկով, բայց չուզելով դեռ աշխատում և պարգևավճար է ստանում Մայրիկիս արդեն երեք ամիս կլինի՝ չեմ տեսնում, ահավոր, ահավոր կարոտել եմ․ Աննա Հակոբյան Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ Երևանում եմ․ Արայիկ Հարությունյան Ալեն Սիմոնյանը սոցիալական հեռավորության վրա նկատել է Տիգրան Ավինյանին Ուզում ե՞ք սփյուռքի ոտը կտրել Հայաստանից. Ռուսլան Բաղդասարյան

Հրանտ Բագրատյան. Եթե կարճ ասեմ, ապա մարդկանց ասվում է՝ Հայաստանում ներդրումներ մի արեք

«Հրապարակի» հարցազրույցը Հրանտ Բագրատյանի հետ


- Պարոն Բագրատյան, Բագրատ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ առեւտրային բանկերը մտահոգություններ ունեն ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված, քանի որ հնարավոր է՝ գրավադրված գույքը ճանաչվի որպես այդպիսին։ Ի՞նչ սցենարներ եք կանխատեսում, ի՞նչ հետեւանքներ կունենա այս օրենքը, եթե ստորագրվի Արմեն Սարգսյանի կողմից։ Այդ դեպքում Արմեն Սարգսյանը ե՞ւս կրում է քաղաքական պատասխանատվություն։

- Այդ օրենքը հակասահմանադրական է։ Այն հակասում է գործող Սահմանադրության 60-րդ (սեփականության իրավունքից զրկելը կարող է լինել միայն դատական կարգով), 66-րդ (մարդն անմեղ է, քանի դեռ չկա դատավճիռ), 73-րդ (օրենքները չեն կարող հետադարձ ուժ ունենալ) եւ այլ հոդվածներին։ Տվյալ դեպքում Ձեր նշած անձն իրավացի է. այն կարող է տարածվել նաեւ գրավադրված գույքի վրա։ Եթե Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրի, ապա նա կրում է այդ պատասխանատվությունը։ Չէ՞ որ նա պարտավորվել է պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։

- Եթե օրենքը հակասահմանադրական է, ապա ինչպե՞ս է այն կիրարկվելու։ 

- Կարծում եմ` այն աղմուկի, ժողովրդական զանգվածներին մոլորեցնելու համար է։ Պոպուլիզմ, որը պետք է փրկի իշխանությունների դեմքը։ Նրանք հակակոռուպցիոն խոստումներ են տվել, որոնք չեն կատարել։ Հիմա այս օրենքով հնարավորություն են ստանում այս կամ այն մարդուն ապօրինի գույք հափշտակած համարել։ Իրականում ոչ մի գույք էլ այս մեխանիզմով չի խլվելու։

- Իսկ հնարավոր չէ՞ր ընտրել այնպիսի մեխանիզմ, որն օրինական կլիներ, կամ՝ ո՞ր դեպքում գույքի բռնագանձումն օրինական կլիներ։

- Օրինական կլիներ, եթե ընդունվեր ոչ թե որպես օրենք, այլ սահմանադրական փոփոխությունների փաթեթ՝ հանրաքվեով։ Բայց սա արդեն կբերեր առճակատման Վենետիկի հանձնաժողովի ու ժողովրդավարական արժեքների հետ։ Չհամարձակվեցին։ Իսկ օրինական ճանապարհներ կան։ Այսօր, օրինակ, այդ ճանապարհով են պատասխանատվության կանչել Գագիկ Խաչատրյանին։ Բայց դա երկար ճանապարհ է իշխանությունների համար։ Բացի դա, նույնիսկ այս պարագայում իշխանությունների գործողությունները համոզիչ չեն։

- Նման օրենքի գոյությունը Հայաստանում ի՞նչ ազդակ է  ներդրողների համար։

- Եթե կարճ ասեմ՝ մարդկանց ասվում է․ Հայաստանում ներդրումներ մի արեք։

- Դուք մշտապես խոսում եք կապիտալի արտահոսքի մասին, ունե՞ք տվյալներ, թե 2018-2020թթ․ որքան է կազմել Հայաստանից արտահոսքը։

- ԱՎԿ-ն դիտավորյալ նման հետազոտություններ չի անում։ Այնուամենայնիվ, ազգային հաշիվների համակարգում կա մի թիվ՝ փոխանցումներ արտասահմանին։ Այն, իհարկե, միայն կապիտալի արտահանումը չէ։ 2018-ին այն կազմել է մոտ 1.3 մլրդ դոլար։ 2019-ի թվերը դեռ հրապարակված չեն։ 

- Հայաստանն աշնանը եւ ձմռանը կարո՞ղ է ունենալ պարենի խնդիր, թանկացումներ կլինե՞ն։

- Արտաքուստ պարենի խնդիր չի լինի, քանզի պրոբլեմը պահանջարկի, գնողունակության մեջ է, քան արտադրության։ Արտադրությունը, իհարկե, պակասում է։ Բայց էլ ավելի արագ պակասում է գնողունակությունը։ Մարդկանց ձեռքը փող չկա ու չի էլ լինելու։ Այդ իսկ պատճառով գների էական բարձրացումը բացառված է։ 

