Քաղաքացին փակվել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի սենյակներից մեկում և սպառնացել ինքնասպան լինել
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Մայիսի 10-ին՝ ժամը 20:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին մուտք է գործել Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկա և սպառնում է ինքնասպանություն գործել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Պարզվել է, որ քաղաքացի Հայկ Ա․-ն (ծնված 1983 թ․) փակվել է պոլիկլինիկայի սենյակներից մեկում և սպառնում է վնասել իրեն ապակու կտորով։
Հոգեբանը քաղաքացու հետ անցկացրել է հոգեբանական զրույց, այնուհետև ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են քաղաքացուն։