Ուհանում COVID-19-ով վարակվածների թիվը կրկին աճում է
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Չինական Ուհան քաղաքում, որն էլ համարվում է կորոնավիրուսի համավարակի էպիկենտրոնը, մայիսի 10-ին ի հայտ է բերվել վարակման 5 նոր դեպք։ Տևական դադարից հետո քաղաքում արդեն երկրորդ օրն անընդմեջ (նախորդ օրը՝ 1 դեպք) գրանցվում են տեղային բռնկումներ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով Հուբեյ նահանգի առողջապահական հարցերով կոմիտեի տարածած հաղորդագրությանը։
Ավելի քան 1 ամիս քաղաքում վարակման դեպքեր չէր գրանցվել։
Վերջին օրում Չինաստանում ի հայտ է բերվել 17 վարակակիր, որից 5-ը՝ Ուհանում։
Նշենք, որ ապրիլի 4-ից հետո քաղաքում նոր դեպքերի մասին չէր հաղորդվել, իսկ ապրիլի 26-ին հիվանդանոցից դուրս էր գրվել COVID-19-ով վերջին հիվանդը։
Zham.am