- Աշխարհի տնտեսությունները քանդվում են, անշարժ գույքի գներն անկում են ապրում, ապրանքների ու ծառայությունների գներն իջնում են, կառավարությունը գույքահարկ է բարձրացնում։

- Համաձայն եմ, գույքահարկ բարձրացնելու լավագույն պահը չէ։

- Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ կառավարությունը պետք է արտաքին պարտքը մեծացնի եւ պետական, համայնքային ծրագրեր իրականացնի, գյուղատնտեսություն, շինարարություն եւ այլն․ համամի՞տ եք։ 

- Չգիտեմ։ Կարծում եմ, նախեւառաջ, նման համաճարակային ճգնաժամի պայմաններում կառավարությունը պետք է հնարավորինս առավելագույնը փոխհատուցի մարդկանց կորցրած եկամուտները։ Մանավանդ, եթե կառավարությունը բյուջետային մուտքերի անկում ունի։ Ի՞նչ նոր շինարարության մասին է խոսքը։ Իհարկե, եթե ինչ-որ մի հրաշքով կառավարությանն անհամար փողեր չեն տվել։ 

- FIP․am կայքը  վերլուծել էր  Ձեր հայտարարությունը, որ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված որոշումը, որով կառավարությանը հնարավորություն է տրվել առանց խորհրդարանի համաձայնության վերաբաշխումներ կատարել պետական բյուջեում, հակասում է Սահմանադրությանը։ Գրել էին, որ Դուք մանիպուլացնում եք։ Նաեւ համաձայն չէին Ձեր ներկայացրած թվերի հետ, ծանո՞թ եք։

- Ո՞վ է FIP-ը։

- Դանիել Իոաննիսյանի կազմակերպության կայքը։ 

- Բարի։ Երբեք FIP-ի նման պրիմիտիվ «աղբյուրի» չեմ պատասխանել։ Բայց քանի որ խնդրեցիք, պատասխանում եմ։ ԱԺ վերը նշված օրենքը, միանշանակ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես՝ 110 եւ 111 հոդվածներին։ Փաստարկն առ այն, որ կառավարությունն արդեն իսկ ուներ իրավասություն՝ առանց ԱԺ-ի հաստատման բյուջեի գումարների վերաբաշխումներ կատարելու (մտաբերելով 2003թ․ օրենքը եւ դրանից առաջ), անհեթեթ է. Սահմանադրությունն ընդունվել է 2015-ի դեկտեմբերին, եւ վերը նշված օրենքն ԱԺ-ն պետք է առոչինչ համարեր։ Նոր փաստարկն առ այն, որ կորոնավիրուս կա, նման է  Գյուլնազ տատի հեքիաթին։ Հետո ի՞նչ։ Որտե՞ղ է գրված, որ կարելի է Սահմանադրություն խախտել։ 2020-ի փետրվարին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 90.74 մլրդ դրամ, իսկ 2019-ին՝ 91.09 մլրդ դրամ։ Երեւի FIP-ին Նիկոլ Փաշինյանը դեռ չի սովորեցրել, որ կան «պետական բյուջեի եկամուտներ» եւ «պետական բյուջեի հարկային եկամուտներ»։ Եվ,  վերջապես, 2019-ի 1-ին եռամսյակի հարկային եկամուտները եղել են 299.6 մլրդ, իսկ 2020-ին՝ 349 մլրդ դրամ, այդպես չէ՞։ Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն ասում է՝ 2019-ի 1-ին եռամսյակի հարկերն ու տուրքերը եղել են 435.4 մլրդ դրամ, իսկ 2020-ինը՝ 349 մլրդ դրամ։ Այլ հարց է, որ նշված 435.4 մլրդ դրամից 136-ը ՊԵԿ-ը ներկայացրել է որպես գերավճար։ Հավաքվել է 435.4։ Հիմա մի երկու խոսք FIP-ի եւ Իոաննիսյանի մասին։ Այդ հիմնարկը, ի վերջո, ֆինանսավորվում է հանրային ռեսուրսի հաշվին։ Հետեւապես, Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքերում պատասխանատվություն է կրում։ Իսկ հանրությունը պետք է իմանա, որ այդ Դանիել Իոաննիսյանն առիթը բաց չի թողնում ՌԴ-ին քլնգելու։ Անցյալ տարի վկան եմ եղել դրա պահվածքին, երբ դրան դեմ էին տալիս ՌԴ -ին քֆրտելուն՝  տեղի եւ անտեղի։ ՀՀ քաղաքացին, իհարկե, նման իրավունք ունի, բայց երբ այդ ամենն արվում է տեղական կամ դրսի ռեսուրսների հաշվին, ապա Փաշինյանն այստեղ խնդիրներ ունի։ Հետո էլ դուրները չի գալիս, երբ Լավրովն իրենց ոչ ականջահաճո բաներ է ասում։

Մանրամասները՝ Hraparak.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan