Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Անհատ տաքսու վարորդները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել

Անհատ տաքսու վարորդներն իրենց դժգոհությունն են հայտնում՝ շեշտելով, որ նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ դրության պայմաններում ժողովրդի վիճակը մեղմացնելու համար Կառավարության կողմից տնտեսական հետևանքների չեզոքացման որևէ ծրագրից չեն կարողացել օգտվել։

«Հիմա գոնե գազի 10 կտրոն տան, որ կարողանանք օգտագործել»,-ասում են նրանք։

Անհատ տաքսու վարորդ Արամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ իրենց օգնություն չեն տրամադրել՝ ասելով, որ գրանցված աշխատող չեն։

«Ես լիցենզիա ունեմ, մեքենայում տեղադրվել է հաշվիչ սարք, որպեսզի տաքսի վարելու թույլտվություն ունենամ։ Սա դեռ մի կողմ․ մարդիկ կան, ովքեր լիցենզիայի համար գումար չեն վճարել՝ մտածելով, թե պետական տուրքերից ազատվել՝ նշանակում է՝ նաև լիցենզիայի գումար չվճարել։ 2018թ. մայիսից հետո սկսել են 12.000 դրամները չվճարել, ու մինչև 2020թ․ հունվարի 1-ը 20 ամսում կուտակվել է մոտ 240.000 դրամի վճար։ Ու, երբ հարցը հասել է տաքսու վարորդներին օգնություն տալուն՝ պարզվել է, որ մի մասը լիցենզիա չունի»,-մանրամասնեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը 168․am-ի հետ զրույցում ասել էր․ «Նախ՝ արձանագրենք, որ մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացումը շարունակում է մնալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ։ Մինչև 2019թ․ հունիսի 29-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետով մարդատար տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց համար սահմանված էր պետական տուրքի վճարման պարտավորություն: Նրանք ամսական, եռամսյակային կամ տարեկան տարբերակով վճարում էին։

Երևան քաղաքում՝ ամսական՝ 12000, եռամսյակը՝ 34 000, տարեկան՝ 120000 դրամ, այլ քաղաքներում՝ ամսական 8000, եռամսյակը՝ 23 000, տարեկան՝ 80000 դրամ,

– այլ վայրերում՝ ամսական 5000, եռամսյակը՝ 13500, տարեկան՝ 45000 դրամ։

2019թ․ հունիսի 29-ին ուժի մեջ է մտել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը (25.06.19թ. ՀՕ-69-Ն), որի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիայի համար «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15.6-րդ կետը:

Դա նշանակում է, որ սույն օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2019 թվականի հունիսի 29-ից, ինչպես հայտարարել էր վարչապետը, պետական տուրքի հաշվարկը դադարեցվել է, և ֆիզիկական անձինք մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու լիցենզիայի համար պետական տուրք չեն վճարելու:

Միաժամանակ հավելեմ, որ 2019թ․ հուլիսի 11-ին ուժի մեջ է մտել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» օրենքը, որը վերաբերում է ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ իրավաբանական անձանց։ Համաձայն սույն օրենքի՝ մինչև 2019թ․ հունվարի 1-ը «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ մասի 15.5-րդ և 15.6-րդ կետերով նախատեսված պետական տուրքի գծով պարտավորություններ ունեցող անձինք ազատվում են պետական տուրքի չվճարման համար հաշվարկված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում մարվել է պետական տուրքի մայր գումարը: Նշեմ, որ վեցամսյա ժամկետը լրանում է 2020 թվականի հունվարի 11-ին»:

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan